Ձմեռային վերելք Կամար լեռ
Կամար լեռը, որը բարձրադիր շղթայի պես կապում է Արագածոտնի և Լոռու մարզերը, համարվում է Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկը։ Բարձրությունը կազմում է 2738մ։ Լեռան հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 630մ։ Լեռը գտնվում է Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտ։ Վերելը սկսվում է հենց Սիփան գյուղից։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10 կմ։ Գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արայի լեռն ու Արագածը։
Լեռը հատկապես հրաշալի տարբերակ է ձմեռային վերելքների սիրահարների համար։
Մի փոքր Սիփան գյուղի մասին
Սիփան գյուղը տարածվում է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին։ Ծովի մակարդակից գտնվում է 2100մ բարձրության վրա։ Չափսերով ոչ մեծ գյուղ է։ Գյուղ մտնելիս առաջինը, ինչը միանգամից ուշադրություն է գրավում, դա գյուղի գերեզմանոցն է, որը հատուկ է եզդիներին։ Գյուղի բնակչության մեծ մասը կազմում են քրդերն ու եզդիները, ովքեր այստեղ են տաղափոխվել Արևմտյան Հայաստանից։ Տեղի բնակչության եկամտի աղբյուր են համարվում անասնապահությունը և դաշտավարությունը։