HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Արշավ Դեբեդի կիրճում

Լոռվա մարզը բոլորին հիացնում է թե իր բնությամբ, թե պատմամշակութային վայրերի առատությամբ։ Իսկ երբ այդ երկուսը համատեղում ես, արդյունքում ստացվում է մի հրաշք երթուղի՝ Քոբայրից մինչև Օձուն։ Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից և ավարտվում Օձունում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 11 կմ։ Արահետը, որով քայլելու եք, բարեկարգվել է վերջերս և ամբողջ արահետի երկայնքով առկա ուղենիշերը Ձեզ ցույց կտան ճիշտ
ճանապարհը։ Քաշլարշավը միջին բարդության է և միջին տեմպով քայլելու դեպքում ամբողջ ճանապարհը կարելի է անցնել 4-5 ժամում։

Քոբայրի վանք

Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից։ Գլխավոր ճանապարհից փոքրիկ արահետը Ձեզ կտանի դեպի վեր։ Մոտ 40-50մ բարձրանալուց հետո Ձեր դիմաց բացվում է Քոբայրի վանքը։ Այն միանգամից հիացնում է
յուրաքանչյուրին։ Վանքի պատմությունը կապված է երկու իշխանական տոհմերի հետ՝ Բագրատունիների և Զաքարյանների։ Վանքը կառուցվել է 1171թ․-ին Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի իշխանների կողմից։

Վանքը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, պարսպապատի մնացորդներից։ Քոբայր անունը կազմված է վրացերեն «քոբ» և հայերեն «այր» բառարմատներից և նշանակում է քարայր։ Քոբայրը շրջապատող բազմաթիվ քարանձավները հաստատում են անվան նման բացատրությունը։ Քոբայրի վանական համալիրը հատկապես հռչակված է իր որմնանկարներով։

Բարձունքից բացվող տեսարանը շշմեցնող է՝ ներքևում Դեբեդն է, դիմացդ՝ Լոռվա խիտ անտառները իրենց ողջ հմայքով։ Քոբայրի պատմությանը ծանոթանալուց և կիսաքանդ վանքի վեհությամբ հիանալուց հետո կարելի է շարժվել առաջ։

Հոռոմայրի վանք

Առջևում Ձեզ է սպասում Հոռոմայրը։ Հոռոմայրի մասին առաջին հիշատակությունները գալիս են 7-րդ դարից։ Այն կազմված է շինությունների երկու խմբից՝ տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։ Վանքը բաղկացած է բազմաթիվ կառույցներից, որոնց թվում են նաև Զաքարյան եղբայրների կառուցած եկեղեցիները: Հոռոմայրի մասին պատմական տեղեկությունները շատ չեն, բայց պատերը խոսում են մարդկանց փոխարեն։

Հոռոմայրից դեպի վերջնակետ՝ Օձուն, ընդհամենը 1կմ է։ Արահետը Ձեզ կտանի մինչև Օձուն գյուղ։ Մինչև վանք հասնելը կտեսնեք գյուղի Ծաղկեվանք կոչվող եկեղեցու ավերակները։ Էլի մի փոքր ու Դուք արդեն վանքի մոտ կլինեք։ Վանքը երևում է գյուղի գրեթե յուրաքանչյուր
կետից։ Եթե Ձեր բախտը բերի ու հանդիպեք տեղի քահանա Տեր Վրթանեսին, նա մեծ սիրով կպատմի վանքի հետ կապված բոլոր ավանդություններն ու պատմությունները։ Ըստ ավանդության այստեղ առաջին դարում Թովմաս առաքյալը Օծել է եպիսկոպոսներ և քահանաներ։ Հենց օծել բառից էլ առաջացել է եկեղեցու անավանումը։Նույն ավանդությունն ասում է, որ Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը գտնվում է Սուրբ Աստվածածնի մայր խորանի տակ։ IV դարում հնագույն վանքի տեղում

Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի է կառուցել, որը գմբեթավոր բազիլիկ կառույց է։ Հետագայում Հովհաննես Օձնեցին վերակառուցել է այն և այն դարձրել եռանավ բազիլիկ եկեղեցի։

Օձունի տաճար

Օձունի տաճարը գտնվում է Երևանից 165 կմ հեռավորության վրա։ Վանք հասնելու համար կա երկու տարբերակ՝ մեքենայով կարելի է հասնել մինչև վանքի դարպասների մոտ, իսկ եթե քայլարշավների սիրահար եք, ապա Ձեր համա նույնպես կա հրաշալի տարբերակ։Վերջերս բարեկարգված արահետով կարող եք քայլել Քոբայրից մինչև Օձուն, ճանապարհիս տեսնելով նաև Հոռոմայրի վանական համալիրը։

Ինչու՞ Օձուն

Ավանդությունն ասում է, որ 1-ին դարում ներկայիս վանքի տեղում Թովմաս առաքյալը օծել է քահանաներ և եպիսկոպոսներ։ Հենց օծել բառի հետ է կապված վանքի Օձուն անվանումը։Եկեղեցին ունի նաև այլ անվանումներ։Այն անվանվել է Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ, որը կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ։ Վանքի պատմությունը Ավանդությունն ասում է, որ Թովմաս առաքյալը իր հետ Օձուն է բերել Քրիստոսի բարուրաշորը և այն ամփոփել այստեղ։ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Երրորդ թագավորը այդ նույն վայրում կառուցում են բազիլիկ եկեղեցի։ Ասում են, որ բարուրաշորը թաղված է Սբ Աստվածածնի խորանի տակ։ Արդեն 8-րդ դարում, հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին վերակառուցում է եկեղեցին և այն ստանում է իր ներկայիս տեսքը։

Եկեղեցու ճարտարապետությունը

Գրիգոր Լուսավորչի կառուցած եկեղեցին եկել է միանավ բազիլիկ, իսկ 8-րդ դարում Հովհաննես Օձնեցին այն վեակառուցելով դարձնում է եռանավ բազիլիկ կառույց։ Եկեղեցու որմնանկարներն արվել են 728-731 թվականներին։ Տանիքը սկզբնապես եկել է կղմինդրե, սակայն կարկուտը 12-րդ դարում կոտրում է տանիքը և ավիրում բոլոր որմնանկարները։ Դրանից հետո կղմինդրե տանիքը փոխարինվում է քարե տանիքով։ Որմնանկարներիվ վերականգնվել է Աստվածածնին մանկան հետ պատկերող որմնանկարը։ Այն պատկերված է խորանի վերևի հատվածում։ Զանգակատունն ավելացրել են 19-րդ դարում։ Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Մուտքի վերևում V դարում ստեղծված «Ահեղ դատաստանի» պատկերն է։ Այն «Ահեղ դատաստանը» պատկերող աշխարհի ամենահին հարթաքանդակն է։

Հովհաննես Օձնեցու վաստակը Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը իր գործունեությամբ մեծ վաստակ է ունեցել հայության կյանքում։ Ժողովուրդը նրան տվել է իմասասեր մականունը։ 718թ․-ին Հովհաննես Օձնեցին ընտրվում է ամենայն հայոց կաթողիկոս։ Այս շրջանում Հայաստանն անցնում է արաբների տիրապետության տակ և նրանք փորձում են ժողովրդին դավանափոխ անել։ Կաթողիկոսի ամենամեծ վաստկն այն էր, որ հանդիպելով արաբ Օմար խալիֆյի հետ, կարողանում է նրա հետ համաձայնության գալ և կնքում է պայմանագիր, որով արաբները դադարեցնում են հայերի բռնի դավանափոխությունը։ Նա նաև հայկական առաջին եկեղեցական օրենքների հավաքածուի հեղինակն է, որը կոչվում է Կանոնագիրք հայոց։ Այն հիմք ծառայեց Մ․ Գոշի դատաստանագրքի համար։ Այսօր էլ այդ կանոնագիրքը որոշ փոփոխություններով և հավելումենրով օգտոգործում են հայ առաքելական եկեղեցում։

Canyons in Armenia
Արշավ Դեբեդի կիրճում

Դեբեդի կիրճի երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am