HY+374 44 880058 armland8@gmail.com
HY+374 44 880058 armland8@gmail.com

ԿՈՒՐԹԱՆԻ ՁՈՐՈՒՄ ԾՎԱՐԱԾ ՎԱՆՔԸ

ՀՆԵՎԱՆՔ

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ ամեն քայլափոխին բացահայտում ես նորն ու չկրկնվողը։ Այստեղ ամեն մարզ յուրահատուկ է։ Եվ այդ բոլոր յուրահատուկների մեջ առանձնանում է Լոռին, որ հիրավի մի առանձին «երկրային դրախտ» է, ինչպես բնութագրում է Ալ․ Շիրվանզադեն։ Այն գեղեցիկ է ոչ միայն իր բնությամբ, այլև պատմաճարտարապետական հուշարձանների առատությամբ, որոնք շռայլ հոգու և հուժկու բազուկների հոյակապ կերտվածքներ են։ Դրանցից մեկն է Հնեվանքը։ Կուրթանի ձորում ծվարած վանքը գտնվում է  Ձորագետ-Ստեփանավան ճանապարհից ոչ հեռու։ Այն բաղկացած է երեք եկեղեցիներից, գավթից, տնտեսական և օժանդակ շինություններից։ Դրանցից շատերը ներկայումս ավերակ վիճակում են, մնացածից էլ մնացել են չնչին մնացորդներ։ Սակայն կիսավեր վանքը չի կորցրել իր վեհությունը։ Դեռ հեռվից զգում ես վանքից փոխանցվող էներգիան, որ միաձուլվելով բնության հետ շուրջդ ներդաշնակություն է ստեղծում։

Գլխավոր եկեղեցին գտնվում է համալիրի կենտրոնական մասում։ Այն իրենից ներկայացնում է արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև եռախորան գմբեթավոր եկեղեցի։ Պատերը խարխլված են և կիսաքանդ։ Եկեղեցու մուտքը, ինչպես հատուկ է եռախորան եկեղեցիների մոտ, եղել է արևմտյան թևից։ Ինչպես հավաստում է գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն լեզվով արձանագրությունը, եկեղեցին 1154 թ․-ին նորոգվել է Իվանե Օրբելյան ամիսպասալարի որդի Սբմատի կողմից։ Եկեղեցուն տարբեր ժամանակներում կցվել են շինություններ, այդ թվում և գավիթը, որը կից է եղել արևմուտքից։ Եռախորան եկեղեցու հյուսիսարևմտյան մասում՝ գավթի հյուսիսային պատին կից եղել է միանավ թաղակապ եկեղեցի, որից պահպանվել է խորանի մասը։

 Նշված հուշարձանների շուրջը գտնվում են քաղաքացիական շենքեր և շինություններ, որոնց հորինվածքը և դերը պահպանված մնացորդներից դժվար է որոշակիացնել։

Հնեվանքի լուսանկարները

Արշավ դեպի Հնեվանք

Հերթական արկածային արշավը դբա Լոռվա ձորեր։ Քայլարշավը սկսվում է Արևածագ գյուղից։ Արշավի երկարությունը կազմում է 12 կմ։  Ձորագետի կիրճը պատրաստել էր իր թանձր, խորհրդավոր մառախուղը մեզ համար: Արշավը սկսեցինք Արևածագ գյուղից: Քայլելով Ձորագետի շառաչյուն ալիքների ներքո հասանք 7-րդ դարի վանական համալիր՝ Հնեվանքը, որը հեռվից առանձնանում էր Լոռու մարզի այդ «հյութեղ» կանաչի և ուղղահայաց ժայռերի մեջ: Տեսարանները դրախտային էին։ Այնուհետև բարձրանալով կտրուկ լանջով քայլեցինք դեպի Կուրթան գյուղ:

hnevank
Արշավ դեպի Հնեվանք
Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի

Հնեվանքի երթուղին

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

arevmtyan-hayastan

Վանա Լճի 4 Կղզիները | Վերելք Նեմրութ Լեռ

Հայաստանյան տուրիզմի ոլորտում առաջին միքս արշավը դեպի Արևմտյան Հայաստան։ Քայլարշավ+մշակութային այց+լեռնային վերելք։
Սկսած`$365
0
Մանրամասն

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com