HY+374 44 880058 [email protected]
HY+374 44 880058 [email protected]

ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺ

Քայլարշավ դեպի Չիչխանի ջրվեժ

Շիրակի և Լոռու մարզերի սահմագխին է ընկնում Հայաստանի գեղատեսիլ ջրվեժներից մեկը։ Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա տեղակայված Թռչկանի ջրվեժը 2008 թ․-ից ընդգրկված է ՀՀ բնական հուշարձանների ցանկում, իսկ 2011թ․-ից սահմանվել է հատուկ պահապանվեղ գոտի։ 23,5 մ բարձրությունից գաղավիժող գեղեցկուհին ՀՀ ամենաբարձր և ջրառատ ջրվեժն է։ Թռչկանի ջրվեժը հայտնի է նաև որպես Չիչխաբնի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ, իսկ տեղացիներն այն անվանում են Չռան։ Գտնվում է Մեծ Պարնի գյուղի վարչական տարածքում՝ Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս- արևմուտք։

Ինչպե՞ս հասնել Թռչկան

Թռչկան հասնելու համար կա երկու տարբերակ՝ ոտքով կամ ամենագնաց մեքենաներով։

Բնության ողջ հմայքը վայելոլու ու ջրվեժից փոխանցվող ողջ էներգիան զգալու լավագույն տարբերակը ոտքով ճնապարհն է։ Ճանարհ ենք ընկնում Ձորաշեն գյուղից։ Մոտ 4 կմ քայլելուց հետո Ձեր առջև բացվոմ է բնության  այս հրաշքը։

 Թռչկանի հայտնի պայքարը

Ջրվեժը բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2011 թ․-ին, երբ ջրվեժից վերև ընկած հատվածում ՀԷԿ կառուցելու որոշում ընդունվեց։

 Ինչպես արդեն նշել ենք, Թռչկանի ջրվեժը ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում և ըստ օրենքի ՀՀ բնության հուշարձանների զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեությունը, որը կարող է սպառնալ դրա պահպանությանը։ Այնուամենայնիվ <<Ռոբշին>> ՍՊԸ-ին թույտվություն տրվեց կառուցելու 1050 Կվտ դրվածքային հզորությամբ փոքր հիդոէլեկտրակայան։

 Ջրվեժի ճակատագրով մտահոգ  մի խումբ քաղաքացիներ ստեղծեցին <<Պահպանենք Թռչկանի ջրվեժը>> նախաձեռնող խումբը։ Խմբին միացան տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ։

 ՀԷԿ-ի կառուցման դեպքում կփոփոխվեր գետի հունւ և վնաս կհասցվեր ոչ միայն ջրվեժին, այլև տեղի կենսաբազմազանությանը։ Բարեբախտաբար քաղաքացիների միախմբված ուժերի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։

Լուսանկարներ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Թռչկանի ջրվեժի երթուղին

Powered by Wikiloc

ՔԱՐԿԱՏԱՐԻ ԼԵՌՆԵՐ

Արշավ Քարկատարի լեռներում․...
Ավելին

ԹԵՔՍԱՐԻ ԼԵՌՆԵՐ

Արշավ Թեքսարի լեռներում ...
Ավելին
Mets Qirs

ՄԵԾ ՔԻՐՍ ԼԵՌ

Վերելք Մեծ Քիրս...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Վերելք Նիգասար լեռ 3424 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Նիգասար լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Եղնալիճ։

Վերելք Գեղմաղան լեռ 3319 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Գեղմաղան լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Ակնա լիճ։

Վերելք Նազելի լեռ 3312 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Նազելի լեռ։ Գեղամա լեռների գագաթներից մեկն է։

Վերելք Սանդուխտասար լեռ 3454 մ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Սանդուխտասար լեռ։ Վարդենիսի լեռների բարձրությամբ երկրորդ գագաթն է։

Վերելք Արամազդ Լեռ 3392 մ / 2 օր

Միացե՛ք մեր արշավին, դեպի Հայաստանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Արամազդ լեռը, Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթը։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$800
0
Մանրամասն

Leave a Reply

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

[email protected]