HY+374 44 880058 [email protected]
HY+374 44 880058 [email protected]

10 ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Արշավային անհրաժեշտ իրեր

Արշավների գնալիս շատ կարևոր է ոչ միայն ֆիզիկապես պատրաստված լինելը, այլև անհրաժեշտ իրերի ճիշտ ընտրությունը։ Հատկապես սկսնակ արշավակնների համար սա կարող է մտածելու առիթ դառնալ։ Չէ որ այնքան բան կա, որ կարող է պետք գալ։ Արշավային յուրաքանչյուր իր ունի իր դերն ու նշանակությունը։ Որպեսզի Ձեր պլանավորած արշավից առավելագույն հաճույք ստանաք և ավելորդ անհարմարավետություն չզգաք, անհրաժեշտ է նախորոք ծանոթանալ բոլոր իրերի նշանակության և կիրառման եղանակի մասին։ Այսօր Ձեր ուշադրությանը կներկայացնենք այն իրերի ցանկը, որոնք անհրաժեշտ է ունենալ ՅՈՒՐՔԱՆՉՅՈՒՐ արշավի մասնակից։

1. Ջուր

Միշտ ունեցեք Ձեր հետ ջրի անհրաժեշտ քանակ։ Մեկօրյա արշավների համար նախընտրելի է ունենալ 1-2 լիտր ջուր։ Նույնիսկ եթե առօրյայում ջուր շատ չեք խմում, մի շտապեք վերցնել ջրի քիչ քանակություն։ Հատկապես լեռնային վերելքների ժամանակ մարդու օրգանիզմը շատ շուտ է ջրազրկվում։ Փորձառու արշավականները գիտեն, որ արշավների ժամանակ ջուրը երբեք շատ չի լինում։

2. Արևապաշտպան քսուք

Արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու և այրվածքներ չստանալու համար կարևոր է միշտ օգտագործել արևապաշտպան քսուկ։ Սա վերաբերվում է և՛ ամառային, և՛ ձմեռային արշավներին։

3. Բախիլներ (զանգապաններ)

Բախիլները ձմեռային արշավների անբաժանելի մասն են կազմում։ Դրանք գործածելի են նաև տարվա մյուս եղանակներին։ Բախիլները ոտքերը պաշտպանում են ցեխից, խոնավությունից։

zimni pokhod po armenii

4. Անձնական դեղատուփ

Միշտ ունեցեք Ձեր անձնական դեցատուփը։ Իհարկե արշավախմբի ուղեկցորդը իր մոտ միշտ ունի դեղատուփ և յուրաքանչյուր պահի պատրաստ է օգնություն ցույց տալ, սակայն բնության մեջ ամեն բան անկանխատեսելի է և միշտ պետք է պատրաստ լինել ամեն ինչի։

5. Արշավական փայտիկներ

Հատկապես սկսնակեներին արշավական փայտիկները կարող են շատ օգնել։ Դրանք օգնում են ծանրության մի մասը տեղափոխել ձեռքերի վրա, պահել հավասարակշռությունը դժվարանցանելի վայրերով անցնելիս, ինչպես նաև վայրէջքի ժամանակ մեղմել ծնկերի վրա ընկնող ծանրությունը։

6. Փոխնորդ հագուստ

Նույնիսկ մեկօրյա արշավների ժամանակ Ձեզ հետ ունեցեք փոխնորդ հագուստ։ Այն կարող է պետք գալ բոլոր դեպքերում։

7. Տաք հագուստ

Լեռներում եղանակն անկանխատեսելի է։ Արևային կիզիչ եղանակը ամեն պահին կարող է փոխվել մռայլ ու անձրևային եղանակի։ Դրա հետ մեկտեղ ըստ բարձրության օդի ջերմաստիճանը նվազում է։ Այդ իսկ պատճառով տարվա բոլոր եղանակներին Ձեզ հետ ունեցեք տաք հագուստ։

Mountain Arjanots

8. Արևապաշտպան ակնոցներ

Սա կարևոր իր է ոչ միայն ամառային արշավների ժամանակ, այլև ձմեռային արշավների ժամանակ նույնպես։ Ձմռանը արևի ճառագայթները ձյան միջոցով անդրադառնալով կարող են նույնպիսի վնաս հասցնել, ինչպես ամռան կիզիչ արևը։

FAQ

9. Արձրևապաշտպան բաճկոն

Չմոռանաք վերցնել անձրևապաշտպան բաճկոն վատ եղանակի դեպքում անձրևից պաշտպանվելու համար։

10. Լապտեր

Նույնիսկ եթե վստահ եք, որ մինչը մայրամուտը ավարտելու եք արշավը, միևնույն է միշտ ունեցեք լապտեր։ Ավելի նպատակահարմար է, որ այն լինի գլխի լապտեր, ինչը թույլ կտա ազատ շարժել Ձեր ձեռքերը։

Ararat 2020

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝  Վահե Առաքելյանի, Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի, Լինդա Կոստանովայի

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ ԿԱՄ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով, հանքային աղբյուրներով, բարձրադիր ջրվեժներով։ Քառօրյա ճանապարհորդության ընթացքում մեզ հաջողվեց բացահայտել Հայաստանը նորովի։ Քայլարշավային երթուղիները տանում էին հենց այդ դժվարհասանելի բերդերն ու ջրվեժները։ Միանգամից Վարդենիսի լեռնաշղթայից դեպի հարավ բացվում է Հայաստանի ամենաառեղծվածային գեղեցիկ մասը, որը անվանել են Սյունյաց աշխարհ։ Մարզի...
Ավելին

10 ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Արշավային անհրաժեշտ իրեր Արշավների գնալիս շատ կարևոր է ոչ միայն ֆիզիկապես պատրաստված լինելը, այլև անհրաժեշտ իրերի ճիշտ ընտրությունը։ Հատկապես սկսնակ արշավակնների համար սա կարող է մտածելու առիթ դառնալ։ Չէ որ այնքան բան կա, որ կարող է պետք գալ։ Արշավային յուրաքանչյուր իր ունի իր դերն ու նշանակությունը։ Որպեսզի Ձեր պլանավորած արշավից առավելագույն հաճույք ստանաք և ավելորդ...
Ավելին

ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ 5 ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ

Հայաստանի տարածքում շատ են քարանձավները, որոնք այս տարածաշրջանում նախկինում եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունք են: Հայաստանի ամենահայտնի 5 քարանձավներն են՝ Մոզրովի, Մագիլի, Արջերի, Թռչունների և Լաստիվերի քարանձավները։ Միայն առաջին 4-ը գտնվում են Վայոց Ձորի մարզում։ Այդ իսկ պատճառով, քարանձավների քանակով Հայաստանում առաջատար է Վայոց Ձորի մարզը։ Ձեզ ենք ներկայացնում այդ առեղծվածային հնգյակը։
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Վերելք Նիգասար լեռ 3424 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Նիգասար լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Եղնալիճ։

Վերելք Գեղմաղան լեռ 3319 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Գեղմաղան լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Ակնա լիճ։

Վերելք Նազելի լեռ 3312 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Նազելի լեռ։ Գեղամա լեռների գագաթներից մեկն է։

Վերելք Սանդուխտասար լեռ 3454 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Սանդուխտասար լեռ։ Վարդենիսի լեռների բարձրությամբ երկրորդ գագաթն է։

Վերելք Արամազդ Լեռ 3392 մ / 2 օր

Միացե՛ք մեր արշավին, դեպի Հայաստանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Արամազդ լեռը, Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթը։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$800
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

[email protected]