HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԼԱՎԱԳՈՒՅՆ 5 ԼԵՌՆԵՐԸ ՁՄԵՌԱՅԻՆ ՎԵՐԵԼՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձմռանը լեռներն ու բնությունը մի ուրիշ գեղեցկություն են ստանում։ Սպիտակ հագած լեռները գերում են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ, զարմացնում իրենց վեհությամբ ու հաղորդակից դարձնում ձմռան կախարդանքին։

 Շատերը մտածում են, որ ձմռանը լեռներ գնալը վտանգավոր է, այն ինչ եթե պահպանեք անվտանգության կանոններն ու լավ հանդերձանք ունենաք, առանց վարանելու կարող եք լեռ բարձրանալ ու վայելել լեռների ձմեռային հրաշքը։

 Արդեն սկսվել է ձմեռային արշավների սեզոնը և մենք ուզում ենք Ձեզ ներակայացնել 5 լեռներ, որոնք հասանելի են ձմեռային վերելքների համար։

Winter hikes
Ձմեռային վերելքներ
Winter hikes
Ձմեռային վերելքներ

1. Արտանիշ լեռ

Լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևելյան մասում՝ Արտանիշ թերակղզու վրա և բաժանում է Մեծ և Փոքր Սևանները։ Միակ լեռը, որտեղից իր ամբողջ գեղեցկությամբ պատյանից դուրս է գալիս Հայաստանի չքնաղ մարգարիտը՝ Սևանա լիճը։ Արտանիշ լեռն ունի ծովի մակերևույթից 2460 մ բարձրություն: Հարաբերական բարձրությունը՝ 500-600 մ։

Արշավի առանձնահատկությունն այն է, որ լեռը դիտարկվում է որպես երկրորդական օբյեկտ, քանզի ֆենոմենը դա Սևանա լիճն է: Մի կողմից աստիճանաբար իր աշխարհն է բացում ջրային մի վիթխարի ավազան։ Ասես երկնքի պրիզմայի միջով բեկված մի տարածություն, որը իր մեջ է կլանում կապույտ սպեկտրի բոլոր երանգները։ Արտանիշի վրա սովորաբար քամու ուժգնությունը մեծ է։ Սակայն այն ասես չորս կողմից հրող մի ուժ լինի, որը ողջագուրվելով քեզ հետ իր թափանցիկ ձեռքերով, տանում է քեզ դեպի կատարելություն, դեպի գագաթ։ Վերևից չքնաղ տեսարան է բացվում դեպի Գեղամա ծովը։ Իսկապես որ «ծով»։ Լիճը վերևից ստեղծում է մի հեռանկարային պատրանք, թույլ չտալով տեսնել իր սահմանները…

Հետաքրքիր է նաև երթուղու վերջին հատվածը՝ քայլարշավը լճի երկայնքով, հանդարտ ալիքների ներքո մինչև Շորժա գյուղ: Թերակղզու ափը հիանալի վայր է նաև վրանային արշավների համար։

Mount Artanish
Կապույտ մարգարիտը
Climbing Mount Artanish
Սևանը Արտանիշից
Mount Artanish
Mount Artanish
Արտանիշի գագաթին
Climbing Mount Artanish
Դեպի Արտանիշ թերակղզի

2. Թեժքար լեռ

Գտնվում է Արարատի մարզում՝ Տիգրանաշեն գյուղի մոտ։ Լեռան բարձրությունը կազմում է 1735մ։ Վերելքը սկսվում է Տիգրանաշեն գյուղից։ Լեռան գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ։ Երևում են Նախիջևանի սահմանն ու Ուրծի լեռնաշղթան։ Ոչ պաշտոնական տվյալներով Թեժքար անվան ծագումը կապում են այն փաստի հետ, որ ամռանն այստեղ շատ շոգ է լինում։

Թեժքար լեռը որպես տուրիտական ուղղություն ակտիվացել է հատկապես վերջին տարիներին։ Այս լեռը շատ հարմար է հատկապես ձմեռային վերելքների համար, քանզի շատ բարձր չէ և անվտանգ է։ Արշավելու համար հարմար սեզոն է նաև աշունն ու գարունը, միայն թե շոգ չլինի։ Դեպի Թեժքար լեռ արշավներ կազմակերպելու դեպքում գնում են նաև Դժոխքի ձոր, որն Արարատի մարզի հրաշքներից մեկն է։

Mount Tezhkar
Գրկախառնություն
Mount Tezhkar
Թեժքար լեռ
Mount Tezhkar
Թեժքար
Mount Tezhkar
Լեռնային կղզու վրա
Mount Tezhkar
Բյուրեղը

3. Արտենի լեռ

Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագածի հարավարևմտյան ստորոտին։ Տեղացիները լեռանը տվել են նաև այլ անվանումներ՝ Արբիս և Արեգ։ Կազմված է երկու լեռնագագաթներից՝ Մեծ Արտենի և Փոքր Արտենի։ Լեռան բարձրությունը կազմում է 2047 մետր։ Հարաբերական բարձրությունը կազմում է 550 մետր։ Գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած, Արարատ, Գեղամա լեռները։ Գագաթին գտնվում է վաղ միջնադարյան ամրոցի ավերակներ։  Արտենին, իր հարաբերական ոչ մեծ բարձրության շնորհիվ, հիանալի է  ձմեռային վերելքների համար։

Mount Arteni
Մեծ Արտենի
Mount Ararat from Mt Arteni
Արարատը Մեծ Արտենիից
Mount Arteni
Դեպի գագաթ
Mount Arteni
Արտենի
Mount Arteni
Տեսարանները դեռ առջևում են

4. Կամար լեռ

Կամար լեռը, որը բարձրադիր շղթայի պես կապում է Արագածոտնի և Լոռու մարզերը, համարվում է Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկը։ Բարձրությունը կազմում է 2738մ։ Լեռան հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 630մ։ Լեռը գտնվում է Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտ։ Վերելքը սկսվում է հենց Սիփան գյուղից։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10 կմ։ Գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արայի լեռ ու Արագած։ Լեռը հատկապես հրաշալի տարբերակ է ձմեռային վերելքների սիրահարների համար։

Mount Kamar
Կամար լեռան լանջին

5. Հատիս լեռ

Գտնվում է Կոտայքի մարզում։ Բարձրությունը կազմում է 2528 մետր։ Գտնվում է Կապուտան գյուղից 2.5 կիլոմետր հեռավորության վրա։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն կոչվող ազբյուրները։ Լեռն ունի անվանման այլ տարբերակներ ևս։ Կոչում են Ատիս, Հադիս, Շամիրամի լեռ։ Լեռան Շամիրամ անվանումը կապված է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի հետ։ Ըստ ավանդության, երբ Շամիրամը պատերազմ է սկսում Արայի դեմ, իր զորքերը տեղակայում է հենց այս լեռան լանջերին, իսկ Արան՝ , ինչպես գիտենք, Արա լեռան լանջերին։ Հատիս լեռը գտնվում է հենց Արա լեռան դեմ-դիմաց։ Հատիս անվանումն էլ կապում են Ատտիս աստծո անվան հետ։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, կա նաև փոքրիկ մի քարանձավ։

 

Mount Hatis
Արարատը ճախրում է

Անվտանգ և հաջող վերելքներ բոլորին

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]