HY+374 44 880058 [email protected]
HY+374 44 880058 [email protected]

ՊԱՀԵԼԱՁԵՎԻ 10 ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ՈՂՋ ՈՒ ԱՌՈՂՋ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՏՈՒՆ

Արշավային պահելաձևը լեռներում

Այսօր, երբ մարդիկ սկսել են վարել ավելի նստակյաց կյանք, առաջնային է դարձել հանգստի ճիշտ կազմակերպման խնդիրը։ Շատերի, հատկապես երիտասարդների համար, առօրյա հոգսերից կտրվելու, սթրեսսից ձերբազատվելու և դրական էներգիայով լիցքավորվելու լավագույն տարբերակը արշավներն են։ Ինչ խոսք, լեռներն ու բնությունը բոլորիս տալիս են անգնահատելի զգացողություններ և էներգիա, սակայն հատկապես լեռնային արշավների ժամանակ չպետք է ոչ մի պահ կորցնել զգոնությունն ու տրվել պահի վայելքին։ Շատ կարևոր է իմանալ անվտանգության և պահելաձի կանոնները, որպեսզի կարողանաք Ձեր հանգստից ստանալ առավելագույն լավ տպավորություններ։
Մենք առանձնացրել ենք պահելաձի 10 ոսկե կանոնները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով պատրաստվում է մասնկցել արշավի։

1. Արշավախմբի ղեկավարի խոսքը օրենք է բոլորի համար

Արշավի մասնակցելուց պետք է հասկանալ, որ խմբի ղեկավարը պատասխանատու է մասնակիցներից յուրաքնչյուրի կյանքի համար։ Արշավախմբի ղեկավարը ունենալով բավականին մեծ փորձ, հստակ գիտի, թե ինչպես վարվել յուրաքանչյուր իրավիճակում։ Եթե որոշել եք արշավի մասնակցել տվյալ արշավախմբի հետ, ապա պետք է վստահեք և խստորեն հետևեք ղեկավարի ամեն մի ցուցումին։                                                                                                   

Artyom Martirosyan

2. Խմբի առջևում և վերջում քայլում են ուղեկցորդները

Արշավի առաաջնահերթ պայմաններից է շարքով քայլելը։ Չի կարելի առաջ անցնել խմբի ղեկավարից, կամ հետ ընկնել վերջում քայլող ուղեկցորդից։ Ամեն ինչ արվում է Ձեր իսկ անվտանգության համար։

3. Չկա «ես» կա միայն «մենք»

Խմբի  հետ արշավի մասնակցելուց  միշտ պետք է հիշել, որ խումբը մի օրգանիկ համակարգ է և բոլորս պատասխանատու ենք մեկս մյուսի համար։ Ամեն մի ոչ մտածված քայլը կարող է վնասել խմբի մյուս անդամներին։ Միշտ պետք է լինել հանդուրժողական և պատրաստակամ օգնել դիմացինիդ։ Եթե քայլում ենք, ապա քայլում ենք բոլորս, իսկ եթե մեկին պետք է հանգստանալ, ապա դադար ենք առնում բոլորով։

Hiking behavior

4. Առանձնանալուց տեղեկացրու ուղեկցորդներին

Արշավի ընթացքում խմբից առանձնանում ենք միայն անհրաժեշտության դեպքում և ուղեկցորդներից մեկին տեղեկացնելուց ու համաձայնություն ստանալուց հետո։ Ուղեկցորդները միշտ պետք է իմանան Ձեր գտնվելու վայրի մասին։ Յուրաքանչյուր հարցի և խնդրի դեպքում տեղեկացրեք ղեկավարին։

Hiking behavior

5. Մոլորվել ե՞ս, ազդանշնաններ տուր և սպասի՛ր

Անվտանգության բոլոր կանոններին հետևելու դեպքում մոլորվելն անհնար է, բայց եթե մոլորվել ես ապա պետք է մնաս նույն տեղում, ոչ մի դեպքում մի փորձիր ինքնուրույն գտնել ճանապարհը։ Մանավանդ, եթե տեղանքում առաջին անգամ ես, դա կարող է քեզ ավելի հեռացնել խնբից։ Սպասիր նույն վայրում և ազդանշաններ տուր հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի խմբի անդամները կարողանան գտնել քեզ։

Hiking behavior

6. Առաջնայինը մարդկանց կյանքն է

Պետք է հիշել, որ լեռներում ամեն ինչ անկանխատեսելի է։ Յուրաքանչյուր պահին եղանակը կարող է միանգամից փոխվել, կարող են առաջանալ բնական ու մարդածին արգելքներ, արտակարգ իրավիճակներ, որոնք կխոչընդոտեն արշավի հետագա ընթացքին։ Տվյալ իրավիճակներում խմբի խեկավարը իրավասու է դադարեցնել արշավը և խմբի անդամներին հասցնել ապահով տեղ։

Hiking behavior

7. Ամենադանդաղը միշտ առաջնամասում

Եթե առաջին անգամ եք մասնակցում արշավի, կամ վստահ չեք Ձեր ֆիզիկական կարողությունների վրա, ավելի նպատակահարմար է քայլել առաջնամասում։ Այդ դեպքում խմբի մյուս անդամները կհարմարվեն Ձեր արագությանը և խումբը կքայլի մի արագությամբ։

Hiking behavior

8. Կյանքիդ հետ խաղ մի արա

Արշավի ընթացքում կարող են հանդիպել  տարբեր հատապտուղեներ, սնկեր։ Զերծ մնացեք դրանք օգտագործելուց, քանի որ կարող են թունավոր լինել։ Նախքան ջրավազաններում՝ գետերում, լճերում, ջրամբարներում, ջրվեժներում լողալը, տեղեկացրեք արշավի ղեկավարին Ձեր մտադրության մասին:

Hiking behavior

9. Մեզանից հետո ՈՉ ՄԻ ԱՂԲ

Մի թողեք աղբ Ձեր հետևից և մի վնասեք բնությունը և մշակութային հուշարձանները: Հավաքված աղբը վերցրեք Ձեր հետ

Hiking behavior

10. ՈՉ ալկոհոլին

Ալկոհոլի օգտագործումը արշավների ընթացպում խստիվ արգելվում է։ Ալկոհոլը ոչ միայն կորող է վատ ազդեցություն ունենալ օրգմիզմի վրա, այլև կարող է նպաստել, որպեսզի մարդը կորցնի իր զգոնությունը, ինչն ուղղակի անթույատրելի է։ Ալկոհոլը նաև նվազեցնում է ցրտի զգացողույթունը, այն ինչ մարդու մարմինը շարունակում է ջերմություն կորցնել և դա կորող է բերել ցրտահարության։

Ալկոհոլ կարելի է տանել միայն Արարատ և օգտագործել միայն վերելքից հետո։))

Hiking behavior

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Անի Բազիկյանի, Վարդան Հարությունյանի, Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ ԿԱՄ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով, հանքային աղբյուրներով, բարձրադիր ջրվեժներով։ Քառօրյա ճանապարհորդության ընթացքում մեզ հաջողվեց բացահայտել Հայաստանը նորովի։ Քայլարշավային երթուղիները տանում էին հենց այդ դժվարհասանելի բերդերն ու ջրվեժները։ Միանգամից Վարդենիսի լեռնաշղթայից դեպի հարավ բացվում է Հայաստանի ամենաառեղծվածային գեղեցիկ մասը, որը անվանել են Սյունյաց աշխարհ։ Մարզի...
Ավելին

10 ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Արշավային անհրաժեշտ իրեր Արշավների գնալիս շատ կարևոր է ոչ միայն ֆիզիկապես պատրաստված լինելը, այլև անհրաժեշտ իրերի ճիշտ ընտրությունը։ Հատկապես սկսնակ արշավակնների համար սա կարող է մտածելու առիթ դառնալ։ Չէ որ այնքան բան կա, որ կարող է պետք գալ։ Արշավային յուրաքանչյուր իր ունի իր դերն ու նշանակությունը։ Որպեսզի Ձեր պլանավորած արշավից առավելագույն հաճույք ստանաք և ավելորդ...
Ավելին

ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ 5 ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ

Հայաստանի տարածքում շատ են քարանձավները, որոնք այս տարածաշրջանում նախկինում եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունք են: Հայաստանի ամենահայտնի 5 քարանձավներն են՝ Մոզրովի, Մագիլի, Արջերի, Թռչունների և Լաստիվերի քարանձավները։ Միայն առաջին 4-ը գտնվում են Վայոց Ձորի մարզում։ Այդ իսկ պատճառով, քարանձավների քանակով Հայաստանում առաջատար է Վայոց Ձորի մարզը։ Ձեզ ենք ներկայացնում այդ առեղծվածային հնգյակը։
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Վերելք Նիգասար լեռ 3424 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Նիգասար լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Եղնալիճ։

Վերելք Գեղմաղան լեռ 3319 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Գեղմաղան լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Ակնա լիճ։

Վերելք Նազելի լեռ 3312 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Նազելի լեռ։ Գեղամա լեռների գագաթներից մեկն է։

Վերելք Սանդուխտասար լեռ 3454 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Սանդուխտասար լեռ։ Վարդենիսի լեռների բարձրությամբ երկրորդ գագաթն է։

Վերելք Արամազդ Լեռ 3392 մ / 2 օր

Միացե՛ք մեր արշավին, դեպի Հայաստանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Արամազդ լեռը, Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթը։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$800
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

[email protected]