Արշավային պահելաձևը լեռներում
Այսօր, երբ մարդիկ սկսել են վարել ավելի նստակյաց կյանք, առաջնային է դարձել հանգստի ճիշտ կազմակերպման խնդիրը։ Շատերի, հատկապես երիտասարդների համար, առօրյա հոգսերից կտրվելու, սթրեսից ձերբազատվելու և դրական էներգիայով լիցքավորվելու լավագույն տարբերակը արշավներն են։ Ինչ խոսք, լեռներն ու բնությունը բոլորիս տալիս են անգնահատելի զգացողություններ և էներգիա, սակայն հատկապես լեռնային արշավների ժամանակ չպետք է ոչ մի պահ կորցնել զգոնությունն ու տրվել պահի վայելքին։ Շատ կարևոր է իմանալ անվտանգության և պահելաձի կանոնները, որպեսզի կարողանաք Ձեր հանգստից ստանալ առավելագույն լավ տպավորություններ։
Մենք առանձնացրել ենք պահելաձի 10 ոսկե կանոնները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով պատրաստվում է մասնակցել արշավի։