HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ ԵՎ ՄԱԹՈՍԱՎԱՆՔ

Ջուխտակ վանք և Մաթոսավանք

Տավուշի մարզը աչքի է ընկնում իր թավ անտառներով ու պատմամշակույթային վայրերով։ Այդ վայրերից են Ջուխտակ  վանքն ու Մաթոսավանքը։ Գտնվում են Երևանից 102կմ հեռավորության վրա։ Երկու վանքերն էլ գտնվում եմ խիտ անտառներով շրջապատված վայրում։ Ջուխտակը գտնվում է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում, Բլդան գետի հովտում։ Վանք հասնելու համար գլխավոր ճանապարհից պետք է թեքվել աջ։ Ճանապարհի մնացած մասը պետք է ոտքով անցնել։ Մինչև վանք 3կմ-ից էլ պակաս ճանապարհ է։ Ջուխտակ վանքից արահետով շատ կարճ ժամանակում կարելի է հասնել Մաթոսավանք։

 Իսկ եթե ուզում եք ավելի երկար վայելել Տավուշի բնությունն ու զգալ ողջ գեղեցկությունը, ապա կարող եք ընտրել վանքերին հասնելու մեկ այլ տարբերակ՝ Հաղարծինից Ջուխտակ վանք քայլարշավ։ Քայլարշավը սկսվում է Հաղարծինի վանքի մոտից և անցնում է անտառի միջով։ Այս դեպքում քայլարշավի երկարությունը կազմում է 17 կմ։

Ջուխտակ վանք

Ջուխտակ վանքը 11-12-րդ դարերի կառույց է։ Վանքի Ջուխտակ անվանումը ժողովրդական է։ Վանքի կազմի մեջ են մտնում երկու եկեղեցի, այդտեղից էլ առաջացել է անվանումը։ Ջուխտ նշանակում է զույգ։ Վանքը գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Պետրոսի վանք կամ Գիշերավանք։ Ջուխտակ վանքը կազմված է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ և Սբ․ Աստվածածին եկեղեցիներից։ Առաջինը իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ շինություն, իսկ երկրորդը՝ Աստվածածինը, միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է։

Մաթոսավանք

Մաթոսավանքը կառուցվել է 13-րդ դարում։ Բաղկացած է Սբ․ Աստվածածին եկեղեցուց, գավթից և գրատնից։ Սբ․ Աստվածածինը թաղածածկ կառույց է։ Ըստ եկեղեցու պատերին պահպանված արջանագրության, եկեղեցու կառուցողը եղել է Հորդանանը։ Կիսաքանդ եկեղեցին գերում է իր խորհրդավորությամբ։ Մամռակալած քարերն ասես անցյալի լուռ վկաները լինեն, որ քեզ տանում են մի ուրիշ իրականություն, իսկ բնությանը միաձուլված խաչքարերն ուղղակի ապշեցնում են։

 

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]