HYRU+374 44 880058 armland8@gmail.com
HYRU+374 44 880058 armland8@gmail.com

ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Արջերի քարանձավ

Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի թաքնված վայրերից մեկը՝ Արջերի քարանձավը։ Քարանձավն ամենագեղեցիկներից մեկն է։ Այն ունի 3,5 կմ երկարություն։

 Քարանձավը  1978 թ-ին հայտնաբերել են որսորդները։ Քարանձավի բազմաթիվ սենյակներից մեկում գտել են արջի ոսկորներ։ Ասում են, որ արջը մտնելով քարանձավ մոլորվել է և չի կարողացել գտնել ելքը։ Հենց արջի գտնված ոսկորներն են պատճառ դարձել, որ այն ստանա Արջերի քարանձավ անվանումը։ Քարանձավն ունի տասնյակ մեծ ու փոքր խորշեր։ Կան դժվարանցանելի հատվածներ, որոնցով հնարավոր է անցնել միայն սողեսող։ Շատ հեշտ հնարավոր է մոլորվել, այդ իսկ պատճառով քարանձավ  պետք է գնալ միայն գիտակ մարդու ուղեկցությամբ։ Քարանձավն ամբողջությամբ ծածկված է ստալակտիտներով։Ստորգետնյա աշխարհը հիացնում է իր գեղեցկությամբ, բայց այն կարելի է տեսնել միայն այնքան, ինչքան թույլ է տալիս լապտերիդ լուսավորությունը։

 Արջերի քարանձավը գտնվում է պետական հսկողության ներքո։ Այնտեղ կարելի է այցելել միայն համապատասխան թույլտվություն ստանալուց հետո։

Լուսանկարներ

arjeri cave
Արջերի քարանձավ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝  Արտյոմ Մարտիրոսյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

arevmtyan-hayastan

Վանա Լճի 4 Կղզիները | Վերելք Նեմրութ Լեռ

Հայաստանյան տուրիզմի ոլորտում առաջին միքս արշավը դեպի Արևմտյան Հայաստան։ Քայլարշավ+մշակութային այց+լեռնային վերելք։
Սկսած`$365
0
Մանրամասն

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com