ԱՉՔԱՍԱՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲՆԱԿԻՉԸ ԿԱՄ ԴԱՐԵՎՍԿՈՒ ԻԺԸ

Դարևսկու իժ. Աչքասար

Darevski
Ի․Ս․ Դարեվսկի՝ ռուս կենսաբան

Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում՝ Աչքասար լեռան տարածքում է գտնվում իժերի ընտանիքի ենթաընտանիքին պատկանող օձերի հազվագյուտ տեսակը՝ Դարևսկու իժը։ Այս տեսակը հայտնաբերել է ռուս կենսաբան Ի․ Ս․ Դարեվսկին հենց Հայաստանում, ինչով և պայմանավորված է տեսակի անվանումը։ Դարևսկու իժի տարածման արեալը ընդգրկում է ընդամենը 200 հեկտար տարածք։ Երկար ժամանակ հայտնի է եղել միայն մեկ պոպուլյացիա, որը տեղակայված է եղել Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում, Շիրակի մարզի ալպյան և մերձալպյան մարգագետիններում։ Գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի պահպանության տակ։ Համարվում է վերացման վտանգի տակ գտնվող տասակ։ Տարածված են 2350-3000մ բարձրություններում, Հայկական լեռնաշխարհի ամենախոնավ վայրում, որտեղ տարեկան տեղումների քանակը հասնում է 1000 մմ-ի։

Darevsku Ish
Դարևսկու վահանագլուխ իժ

Դարևսկու իժն ունի 13-42 սմ երկարությամբ մարմին, իսկ պոչը 6-8 անգամ ավելի կարճ է։ Էգերն արուներից ավելի խոշոր են։ Ակտիվանում են մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջն ընկած հատվածում։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Սնվում է կրծողներով և միջատներով, կարգավորելով նրանց թվաքանակը։ Պահպանության նպատակով խնամվում է նաև անազատ պայմաններում։ Դարևսկու իժը ներառված է Կարմիր գրքի մեջ։

 

Աչքասար լեռ

Աչքասարը գտնվում է Շիրակի մարզում: Այն կազմում է Ջավախքի լեռնաշղթայի մի մասը, որ ձգվում է 65 կմ և հասնում մինչև Վրաստան: Հայաստանի տարածքով այն անցում է միայն 20կմ: Աչքասարը լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Լեռան բարձրությունը հասնում է 3196 մ-ի:

Աչքասարից է սկիզբ առնում Մթնաձոր վտակը, որը Տաշիր գետի աջ վտակն է: Լեռնագագաթը հանդիսանում է լավային կոն, որի վրա կա լանդշաֆտային հարուստ բազմազանություն: Այն հարուստ է բուսականությամբ, ինչին նպաստում է կլիմայի խոնավությունը, և ալպյան հարթություններով, ինչպես նաև հրաբխային ապարներով: Հենց խոնավության հետևանքն է հանդիսանում այն, որ լեռան ստորոտները պատված են ճահճուտներով, փոքր լճերով և աղբյուրներով: Աղբյուրներից մեկը Յոթաղբյուրն է:

Achkasar
Աչքասար լեռ (3196 մ)

 

Achkasar
Աչքասարի գագաթին

 

Achkasar
Աչքասար լեռ (3196 մ)

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ info@armland.am