HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ՄԵԾ ՔԻՐՍ ԼԵՌ

Վերելք Մեծ Քիրս լեռ

Մեծ Քիրս լեռը գտնվում է Իշխանասարի լեռներում՝ Արցախի լեռնաշղթայի հարավային մասի ճյուղավորումներից է,  բարձրությունը կազմում է 2724 մ։ Քիրս լեռը բավականին արտահայտիչ տեսք ունի, և այն հեռվից առանձնանում է  իր վեհ գեղեցկությամբ, լեռան  գագաթի հատվածը նման է սեղմված բռունցքի։ Վերելքները դեպի Քիրս լեռան գագաթ իրականացնում են Քիրսավան գյուղից, արշավի երկարությունը կազմում է մոտ 12 կմ։ Լանջերից գեղեցիկ երևում են Ստեփանակերտ, Շուշի քաղաքները։

Քիրս լեռը  հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը,  այն պատկերված է Արցախի զինանշանի վրա երկնագույն գույնով։ Մեծ Քիրս  լեռը նաև հիշատակվում է Արցախի օրհներգի մեջ՝ Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների մեջ։

Քիրս լեռը Արցախի զինանշանի վրա

Թե հանդերն այս չնաշխարհիկ

Ու լեռները թողնեմ անտեր-

Ամպրոպագոռ մեր Քիրս սարի

Կայծակները ինձ կշանթեն։

Վազգեն Օվյան (Արցախի օրհներգից մի հատված)

Քաջերն ենք մենք հայկազուն,

Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,

Մեր վանքերով լեռնապահ՝

Անհաղթելի մի բուռ աշխարհ։

Վարդան Հակոբյան

Լուսանկարներ

Mets Qirs ler
Մեծ Քիրս Լեռ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Քիրս լեռան երթուղին

Powered by Wikiloc

ՆԱԶԵԼԻ ԼԵՌ

Վերելք Նազելի լեռ...
Ավելին

ՔԱՐԿԱՏԱՐԻ ԼԵՌՆԵՐ

Արշավ Քարկատարի լեռներում․...
Ավելին

ԹԵՔՍԱՐԻ ԼԵՌՆԵՐ

Արշավ Թեքսարի լեռներում ...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am