HYRU
+374 44 880058
HYRU
+374 44 880058

ԱՐՏԱՆԻՇ ԼԵՌ

 

Արտանիշ Լեռ

Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևելյան մասում՝ Արտանիշ թերակղզու վրա և բաժանում է Մեծ և Փոքր Սևանները։ Միակ լեռը, որտեղից իր ամբողջ գեղեցկությամբ պատյանից դուրս է գալիս Հայաստանի չքնաղ մարգարիտը՝ Սևանա լիճը։
Լեռն ունի ծովի մակերևույթից 2460 մ բարձրություն: Հարաբերական բարձրությունը՝ 500-600 մ։
Արշավի առանձնահատկությունն այն է, որ լեռը դիտարկվում է որպես երկրորդական օբյեկտ, քանզի ֆենոմենը դա Սևանա լիճն է:
Ասես երկնքի պրիզմայի միջով բեկված մի տարածություն, որը իր մեջ է կլանում կապույտ սպեկտրի բոլոր երանգները։

Արտանիշի վրա սովորաբար քամու ուժգնությունը մեծ է։ Սակայն այն ասես չորս կողմից հրող մի վերացական ուժ լինի, որը ողջագուրվելով քեզ հետ իր թափանցիկ ձեռքերով, տանում է քեզ դեպի կատարելություն, դեպի գագաթ։
Գագաթից չքնաղ տեսարան է բացվում դեպի Գեղամա ծովը։ Իսկապես որ «ծով»։ Լիճը վերևից ստեղծում է մի հեռանկարային պատրանք, թույլ չտալով տեսնել իր սահմանները…
Հետաքրքիր է նաև երթուղու վերջին հատվածը՝ քայլարշավը լճի երկայնքով, հանդարտ ալիքների ներքո, մինչև Շողակաթ քաղաք:

Թերակղզու ափը հիանալի վայր է նաև վրանային արշավների համար։ Արտանիշ լեռը համապատասխան տարբերակ է էքստրեմալ ձմեռային վերելքների համար։

Լուսանկարներ

Վերելք Արտանիշ լեռ
Artanish
Կապույտ մարգարիտը
Artansih
Գագաթից իջնելիս
Artanish
Թերակղզու վայրի բնությունը
Artanish
Ամենալավ ուղեկցորդը լեռներում
Artanish
Հարակից ժայռերը
Artanish
Լուսինը․․․
Artanish
Դեպի գագաթ
Mount Artanish
Արտանիշի գագաթին
Artansish
Լեռնագնացների մոլորակ

Լուսանկարները՝ Սարգիս Ալթունյանի, Գաբրիել Միրակյանի, Տատյանա Ռոստոմյանի:

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com