HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Վերելք Սիփան լեռ

Սիփան լեռը համարվում է Հայկական լեռնաշխարհում 5-րդ ամենաբարձր լեռը՝ Արարատից (5165 մ), Սաբալանից (4811 մ), Ջիլոյից (4168 մ) և Արագածից (4090 մ) հետո։ Գտնվում է Վանա լճի հյուսիսային մասում։ Հարաբերական բարձրությունը՝ 1400 մ։ Միջին պատրաստվածություն ունեցող զբոսաշրջիկի համար վերելքը և վայրէջքը միասին տևում է 13 ժամ (19 կմ)։ Սովորաբար զբոսաշրջիկները բարձրանում են Սիփան լեռը Արարատ լեռան վերելքից առաջ, կլիմայավարժեցում իրականացնելու համար։ Իսկ ձմռանը Սիփանի լանջերը գրավում են հատկապես լեռնադահուկորդներին։ Լանջերը շատ հարմարեցված են լեռնադահուկային սպորտի համար։ Հայ հայտնի գեղանկարիչներից Փանոս Թեռլեմեզյանը կերտել է այս գեղանի հսկային արվեստի մեջ՝ «Սիփան լեռը Կտուց կղզուց»՝ իր հայտնի կտավներից մեկը։ Ժողովրդական հին ասույթներում Սիփանը նաև անձնավորում է Հայկին։

2019 թ-ին ArmLand ակումբը իրականացրեց իր առաջին վերելք Սիփան լեռը

«Սիփան լեռը Կտուց կղզուց», Փ․ Թեռլեմեզյան

Առավոտ կանուխ Վանա լճից շարժվեցինք դեպի Սիփանի լանջեր։ Սկսեցինք արշավը 2500 մ բարձրությունից, լեռան հարավ-արևելյան լանջից՝ քրդական համայնքների կողմից։ Տեխնիկապես բարդ լեռ է, արշավի սկզբնակետից մինչև գագաթ տեղանքը քարքարոտ է։ Ռելիեֆը մարգագետնային է։ Բավականին մեծ է քարաթափության վտանգը։ Բարձրանալու ընթացքում կարծես թե պայքարի մեջ լինես լեռան և քարերի հետ, որոնք քեզ հետ են հրում ու դժվարեցնում են քո ընթացքը։ Գագաթից ամենագեղեցիկ տեսարանն է բացվում դեպի կապուտակ Վանա լիճը՝ երկրորդ ամենամեծ լիճը Հայկական լեռնաշխարհում։ Վերջինս հեռվից կարծես թե միաձուլվում է երկնքի հետ, ջնջելով բոլոր հորիզոնները։

Լուսանկարներ

Nemrut
Սիփանի գագաթին

Սիփան լեռան երթուղին

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am