HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԱՐՋԱՆՈՑ ԼԵՌ

Վերելք Արջանոց լեռ

Շատերը գիտեն Արտանիշ լեռան մասին, որից հրաշալի երևում է Սևանա լիճն իր հարակից շրջաններով։ Ինչ խոսք, Արտանիշից բացվող տեսարաններն անզուգական են, բայց Արտանիշից ոչ պակաս գեղեցիկ տեսարաններ են բացվում նաև Արջանոց լեռան գագաթից, որը նույնպես գտնվում է Սևանա լճի մոտ, նրա հյուսիսարևմտյան կողմում։

 Արջանոցի լեռները գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Համարվում են Փամբակի լեռների ճյուղավորությունը։ Ձգվածությունը կազմում է մոտ 16 կմ։ Արջանոցի լեռների ամաենաբարձր կետը հանդիսանում է համանուն գագաթը՝ Արջանոցը։ Բարձրությունը կազմում է 2385 մ։ Արջանոցի լեռները կտրված են ձորակներով, ծածկված են խոտհարքներով ու մերծալպյան արոտավայրերով։

Արջանոց լեռ բարձրանալու համար արշավը սկսվում է Ծովագյուղից վերև գտնվող Մաշտոցների մոտից։ Արշավի ընդհանուր երկարությունը կազմում է 11 կմ։ Գագաթից անկրկնելի տեսարաններ են բացվում դեպի Փամբակի, Գեղամա, Սևանա, Վարդենիսի, Արեգունու լեռնաշղթաները։ Հրաշալի երևում է Սևանա թերակղզին։ Դե իսկ ճանապարհի ողջ ընթացքում քեզ ուղեկցում է կապուտաչյա գեղեցկուհի Սևանը։ Քայլարշավը ավարտում ենք Սևան քաղաքի մոտ։ Արջանոցը հատկապես հրաշալի տարբերակ է ձմեռային արշավների համար։

Լուսանկարներ

Arjanots mountain
Վերելք Արջանոց լեռ

Արջանոց լեռան երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am