HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԱՐԱԾՈՅԻ ԿԻՐՃ

Արշավ Դժոխքի ձորում

Արարատի մարզի հրաշքներից մեկն է համարվում Դժոխքի Ձորը։ Այն իրենից ներկայացնում է երկու կողմից շատ բարձր քարանձավաշատ ժայռեր, որտեղով հոսում է Արածո գետը։ Գտնվում է Նախիջևանի սահմանի մոտ։ Կիրճի խորությունը կազմում է 100-400 մ, իսկ լայնությունը՝ 1.5-80 մ։ Արշավը սկսվում է Տիգրանաշեն գյուղից։ Կիրճը թերևս ամենագեղեցիկներից մեկն է։ Ով մեկ անգամ եղել է Դժոխքի Ձորում, տպավորությունները դեռ երկար կմնան հիշողություննրում։ Սկբում սովորական թվացող ճանապարը հետզհետե սկսում է ապշեցնել։

Չնայած քաղաքից այդքան էլ հեռու չես, բայց թվում է թե գտնվում ես մի ուրիշ աշխարհում, քաղաքակրթությունից հեռու մի վայրում, ուր ոչ-ոք չկա, միայն դու ու խմբիդ անդամները։ Մի քիչ էլ ու թվում է, թե ժայռերը ուր որ է կահտվեն իրար։ Բայց ճանապարհը շարունակվում է։ Լերկ ժայռերի կիսակարմրավուն ապշեցնող երանգները էլ ավելի են կրկնապատկում արշավից ստացված տպավորությունները։ Կիրճում կան դժվարանցանելի հատվածներ։ Դժոխքի Ձորը մտնում է Թեժքար լեռան վերելքի երթուղու մեջ։

Կիրճը շատ հարմար է ժայռամագլցման համար, քանզի չորս կողմից շրջապատված է ուղղահայաց հարթ ժայռերով տարբեր բարդության կատեգորիաների։ Այստեղ նաև կատարվում են պարանով թռիչքներ 65 մ բարձրությունից։

Լուսանկարներ

Hell Canyon
Արածոյի կիրճ

Վիդեո

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am