Արշավային անհրաժեշտ իրեր
Արշավների գնալիս շատ կարևոր է ոչ միայն ֆիզիկապես պատրաստված լինելը, այլև անհրաժեշտ իրերի ճիշտ ընտրությունը։ Հատկապես սկսնակ արշավակնների համար սա կարող է մտածելու առիթ դառնալ։ Չէ որ այնքան բան կա, որ կարող է պետք գալ։ Արշավային յուրաքանչյուր իր ունի իր դերն ու նշանակությունը։ Որպեսզի Ձեր պլանավորած արշավից առավելագույն հաճույք ստանաք և ավելորդ անհարմարավետություն չզգաք, անհրաժեշտ է նախորոք ծանոթանալ բոլոր իրերի նշանակության և կիրառման եղանակի մասին։ Այսօր Ձեր ուշադրությանը կներկայացնենք այն իրերի ցանկը, որոնք անհրաժեշտ է ունենալ ՅՈՒՐՔԱՆՉՅՈՒՐ արշավի մասնակից։