ԱՐՑԱԽՅԱՆ ՆԺՈՒՅԳ

Արցախյան նժույգ

Դեռևս հին ժամանակներից Ստրաբոնը իր աշխատություններից մեկում, գրելով Մեծ Հայքի մաս կազմող Արցախի մասին, նշել է, որ այս վայրը ուներ աննկարագրելի և չքնաղ ձիեր: Արցախյան ձին համարվում էր Հայկական Լեռնաշխարհի հպարտությունը, ամենագեղեցիկ, ամենաազնիվ և ամենասլացիկ ցեղատեսակը:

Արցախյան ձին հայոց այրուձիի կազմում համարվում էր լավագույն հեծկանը: Նրանց հեծնել են մելիքները, ոչ միայն իշխանական, այլ նաև արքայական տոհմի ներկայացուցիչները: Հույն աշխարհագիր Ստրաբոնը (Ք. ա 1-ին- Ք.հ 1-ին դարեր) իր աշխատություններում հիշատակում է, որ Արցախը պատերազմների ժամանակ հանում էր մեծաքանակ հեծելազոր:

arcaxyan-nzhuyg

Արցախյան նժույգի ծագումը

Արցախյան նժույգը ստեղծվել է դարերի ընթացքում (սկսած 12-13-րդ դարերի կեսերից), Արցախի մելիքների կողմից տեղական ձիու երկարատև ու նպատակասլաց սելեկցիայի միջոցով: Իր չափերով չի գերազանցում 150 սանտիմետրը: Ունի լավ զարգացած մկաններ, ուժեղ ոտքեր, լայն կրծքավանդակ և կրակե աչքեր: Արցախյան ձիերը անչափ եռանդուն են, շարժվում են շատ արագ և հստակ:

Ինչպես իրական արցախցի՝ նրանք կրում են հողի ոգին՝ շարժվելով հստակ և արագ։

Տարածված էին յուրահատուկ նարնջագույն երանգ ունեցող ձիերը: Այս ձիերին կոչում էին «Նարինջ»: Իրենց գեղեցիկ կառուցվածքով և արտաքին տեսքով գայթակղել են շատ թագավոր ու թագուհիների և դարձել շատ վիպասանների և բանաստեղծների գլխավոր կերպարները: Արցախի 12-13-րդ դարերի խաչքարերում կարելի է հանդիպել արցախյան ձիերի բազմաթիվ քանդակների:

Արցախյան նժույգը՝ որպես հարստություն

Հատակպես 19-րդ դարում արցախյան նժույգը շատ բարձր արժեք է ներկայացրել արևելքում և Ռուսաստանի կայսրությունում:  Արտահանվել է տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրան, Ֆրանսիա, Լեհաստան: Իրենց ունեացած բարձր հատկանիշների շնորհից այս ձիերը բավականին թանկարժեք էին, և յուրաքանչյուր ոք չէ, որ կարող էր իրեն թույլ տար գնել արցախյան ձի: 

Արցախյան Զարտակ

Զարտակը արցախյան ձիու հիմներանգի ընդունված անվանումն էր և նշանակում էր դեղնավուն կամ դեղնաոսկեգույն: 3-րդ դարի վրաց մի անանուն պատմիչ հայտնում է, որ վրաց Դավիթ Սոսլան թագավորը Խաչենի Վախթանգ իշխանից գնել է արցախյան Զարտակ ձի և դրա համար վճարել մեկ ամրոց և մեկ գյուղ:

1956 թվականին արցախյան «Զաման» նժույգը ներկայացվել է Անգլիայի թագուհուն։ 17–18-րդ դարերից սկսած՝ ղարաբաղյան ձիերը օգտագործվել են եվրոպական երկրներում ձիերի նոր ցեղատեսակներ ստանալու համար` բնական զուգավորման միջոցով:

artsakhyan-dzi
Արցախյան նժույգ
Ձիաբուծությունը՝ Արցախում

19-րդ դարում Արցախում գործում էին թվով 12 ձիաբուծարաններ: Դրանք վերահսկվում էին տեղի մելիքների կողմից: Ձիաբուծությունն այնքան զարգացած էր, որ տարին երկու անգամ Շուշի քաղաքում ձիարշավ էր կազմակերպվում, որին մասնակցելու էին գալիս Հարվային Կովկասի լավագույն ձիավարները: Ձիարշավն անցկցվում էր «Ջդրդուզ» կոչվող մարգագետնում:

Ցավոք, սկսած 20-րդ դարից, Արցախում ձիաբուծությունը գնալով սկսեց անկում ապրել: Մելիքությունների քայքայմանը զուգընթաց՝ սկսեց անհետանալ և արցախյան ձին: Ձիաբուծական տնտեսության անտեսման պատճառով «Նարինջ» ցեղատեսակը խառնվեց սովորական ցեղատեսակների հետ: Կարողացան պահպանել միայն բրոնզե գույնը:

1949 թվականին ստեղծվեց նոր ձիաբուծական տնտեսություն: Թվում էր, թե դա պիտի ձիաբուծությունը զարգացնելու մի նոր հնարավորություն ստեղծեր, սակայն վրա հասավ արցախյան պատերազմը: Պատերազմի ընթացքում ֆերման ոչնչացվեց, իսկ ձիերից շատերը ցրվեցին տարածքում: Արցախյան նժույգի գենետիկ պոտենցիալը վերականգնելու հարցով շատերն են զբաղվել, բայց պատերազմական գործողությունների հետևանքով միշտ էլ սկսված գործը կիսատ է մնացել:

Արցախյան նժույգներ դեռ կա՛ն

Արցախյան նժույգի գենոֆոնդը չի անհետացել՝ ինչպես կարծում են շատերը: Այն գտնվում է մեր շրջապատում, նրան հավաքել ու նորից կենդանություն տալ է պետք: Գեները՝ մարդու, թե կենդանիների մոտ, արագ չեն անհետանում. նրանք մնում են հարյուրավոր տարիներ և փոխվում են միայն 50 սերնդափոխության ընթացքում: Ուստի, Ղարաբաղյան նժույգի տեղական սելեկցիայի անհրաժեշտ առանձին օրինակներ միշտ էլ կարելի է որոնել ու գտնել ինչպես Արցախում, այնպես էլ հարևան երկրներում»,- գրել է Էդուրադ Գասպարյանը, ով հանդիսանում է անասնաբուժական գիտությունների թեկանծու և 2011 թվականին հրապարակել է «Ձիաբուծությունը Արցախ-Ղարաբաղում երեկ և այսօր» աշխատությունը:

Շատ մեծ հույս ունենք, որ մի օր ձիաբուծությունը նոր թափ կառնի Արցախում, օգնելով պահպանել մեր թանկարժեք ժառանգությունը:

artsakhyan-nzhuyg
Արցախյան նժույգի պատկերով նամականիշ, 2004թ․

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

 
Ծանոթացե՛ք նաև

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]