Ձմեռային վերելք Կարմիրսար լեռ

Ուղղությունը դեպի հարավ-արևելք՝ Վայոց ձոր։ Հայաստանի ամենաարտասովոր և առեղծվածային մարզերից մեկը։ Բնության գունային կոնտրաստներով հագեցված մի աշխարհ։ Կարմիր, բոցավառն ժայռերի լաբիրինթներից մինչև կանաչ սաղարթախիտ անտառներ…

Մարզի հյուսիս-արևմտյան մասում է գտնվում Կարմիրսար լեռը, բարձրությունը՝ 2015 մ: Վերելքը սովորաբար սկսում են Սալլի գյուղից, հարաբերական բարձրանալով 500 մ։ Սալլի գյուղ, դեռևս Ստեփանոս Օրբելյանի գրքում է հիշատակված: Մի վայր, որը շատ վաղուց գրավել է քրիստոնյա քարոզիչներին, և նրանք 4-րդ դարում իջևանել են հենց այստեղ։ Հիանալի երթուղի է ձմեռային արշավների համար։ Դեպի Կարմիրսար վերելքն ու վայրէջքը ձմռանը տևում է 7-8 ժամ միջին պատրաստվածություն ունեցող զբոսաշրջիկի համար։

Տեղի բնակիչները, անձնավորելով լեռները, զարմացած նայում են, մտածելով ովքեր են այս «խենթերը»: Այո, ճիշտ լսեցիք հենց «խենթերը», քանզի լեռները «քմծիծաղում են» նրանց վրա, ովքեր փորձում են նվաճել վերջիններիս անհասանելի բարձունքները։

Լեռն ասես դիտակետ լինի, որտեղից ականատես ես դառնում Վարդենիսի, Թեքսարի, Քարկատարի և այլ լեռների պայքարին միմյանց և բնության երևույթների դեմ: Կատարյալ լռություն, դանդաղ թափվող փաթիլներ ու թափանցիկ մատիտով նկարված լեռնաշղթաներ, որոնք մարմնավորում են այն հոգևոր վեհացումը, որը դու ապրում ես քո մեջ մի ակնթարթ: Պակասում է միայն մի մոլբերտ ու ջրաներկ կերտելու այդ առեղծվածը արվեստի մեջ․․

karmirsar ler

Hiking tours in Armenia

Կարմիրսար լեռան երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]