Վերելք Սառցապատ լեռ

Սառցապատը Իջևանին հարող լեռների ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը կազմում է 2532 մ։ Լեռը գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Սառցապատի լանջին է գտնվում Շաղոտի ջրվեժը, որը բացահայտեցինք 2016 թ-ին դեպի Սառցապատ էքսպեդիցիոն վերելքի ժամանակ։ Ջրվեժը նաև անվանում են «արծվի թևեր», քանզի հարակից ժայռերը նման են արծվի թևերի։ Ունի 10 մ բարձրություն։ Դեպի Սառցապատ ճանապարհը քարքարոտ է։ Սառցապատ հասնելու համար Հաղարծին գյուղից ամենագնաց մեքենաներով կարելի է հասնել մինչև 1700 մետր բարձրություն և այնտեղից սկսել քայլել։ Ընդհանուր քայլարշավի երկարությունը 13 կմ է։ Սառցապատն ունի թե՜ անտառապատ, թե՜ մարգագետնային ծածկույթ։ Սառցապատից երևում են Դիմաց լեռը, Այրիքարը, Միափորի լեռնաշղթան։ Գագաթից չքնաղ տեսարան է բացվում դեպի Դիլիջանի անտառները։

Եթե մի անգամ լինեք Սառցապատում, միանգամից պարզ կդառնա, թե ինչու են լեռն այդպես կոչում։ Ժայռը իր տեսքով նման է սպիտակ սառույցի։ 2016 թվականին ArmLand արշավականների ակումբն առաջինն էր, որ բացահայտեց Սառցապատ լեռը որպես տուրիստական երթուղի և առայսօր շարունակում է արշավներ կազմակերպել դեպի Սառցապատ լեռ։

Լուսանկարներ

Սառցապատի երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]