HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՆՅՈՒԹ ԿԱՄ ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Հայկական լեռնաշխարհի կարմիրը

 

Որդան կարմիրը մանրանկարչության մեջ

Նրանք ովքեր եղել են Մատենադարանում և նայել են ձեռագիր մատյանների էջերին, անկասկած ապշել են մանրանկարների գեղեցկությամբ: Արվեստի այդ եզակի նմուշներին իրենց անկրկնելիությունն է տալիս կարմիը՝ որդան կարմիրը։ Նայում ես մանրանկարներին ու տպավորություն է, թե հենց նոր են նկարել: Գույներն այնքան պայծառ են, այնքան գրավիչ: Հենց դա է որդան կարմիրի ֆենոմենը` երբեք չհնացող ու իր գեղեցկությունը կորցնելու անընդունակ: Այդ 12 մմ-ի հասնող որդերը դեռ հին ժամանակներից մեծ ճանաչում են բերել շատերի համար անծանոթ Հայաստանին: Հայաստանի բրենդը դարձած երբեմնի «կարմիրը» այժմ , ցավոք, գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Անշուշտ բոլորս ենք լսել հրաշք ներկանյութի մասին, որի դեմ ժամանակը անզոր է, սակայն ի՞նչ գիտենք նրա մասին: Երբվանի՞ց հայերը սկսեցին օգտագործել այն, ի՞նչ է պահպանվել որդան կարմիրի մասին պատմության էջերում, ինչու՞ մոռացվեցին երբեմնի կախարդական ներկանյութի պատրաստման ավանդույթները և ի՞նչ ենք անում մենք ի պաշտպանություն որդան կարմիրի:

Որդան կարմիր

Հավերժ գունանյութ

Աշխարհում գոյություն ունի այդ միջատների միայն 3 տեսակ` հայկական, մեքսիկական և լեհական, որը տարածված է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում: Հայաստանի կարմիր գրքում գրանցված որդան կարմիրը կամ ինչպես շատերն էին կոչում՝ Արարատյան որդան կարմիրը փոքրիկ միջատ է,որը բազմանում է Արարատյան դաշտի տարածքում։ Այս շրջանի համար այն համարվում է էնդեմիկ տեսակ։ Նրանք սնվում են միայն երկու տեսակի բույսերով։ Դրանք են որդանախոտը և եղեգը։ Զարգացման բոլոր փուլերում որդերն ունեն կարմիր գույն, ինչը պայմանավորված է օրգանիզմում կարմինի առկայությամբ։ Սեպտեմբերից մինչև մարտ ընկած հատվածում որդան կարմիրը գտնվում է հողի մեջ։ Նրանք մոտ յոթ ամիս այդպես ձմեռում են։ Մեկ տարում որդան կարմիրը տալիս է միայն մեկ սերունդ։ Ահա թե ինչպես, հողի տակ երկար ժամանակ ձմեռելուց հետո, գարնանը ձվերից դուրս են գալիս երկարավուն թրթուռները։ Նրանց վերջնական ձևավորումը տեղի է ունենում միայն սեպտեմբերի սկզբին։ Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում նրանց բազմացումը։ Ի դեպ, արուները զուգավորումից հետո սատկում են, իսկ էգերը նորից մտնում են հողի տակ ձվադրելու։ Հենց այդ ժամանակահատվածում էլ պետք է հասցնել հավաքել էգ որդերին, հայտնի կարմիր ներկը ստանալու նպատակով։ Մեկ հեկտար աղուտից կարելի է հավաքել մինչև 40 կգ որդ, իսկ 1 գրամ որդան կարմիր ստանալու համար անհրաժեշտ է 150-ից 175 կարմրորդ:

Արարատյան որդան կարմիր

Որդան կարմիրը պատմության էջերում

«Արևելքի հրաշք»:

Հրաշք ներկանյութ տվող որդերի մասին առաջին հիշատակությունները պատկանում են դեռևս Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու ժամանակներին։ Միջնադարյան պատմիչները իրենց աշխատություններում տվել են որդան կարմիրի նկարագրութունը։ Ղազար Փարպեցին իր պատմության մեջ այսպես է նկարագրում․ «Նաև զարմատս եղեգնասեր բուսոցն ոչ ընդունայն սնուցանէ յինքեան ամենաբաղձ դաշտն Այրարատոյ, այլ և ի նմանէ ծնեալ որդունս, ի զարդ կարմրատեսիլ գունոց, ընծայէ ոգտասիրացն շահս և շքեղութիւնս»։

Բացի հայ հեղինակներից, պահպանվել են նաև օտար պատմագիրների վկայությունները։ Արաբ պատմագիրները կարմրաորդի մասին գրել են․ «Հայերն ունեն մի շատ տարօրինակ միջատ, որը ոչ մի տեղ չկա՝ բացի Հայաստանից: Սա մի կարմիր միջատ է, որ ապրում է հողում և հայտնվում է տարվա մեջ միայն տասը օր` վաղ առավոտյան, որի ընթացքում պետք է հասցնել հավաքել»։

Հռոմեացի պատմիչները նույնպես տեղեկացնում են, որ 275 թվին պարսից շահը Արեղիանոս կայսրին ծիրանագույն մի բանվածք է ուղարկում որպես ընծա, որի սքանչատեսիլ գույնն այնքան է զարմացնում ամեն բան տեսած կայսրին, որ անպայման ուզում է իմանալ դրա հայրենիքը, և նրան տեղեկացնում են, որ նման բան միայն Հայաստանում կա։ 

Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին «Որդան կարմիրի երկիր» արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։  Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկարաններ, որոնց կոչում էին արքայական։ Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։

Հայկական որդան կարմիրը լայն տարածում գտավ Ⅵ-Ⅸ դարերի արաբական արշավանքների ժամանակ: Աչքն ու ճաշակը շոյելու և բուժիչ հատկությունների համար անվանվեց «արևելքի հրաշք»: Կարմիր ներկանյութը օգտագործվում էր թագավորական և կաթողիկոսական կնիքների համար։ Դրանով էին ներկում արքայական զգեստները։ Այն օգտագործում էին երիտասարդացնող ու մաշկի գեղեցկությունը պահպանող յուղեր պատրաստելու համար։ Կան պահպանված հիշատակություններ, որոնք վկայում են, որ որդան կարմիրը օգտագործել են նաև դեմքին կարմրություն հաղորդելու համար։

Այս ներկանյութը նաև լայն կիրառություն ուներ բժշկության մեջ։ Այն օգտագործել են որպես ջերմիջեցնող, հականեխիչ, հակաբորբոքիչ։ ⅩⅤ դարում հայ մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններից մեկի մեջ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում այս ներկի առանձնահատկությունների մասին։

Ներկն օգտագործվում էր մանրանկարչության, որմնանկարչության, գորգագործության մեջ։ Ալթայի երկրամասից հայտնաբերված, 4500 տարեկան համարվող Պազիրիկի գորգը, որն ամբողջական պահպանված ամենահին գորգն է աշխարհում, նույնպես գեղազարդված է որդան կարմիրով:

 Այժմ էլ հայկական եկեղեցիների պատերին կարելի է տեսնել որմանակարներում օգտագործված որդան կարմիրի հետքերը, որոնք այդպես էլ չեն խամրել։ Դրանց լավագույն օրինակներից են Ախթալայի և Քաբայրի վանական համալիրներում պահպանված մանրանկարները։

Քոբայրի որմնանկարները, որդան կարմիրի գույնը

Հավերժ չխամրող կարմիրը մոռացության մատնած

Անփոխարինելի ներկանյութ

ⅫⅠ դարում, երբ Հայաստանը կորցրեց պետականությունը, որդան կարմիրի արտադրությունը անկում ապրեց։ Շուտով, ⅩⅥ-ⅩⅦ դարերում, համաշխարհային շուկայում հայտվեց մեքսիկական կարմրաորդը։ Մեքսիկական որդի չափսերը հայկական որդան կարմիրից ավելի փոքր էին, սակայն դրանք սերունդ էին տալիս տարեկան հինգ անգամ, ի տարբերություն հայկականի, որը սերունդ էր տալիս տարեկան միայն մեկ անգամ։ Հենց դա էր պատճառը, որ հայկական կարմրաորդը շուկայից սկսեց դուրս մղվել  իր տեղը զիջելով մեքսիկականին։

ⅩⅨ դարում հայտնաբերեցին արհեստական գունանյութերը։ Դրանց արտադրությունը և ավելի հեշտ էր, և էժան։ Թվում էր, թե այն ամբողջությամբ կարող է փոխարինել բնական ներկանյութին։ Մինչ աշխարհը տարված էր նոր՝ արհեստական ներկանյութով, որդան կարմիր պատրաստման բաղադրությունը մոռացության է մատնվում։

Հետագայում ժամանակը ցույց է տալիս, որ արհեստական ներկերը չեն կարող փոխարինել բնականին։ Դրանք իրենց գույնի պայծառությունը շուտ էին կորցնում, նաև առողջության համար վտանգավոր էին։ Որդան կարմիրը վստահորեն և առանց վախենալու օգտագործում էին սննդի մեջ, ինչը չէր կարելի ասել արհեստական ներկանյութերի մասին

Սկսվում են որդան կարմիրի ուսումնասիրության աշխատանքները։ 1830 թվականին այդ նպատակով Հայաստան գործուղվեց Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի տեխնոլոգ և մեխանիկ Իոսիֆ Գամելը: Նրա հետազոտությունների արդյունքում հիմնավոր աշխատություն հրատարկվեց ռուսերեն և գերմաներեն լեզուներով:

XIX դարի սկզբում որդան կարմիրի բաղադրությունը վերականգնելու փորձեր արեց Էջմիածնի Մայր տաճարի վարդապետ Իսահակ Տեր-Գրիգորյանը (1780-1858)` շարունակելով միջնադարի մանրանկարիչ Սահակ Ծաղկարարի ավանդույթները:

XX դարի 30-ականներին խորհրդային կառավարությունը նույնպես փորձեց որդան կարմիրի արտադրություն բացել: Սակայն դա չհաջողվեց կյանքի կոչել` պատերազմը խանգարեց: Արարատյան որդան կարմիրի ուսումնասիրման նախագիծը կրկին կյանքի կոչվեց 1971-ին, սակայն արդյունաբերական մասշտաբների այն այնդպես էլ չհասավ:

Այս ամբողջ ընթացքում շատերն են փորձել բացահայտել որդան կարմիր ներկանյութի ստացման գաղտնիքները։ Իհարկե, մատենադարանում պահպանված ձեռագրերում բավարար տեղեկություններ կան դրա պատրաստման վերաբերյալ։ Սակայն դրանք մանրակրկիտ ուսումնասիրությունների կարիք ունեն։ Պետք է հասկանալ, թե այս կամ այն տերմինը ինչ նշանակություն ունի և ժամանակային ինչ միավորներ են կիրառվել։

Կարմիր ներկանյութ

Որդան կարմիրի թշնամիները

Որդերի թվաքանակի կրճատում

Որդան կարմիրի ոչնչացման պատճառ են հանդիսանում աղուտների ինտենսիվ յուրացումը։ Հողերը սեփականաշնորհելու և անասունների անկանոն արածեցումը հանգեցրել են այս հրաշք որդերի թվաքանակի կրճատմանը։ Մարդուց բացի որդանի համար վնասատու են որոշ տիզեր, բզեզներ, մրջյուններ և թռչուններ:

Որդան կարմիրի ներկի ստանալու տեխնոլոգիան այդպես էլ գաղտնիք է մնացել, քանզի այն մեծ զգուշավորություն է պահանջում։ Հիմա միայն մասնագետներին ու գիտակներին է հասանելի ներկի  տեխնոլոգիան։

Որդան կարմիր արգելավայր

Արմավիրի մարզ

Հայաստանում գտնվող 26 արգելավայրերից մեկը հենց Որդան կարմիր արգելավայրն է։ Այս ստեղծվել է 1987 թվականին Արմավիրի մարզում։ Ընկած է Արգավանդ, Արափազ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Արգելավայրի ստեղծման նպատակը որդան կարմիրի պաշտպանութունը արդյունավետ կազմակերպելն է, քանի որ տարեցտարի նրա քանակը գնալով կրճատվում է։ Եթե 20-րդ դարի սկզբին նրանց տարածման արեալը կազմում էր 10000 հա, ապա 1990 թվականին այն ընդգրկում էր ընդհամենը 2000 հա։ Այս արգելավայրում պաշտպանության տակ են վերցրած նաև որդան կարմիրի հիմանական կորաբույսերը՝ որդանախոտը և եղեգը, առանց որոնք այն կդադարի գոյություն ունենալ։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

ԼԵՌՆԱՅԻՆ ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆԵՐ․ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ինչպե՞ս պլանավորել էքսպեդիցիաները Անվերջ բացահայտելու երկիր Հայաստնում միշտ կարելի է գտնել նորն ու հետաքրքիրը: Նորը բացահայտելու ձգտումով շատերը ուղևորվում են էքսպեդիցինարի: Էքսպեդիցիաներ պլանավորելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը, պլանավորել նախնական երթուղին, որով պատրաստվում եք անցնել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը: Այդ հարցում իհարկե կօգնեն ժամանակակից սարքավորումները, ծրագրերն ու հեռախոսային հավելվածները:
Ավելին

10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԻ ԲԱԺԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ Լեռներն ունեն ձգողության անբացատրելի ուժ, որի շնորհիվ իրենց մոտ են կանչում հազարավոր լեռնասերների: Լեռնագնացությունը դա ապրելակերպ է, որը ստիպում է վերանայել հայացքներդ, կյանքին նայել բոլորովին այլ աչքերով ու գտնել ներդաշնակություն: Լեռան գագաթ տանող ուղղին երբեմն դժվարին է ու բարդ, բայց դա մի յուրօրինակ երկխոսություն է ինքդ քեզ հետ, որը քեզ տանում է...
Ավելին

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԱԺԴԱՀԱԿԸ ԸՆԴՈՒՆԵՑ 110 ԱՐՇԱՎԱԿԱՆԻ ԻՐ ԳԱԳԱԹԻՆ

ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ Արշավային կարճատև դադարը իր հերթին հրահրեց սարեր գնալու տենչանք, Հայաստանը նորովի ճանաչելու ու բացահայտելու ցանկություն։ Այս տարի ամռանը, տեսնելով բազմաթիվ արշավականների հոսքը դեպի լեռներ, կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանը հիմնական ասֆալտապատ ճանապարհներից այն կողմ է, սարերի, ձորերի, կիրճերի մեջ է։ Հայաստանում պետք է քայլես, զգաս, շնչես, ապրես ու վերապրես կրկին։...
Ավելին

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ՀԱՍԱՎ ԿԱԶԲԵԿԻ ԳԱԳԱԹ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻԶԱԲԵԼԼԱՅԻ ՀԵՏ Արմլենդ ակումբը սկսած 2016 թվականից իրականացնում է վերելքներ դեպի Կազբեկ լեռ:  Հենց այդ տարի իրականացրած վերելքի ժամանակ մասնակիցների մեջ էր նաև 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին: Նա մասնագիտությամբ աֆրիկագետ է, ակումբի անդամ է 2015 թվականից։  Իզաբելլայի հետ զրուցեցինք Կազբեկ լեռան վերելքի, ճանապարհին հանդիպած դժվարությունների և ընդհանրապես լեռների...
Ավելին

ԻՆՉՊԵՍ ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ Արշավական հանդերձանքի ամենակարևոր տարրերից մեկը արշավական կոշիկներն են: Որքան կարևոր է արշավական կոշիկների ճիշտ ընտրությունը,  նույնքան էլ կարևոր է դրանց ճիշտ խնամքը: Ինչպես արշավանական հանդերձանքի յուրաքանչյուր տարր, այնպես էլ արշավական կոշիկները որակյալ և ժամանակին արված խնամքի կարիք ունեն: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կազմակերպել Ձեր կոշիկների ճիշտ խնամքն ու երկարացնել...
Ավելին

ՊՐԱԿՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՏՔԵՐԸ ԿՈՇՏՈՒԿՆԵՐԻՑ

Դեպի արկածներ ու նոր բարձունքներ տանում են ճիշտ մոտիվացիան և իհարկե ոտքերը: Արշավի ընթացքում ոտքերը անցանկալի վնասվածքներից պաշտպանելը անչափ կարևոր է: Մեկ անցանկալի վնասվածք, և ամբողջ արշավը կարող է «տապալվել»: Ստորև ներկայացված խորհուրդները հատկապես օգտակար կլինեն սկսնակ արշավականների համար: Եվ այսպես՝ Մեծ ուշադրութուն դարձրեք արշավական կոշիկների ընտրությանը: Դրանք պետք է համապատասխանեն Ձեր ընտրած երթուղու տեսակին:...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Արշավ Թեղենյաց Լեռներում

Այս կիրակի կուղևորվենք Կոտայքի մարզ` Թեղենյաց լեռներ:
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am