HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԿՈՒՐԹԱՆԻ ՁՈՐՈՒՄ ԾՎԱՐԱԾ ՎԱՆՔԸ

ՀՆԵՎԱՆՔ

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ ամեն քայլափոխին բացահայտում ես նորն ու չկրկնվողը։ Այստեղ ամեն մարզ յուրահատուկ է։ Եվ այդ բոլոր յուրահատուկների մեջ առանձնանում է Լոռին, որ հիրավի մի առանձին «երկրային դրախտ» է, ինչպես բնութագրում է Ալ․ Շիրվանզադեն։ Այն գեղեցիկ է ոչ միայն իր բնությամբ, այլև պատմաճարտարապետական հուշարձանների առատությամբ, որոնք շռայլ հոգու և հուժկու բազուկների հոյակապ կերտվածքներ են։ Դրանցից մեկն է Հնեվանքը։ Կուրթանի ձորում ծվարած վանքը գտնվում է  Ձորագետ-Ստեփանավան ճանապարհից ոչ հեռու։ Այն բաղկացած է երեք եկեղեցիներից, գավթից, տնտեսական և օժանդակ շինություններից։ Դրանցից շատերը ներկայումս ավերակ վիճակում են, մնացածից էլ մնացել են չնչին մնացորդներ։ Սակայն կիսավեր վանքը չի կորցրել իր վեհությունը։ Դեռ հեռվից զգում ես վանքից փոխանցվող էներգիան, որ միաձուլվելով բնության հետ շուրջդ ներդաշնակություն է ստեղծում։

Գլխավոր եկեղեցին գտնվում է համալիրի կենտրոնական մասում։ Այն իրենից ներկայացնում է արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև եռախորան գմբեթավոր եկեղեցի։ Պատերը խարխլված են և կիսաքանդ։ Եկեղեցու մուտքը, ինչպես հատուկ է եռախորան եկեղեցիների մոտ, եղել է արևմտյան թևից։ Ինչպես հավաստում է գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն լեզվով արձանագրությունը, եկեղեցին 1154 թ․-ին նորոգվել է Իվանե Օրբելյան ամիսպասալարի որդի Սբմատի կողմից։ Եկեղեցուն տարբեր ժամանակներում կցվել են շինություններ, այդ թվում և գավիթը, որը կից է եղել արևմուտքից։ Եռախորան եկեղեցու հյուսիսարևմտյան մասում՝ գավթի հյուսիսային պատին կից եղել է միանավ թաղակապ եկեղեցի, որից պահպանվել է խորանի մասը։

 Նշված հուշարձանների շուրջը գտնվում են քաղաքացիական շենքեր և շինություններ, որոնց հորինվածքը և դերը պահպանված մնացորդներից դժվար է որոշակիացնել։

Հնեվանքի լուսանկարները

Արշավ դեպի Հնեվանք

Հերթական արկածային արշավը դբա Լոռվա ձորեր։ Քայլարշավը սկսվում է Արևածագ գյուղից։ Արշավի երկարությունը կազմում է 12 կմ։  Ձորագետի կիրճը պատրաստել էր իր թանձր, խորհրդավոր մառախուղը մեզ համար: Արշավը սկսեցինք Արևածագ գյուղից: Քայլելով Ձորագետի շառաչյուն ալիքների ներքո հասանք 7-րդ դարի վանական համալիր՝ Հնեվանքը, որը հեռվից առանձնանում էր Լոռու մարզի այդ «հյութեղ» կանաչի և ուղղահայաց ժայռերի մեջ: Տեսարանները դրախտային էին։ Այնուհետև բարձրանալով կտրուկ լանջով քայլեցինք դեպի Կուրթան գյուղ:

hnevank
Արշավ դեպի Հնեվանք
Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի

Հնեվանքի երթուղին

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Վերելք Հաղարծին լեռ 2093 մ

Հունվարի 24-ին ուղևորվում ենք հեքիաթային Տավուշի մարզ, բարձրանալու ենք Հաղարծին լեռնագագաթը:
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՓԱՅՏԵՐ․ ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Արշավների ընթացքում փայտեր սկսել են օգտագործել դեռ շատ վաղուց: Փայտերը օգնում են  մեղմել ուսային հատվածների վրա ընկնող ծանրությունը, իջնելիս ծնկների վրա ընկնող ծանրությունը և քայլելու ընթացքում ծառայում են որպես լրացուցիչ հենարան: Նախկինում՝ շատ առաջ արշավականները օգտագործում էին դահուկային փայտիկներ: Եվրոպայում, սկսած 1950-ական թվականներից դրանք մտան մասսայական օգտագործման մեջ: Սակայն դահուկային փայտերը ունեին մեկ թերություն՝ ֆիքսված...
Ավելին
mountain kamar

ԼԵՌՆԱՅԻՆ ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆԵՐ․ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ինչպե՞ս պլանավորել էքսպեդիցիաները Անվերջ բացահայտելու երկիր Հայաստանում միշտ կարելի է գտնել նորն ու հետաքրքիրը: Նորը բացահայտելու ձգտումով շատերը ուղևորվում են էքսպեդիցինարի: Էքսպեդիցիաներ պլանավորելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը, պլանավորել նախնական երթուղին, որով պատրաստվում եք անցնել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը: Այդ հարցում իհարկե կօգնեն ժամանակակից սարքավորումները, ծրագրերն ու հեռախոսային հավելվածները:
Ավելին

10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԻ ԲԱԺԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ Լեռներն ունեն ձգողության անբացատրելի ուժ, որի շնորհիվ իրենց մոտ են կանչում հազարավոր լեռնասերների: Լեռնագնացությունը դա ապրելակերպ է, որը ստիպում է վերանայել հայացքներդ, կյանքին նայել բոլորովին այլ աչքերով ու գտնել ներդաշնակություն: Լեռան գագաթ տանող ուղղին երբեմն դժվարին է ու բարդ, բայց դա մի յուրօրինակ երկխոսություն է ինքդ քեզ հետ, որը քեզ տանում է...
Ավելին

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am