HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ «ԿԱՐՄԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ»

Վերելք Աժդահակ լեռ

Այս հրաբխային կոնը՝ Աժդահակը համարվում է Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Բարձրությունը 3597 մ է։  Գեղամա լեռնաշղթայում կան 50-ից ավել հանգած հրաբուխներ և ժայթքումների արդյունքում գոյացած մեծ ու փոքր խառնարանային լճեր։ Հնում տարածաշրջանում տարածված է եղել Գեղամա անվանումը (Գեղամա ծով՝ Սևան, Գեղամա լեռներ)։ Վերջինս եղել է Հայկ Նահապետի ծոռը։

Քաղաքակրթությունից հեռու, վայրի կանաչ անվերջ թվացող մարգագետիններ, որտեղ ապրիլ-մայիս ամիսներին իրենց անասունների հետ յայլաներ են բարձրանում եզդի հովիվները։ Եվ այդ ներդաշնակության մեջ կտրուկ իր բոցավառ փեշերն է փռում վիթխարի և հուժկու Աժդահակը, որի քաոսային գույները, ասես ճեղքելով պայքար սկսեն այդ ներդաշնակության դեմ։ Մի ակնթարթ թվում է, թե գտնվում ես Երկրից հեռու ուրիշ մոլորակի վրա, որտեղ չի գործում ժամանակի և տարածության օրենքները։

Ամենագեղեցիկ դիտակետը տեսնելու Աժդահակը իր ամբողջ գեղեցկությամբ դա Կարմիրկատարի գագաթն է, որը նույնպես ունի կարմիր գույն։ Ե՜վ Կարմիրկատարը, և՜ Աժդահակը ունեն խառնարանային լճեր։ Աժդահակի խառնարանային լիճը 1 րոպեյում մի քանի անգամ փոխում է իր գույները։ Լավ եղանակի դեպքում գագաթից երևում է Սևանա լիճը, Ակնա լիճը, Վանքի լիճը և մեկ ուղղությամբ Հատիսը, Արան և Արագածը։

Աժդահակի գագաթ բարձրանում են տարբեր ճանապարհներով։ Դասականը դա Պայտասար- Կարմիրկատար- Աժդահակ երթուղին է։ Արշավի սկիզբը տրվում է 3000-3100 մ բարձրությունից՝  Պայտասար լեռան ստորոտից։ Խմբային արշավների դեպքում ճանապարհի մի մասը անցնում ենք բեռնատար մեքենաներով, իսկ անհատական արշավների՝ ամենագնաց մեքենաներով։

Գեղամա լեռները ասոցացվում են վիշապաքարերի և ժայռապատկերների հետ։ Վերջիններս վկայում են տարածաշրջանի հազարամյակների պատմության մասին (2-3 հազարամյակներ)։ Հայկական լեռնաշխարհում վիշապաքարերը  տեղակայված են ջրային ավազանների մոտակայքում, քանզի հին ժամանակներից պատկանել են ջրի պաշտամունքին և մարմնավորել են հին աստվածություններին։  Ժայռապատկերները ունեն մ․թ․ա․ 7-2 հազարամյակների պատմություն։ Գեղամա լեռներում դեպի Գեղարդ տանող ճանապարհին՝ Վանքի լճից ոչ հեռու հանդիպում են շատ ժայռապատկերներ։ Վերջիններս արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս, Հայաստանի լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։

Azhdahak
Վերելք Աժդահակ լեռ

Լուսանկարները՝  Նարինե Շալունցի, Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am