HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ՍԱՆԴՈՒԽՏԱՍԱՐ ԼԵՌ

Վերելք Սանդուխտասար լեռ

Սանդուխտասար լեռը համարվում է Վարդենիսի լեռների ամենաբարձր լեռնագագաթներից մեկը։ Բարձրությունը կազմում է 3454 մ։ Անցնելով Մաքենիս գյուղը ամենագնաց մեքենաներով, հասնում ենք 2400 մ բարձրություն, որտեղից սկսում ենք քայլել Վարդենիսի լեռնաշղթայի վեհ լեռնագագաթների ուղղեկցությամբ, վայելելով լանջերի ալպյան բուսականությունը։ Հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մ։ Տարածքի ռելիեֆը լեռնամարգագետնային է։

Սանդուխտասար լեռան գագաթը սուր կոնաձև է։ Հենց այդ հետաքրքիր արտաքին տեսքի շնորհիվ, լեռնագագաթը տարբերվող է Վարդենիսի լեռներում, և այն  երբեք չես շփոթի մեկ այլ ուրիշ լեռան հետ։ Դեպի լեռ տանող ճանապարհը զառիթափ և քարքարոտ է մինչև գագաթ։ Լեռն ամբողջովին կազմված է պալեոգենիի և նեոգենի հրաբխային գոյացումներից։ Հասնելով գագաթ միանգամից հայացք ես նետում դեպի ջինջ և երկնագույն Մեծ և Փոքր Ալ լճերը, որոնք գտել են իրենց խաղաղ տեղը Վարդենիսի լեռներում։ Լճերի տարածքը հիանալի տարբերակ է վրանային արշավների  (քեմփինգի), ինչպես նաև ջիպինգի համար։

Ինչու՞ Սանդուխտասար

Անվանման ստուգաբանությունը պարզ չէ։ Նշենք, որ Սանդուխտը` Սանատրուկ թագավորի դուստրը եղել է հայ առաջին նահատակ կույսը։ Սակայն կարող ենք ենթադրել, որ լեռը իր անվանումը ստացել է համանման «սանդուղք» բառից, քանզի լեռան վերջին ժայռոտ մասը նման է աստիճանի:

Լուսանկարներ

sandukhtasar
Սանդուխտասար լեռը
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Սանդուխտասար լեռան երթուղին

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am