ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐ

Գեղամա լեռներում, Սևանա լճի ափերին, Արագածի լանջերին և այլուր հանդիպում են ք․ա․ 2-3 հազարամյակի քարե հուշարձաններ, որոնց ժողովուրդը անվանում է վիշապաքարեր։ Վերջիններս համարվել են բերիության և առատության խորհրդանիշը և պատկանել են ջրի պաշտամունքին։ Այդ իսկ պատճառով էլ գտնվել են բացառապես գետերի, լճերի, աղբյուրների մոտակայքում և ունեցել են ձկան տեսք։ Վրան հիմնականում քանդակված են ցլի, օձի, արագիլի, խոյի և այլ կենդանիների ու թռչյունների պատկերներ։

vishapaqarer

Հայտնաբերվել է վիշապաքարերի մոտ 150 օրինակ, որոնք տարածված են Հայկական լեռնաշխարհում։ Հայաստանի տարածքում առկա են 90 հատ։ Ժողովրդական ասույթներում վիշապաքարերը մարմնավորել են ջրի պաշտամունքի աստվածությունների կուռքեր և որոնք կարողացել են վերափոխվել մարդու։ Հայաստանում վիշապները հայտնաբերվել են 1909 թվականին Գեղամա լեռներում, Սեվանա լճից ոչ հեռու գտնվող լեռնային արոտավայրերում։

Vishapakar
Ասում են, որ այդ վայրերը օժտված են եղել յուրահատուկ գերբնական ուժով։ Հայտնաբերվածներից ամենախոշորը հասել է մինչև 4,75 մ բարձության և 0,55 մ լայնության։ Հետագայում, աստիճանաբար վիշապներ գտնվեցին այլ բարձրադիր վայրերում ու ջրային ավազանների մոտակայքում (Արագածի լանջերին):

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ info@armland.am