HYRU
+374 44 880058
HYRU
+374 44 880058

Դեպի Արմաղան

Երևանից 136 կմ հեռավորության վրա է գտնվում Գեղամա լեռնավահանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Արմաղանը։ Լեռան բարձրությունը կազմում է 2829մ, իսկ հարաբերական բարձրությունը՝400։ Արմաղան հասնելը դժվար չէ։ Ամենագնաց մեքենաներով նույնիսկ մինչև գագաթ կարելի է հասնել, բայց ամբողջ հաճույքը հենց քայլելու մեջ է։ Առաջին հայացքից, երբ նայում ես լեռանը, թվում է թե բարձրանալը դժվար է լինելու, քանի որ լանջերը շատ կտրուկ են։ Բայց բավական է սկսես քայլել ու բոլոր կասկածներդ վերանում են։ 

Արմաղանի գեղեցկությունը հեռվից հասկանալն անհնար է։ Թվում է թե մի սովորական լեռ է էլի՜։ Միայն գագաթ հասնելուն պես ես տարվում լեռան գեղացկությամբ ու հասկանում իրական հրաշքը։ Գագաթին  քո առջև բացվում է հրաբխային խառմարանը, որը մասամբ լցված է ջրով։ Լճակի խորությունը ընդհամենը 1,5մ է։ Լոռնագագաթին նաև մի եկեղեցի կա, որ կոչվում է Սբ․ Հովհաննես։ Այն կառուցվել է 2009թ․-ին՝ հին մատուռի տեղում։

   Արմաղանի հետ կապված մի գեղեցիկ ավանդապատում կա։ Ասում են, թե երկնային փերիները երբեմն իջնում են լճից ջուր խմելու, և այդ ժամանակ լեռը մառախուղով է պատվում, որպեսզի ոչ-ոք նրանց չնկատի։

    Նշենք, որ Արմաղանը հրաշալի վայր է հատկապես սկսնակ լեռնագնացների համար։

armaghan
armaghan

Արմաղան լեռան երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com