HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Վայոց Ձորի մարզում է գտնվում Հայաստանի ամենահայտնի քարանձավներից մեկը՝ Թռչունների քարանձավը (ավելի շատ հայտնի ինչպես Արենի քարանձավ)։ Քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արենի գետի ձախ ափին։

Ի տարբերություն Մագելի քարանձավի, Թռչունների քարանձավն ավելի հեշտ է ուսումնասիրվում։ Քարանձավն իրենից ներկայացնում է իրար միացած փոքր քարայրների համալիր։ Բաղկացած է 3 սրահներից և ունի մոտ 500 մ² մակերես։ Թռչունների քարանձավի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ։

2008 թվականի սեպտեմբերին Թռչունների քարանձավում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։ Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։

Ավելի ուշ, պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվեցին էնեոլիթյան դարաշրջանի գինեգործության վկայություններ։ Կատարած հետազոտությունների արդյունքում գտել են չորացած խաղող, ամանեղեն, հագուստ, կանացի գանգեր և այլն։ Թռչունների քարանձավը համարվում է աշխարհում գինու առաջին արտադրամասը։

Ինչպես և Մագելի քարանձավի համար, Թռչունների քարանձավի հիմնական վտանգը մարդու ակտիվ գործունեությունն է։ Այցելուները մեծ վնաս են հասցրել՝ քարայրի ներսում պատերին նկարելով և կոտրելով կամ իրենց հետ տանելով հատվածներ քարե աշխատանքներից։

 

Լուսանկարներ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

 

10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԻ ԲԱԺԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ Լեռներն ունեն ձգողության անբացատրելի ուժ, որի շնորհիվ իրենց մոտ են կանչում հազարավոր լեռնասերների: Լեռնագնացությունը դա ապրելակերպ է, որը ստիպում է վերանայել հայացքներդ, կյանքին նայել բոլորովին այլ աչքերով ու գտնել ներդաշնակություն: Լեռան գագաթ տանող ուղղին երբեմն դժվարին է ու բարդ, բայց դա մի յուրօրինակ երկխոսություն է ինքդ քեզ հետ, որը քեզ տանում է...
Ավելին

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԱԺԴԱՀԱԿԸ ԸՆԴՈՒՆԵՑ 110 ԱՐՇԱՎԱԿԱՆԻ ԻՐ ԳԱԳԱԹԻՆ

ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ Արշավային կարճատև դադարը իր հերթին հրահրեց սարեր գնալու տենչանք, Հայաստանը նորովի ճանաչելու ու բացահայտելու ցանկություն։ Այս տարի ամռանը, տեսնելով բազմաթիվ արշավականների հոսքը դեպի լեռներ, կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանը հիմնական ասֆալտապատ ճանապարհներից այն կողմ է, սարերի, ձորերի, կիրճերի մեջ է։ Հայաստանում պետք է քայլես, զգաս, շնչես, ապրես ու վերապրես կրկին։...
Ավելին

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ՀԱՍԱՎ ԿԱԶԲԵԿԻ ԳԱԳԱԹ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻԶԱԲԵԼԼԱՅԻ ՀԵՏ Արմլենդ ակումբը սկսած 2016 թվականից իրականացնում է վերելքներ դեպի Կազբեկ լեռ:  Հենց այդ տարի իրականացրած վերելքի ժամանակ մասնակիցների մեջ էր նաև 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին: Նա մասնագիտությամբ աֆրիկագետ է, ակումբի անդամ է 2015 թվականից։  Իզաբելլայի հետ զրուցեցինք Կազբեկ լեռան վերելքի, ճանապարհին հանդիպած դժվարությունների և ընդհանրապես լեռների...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am