Վերելք Վայոցսար լեռ
Վայոցսարն ունի 2581մ բարձրություն: Հատած կոնի ձև ունեցող այս լեռը գտնվում է Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Վայոց սարը հանգած հրաբուխ է, որի խառնարանն ունի 125մ խորություն: Լեռն ունի նաև Գիժ սար, Կողովասար անվանումները:
Կա կարծիք, որ Վայոց սարը Հայաստանի ամենաերիտասարդ հրաբուխն է, չնայած նրա վերջին ժայթքումն եղել է մոտ 40.000 տարի առաջ:
Լեռնագնացության առումով Վայոց սարը բավականին տարածում ունի, քանի որ դժվարանցանելի չէ: Այստեղ են հիմնականում գալիս սկսնակ լեռնագնացները: Լեռան գագաթին հասնելիս, դեպի խառնարան տեսարանը գրավում է նաև ավելի փորձառու այցելուներին, այդ իսկ պատճառով լեռան հյուրերը երբեք չեն պակասում: