Վերելք Շրեշտասար լեռ

Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հյուսիս-արևելյան կողմից բարձրանում է կոնաձև վիթխարի մի բլուր։ Դա Շրեշտասար լեռն է։ Բարձրությունը՝ 2098 մ: Լեռնագագաթը գտնվում է Վարդենիսի լեռնահամակարգում։ Լեռան անունը պայմանավորված է նրա վրա մեծ քանակությամբ աճող շրեշ բույսի անվանումով։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ շրեշ ուշագրավ։ Տարածված է լեռնային գոտիներում (1500-2300 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում։ Կոճղարմատը հոծ է, իլիկաձև հաստացած, մսալի։ Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը 40-60 սմ։ Տերևներն արմատամերձ են, երկար, գծաձև։ Ծաղկաբույլը բազմածաղիկ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կարմրավուն, գորշ և այլն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը գնդաձև տուփիկ է։ Որոշ տեսակների արմատները պարունակում են դեքստրինանման նյութեր (օգտագործվում են սոսինձ պատրաստելու համար), իսկ տերևները՝ ներկանյութ։ Մատղաշ տերևներն ուտելի են։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Այն խաշում են, աղցան անում կամ տապակում և այդպես ուտում:

Նրբույն բերդ

Լեռան հարթ գագաթին ցանուցիր կան հին բերդի մնացորդներ, որոնք ասես միաձուլված լինեն ժայռերի հետ: Դրանք Նրբույն բերդի ավերակներն են։ Նրբույն բերդը կառուցվել է 7-8 դարերում։ Սյունյաց Վասակյանները վերակառուցել են այն։ Զաքարե Սպասալարի եղբայր Իվանե Աթաբեկը, Բաղաց իշխանությունն ավերելուց հետո՝ բերում և բնակեցնում է Վայոց ձորում Բաղաց իշխանազուններից մեկին և նրան ժառանգում է իբրև հայրենիք Նրբույն բերդը՝ այլ ագարակներով: Սրանից սերված ոմն Մահևան Ջուրջի թոռն անմիջապես ժառանգում է հիշյալ կալվածքները: Անզավակ լինելով՝ իր կալվածքը կիսվում է իր եղբորորդի Ամիրայի հետ, վերցնում է բերդի կեսը և Վարդենյաց կողմի դաշտամասը։ (Աղբյուր ՝ Ստեփանոս Օրբելյան)

Վարդանես լիճ

Գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի զառիթափ ժայռերի մեջ թաքնված Վարդանես լիճը։ Այն ստացել է իր անվանումը համանուն գյուղից՝ Վարդենիք, որը լքվել է խորհրդային Հայաստանի տարիներին գյուղերի խոշորացման հետևանքով։ Գյուղամիջյան ձորով հոսում է մի գետակ, որը սնում է Վարդանեսի բնական լճակը։ Մակերեսը կազմում է մոտավորապես 9000 քառակուսի մետր։

Shreshtasar
Շրեշտասարի գագաթին
Shreshtasar
Շրեշտի կիրճ
Shreshtasar
Շրեշտ բույսը և Շրեշտասարը

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի, Ռուզան Շահնազարյանի

Շրեշտասար լեռան երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]