HY+374 44 880058 [email protected]
HY+374 44 880058 [email protected]

ՀԵՐՀԵՐԻ ԵՎ ՔԱՐԱՎԱԶԻ ՋՐՎԵԺՆԵՐ

Արշավ դեպի Հերհերի ջրվեժ

Հերհեր գյուղից դեպի հյուսիս են գտնվում Քարավազի և Հերհերի ջրվեժները։ Քարավազը գտնվում է համանուն գետի վրա և միանալով Հերհեր գետին առաջացնում է Հերհերի ջրվեժը։  Ճանապարհը հեշտ հասանելի է։ Ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ամենագնաց մեքենաներով, բայց այդ դեպքում կզրկվեք բնության հրաշք տեսարանները ամբողջությամբ վայելելու հնարավորությունից։ Ամբողջ ճանապարհին Ձեզ կուղեկցի Վայոց սարը։

Հեռվից արդեն լսելի է դառնում բարձրից գահավիժող ջրվեժի ձայնը, բայց երկու ժայռերի միջև թաքնված ջրվեժը դեռ չէի երևում։ Հասնելով ջրվեժին մի պահ մոռանում ես ամեն ինչի մասին, կտրվում աշխարհից ու վայելում բնության հրաշքը։ Քո առջև բացվում են Վայքի լեռներն ու դրանց տակ սփռված գյուղերը։ 2008թ.-ից ջրվեժները ներառվել են բնության պետական հուշարձանների ցանկում։

Լուսանկարներ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Հերհերի ջրվեժի երթուղին

Powered by Wikiloc

ՔԱՐԿԱՏԱՐԻ ԼԵՌՆԵՐ

Արշավ Քարկատարի լեռներում․...
Ավելին

ԹԵՔՍԱՐԻ ԼԵՌՆԵՐ

Արշավ Թեքսարի լեռներում ...
Ավելին
Mets Qirs

ՄԵԾ ՔԻՐՍ ԼԵՌ

Վերելք Մեծ Քիրս...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Վերելք Նիգասար լեռ 3424 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Նիգասար լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Եղնալիճ։

Վերելք Գեղմաղան լեռ 3319 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Գեղմաղան լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Ակնա լիճ։

Վերելք Նազելի լեռ 3312 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Նազելի լեռ։ Գեղամա լեռների գագաթներից մեկն է։

Վերելք Սանդուխտասար լեռ 3454 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Սանդուխտասար լեռ։ Վարդենիսի լեռների բարձրությամբ երկրորդ գագաթն է։

Վերելք Արամազդ Լեռ 3392 մ / 2 օր

Միացե՛ք մեր արշավին, դեպի Հայաստանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Արամազդ լեռը, Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթը։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$800
0
Մանրամասն

Leave a Reply

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

[email protected]