HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Վերելք Նեմրութ լեռ

Հայկական լեռնաշխարհում կան շուրջ 1000 հրաբուխներ, որորցից գործում են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները։ Նեմրութ հրաբուխը գտնվում է Վանա լճի արևմտյան հատվածում։ Կալդերան էլիպսաձև է, տրամագիծը հասնում է մոտ 8 կմ-ի։  Հրաբուխի ամենաբարձր կետը 2935 մ է։ Նեմրութ լեռան խառնարանային լիճը, որը գոյացել է հրաբխի ժայթքումների արդյունքում, համարվում է աշխարհում 2-րդ ամենամեծ խառնարանային լիճը։ Լճից մինչ օրս դուրս են գալիս են գազեր, գոլորշիներ, սակայն չկան լավային արտավիժումներ։ Վերջին հզոր ժայթքումը տեղի է ունեցել 1692 թ-ին։ Լավային հոսքը տարածված է ամբողջ լանջերով։

Վերելքը սկսում ենք արևելյան լանջից, բարձրանաում ենք կալդերայի շրջագծով։ Երթուղու երկարությունը կազմում է 10 կմ, վերելքն ու վայրէջքը տևում է 3 ժամ։ Գագաթին մի կողմից երևում է կապուտակ Վանա ծովը, մյուս կողմից Սիփան լեռը, իսկ առջևում՝ Նեմրութի հրաբխային լիճը։ Նեմրութի լանջերը հարուստ են օբսիդիանի կամ վանակատի կուտակումներով։ Հենց այստեղից՝ Վանա լճի շրջակայքից մ․թ․ա․ II-I հազարամյակներում այս հրաբխային ապարը՝ վանակատը տարվում էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ։ Որտեղից էլ և առաջացել է վանակատի անվանումը։

Լուսանկարներ

nemrut
Խառնարանային լիճը

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Նեմրութ հրաբուխի երթուղին

Powered by Wikiloc

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am