Արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ

Ծովի մակարդակից 3000մ բարձրության վրա ՝ Արագած լեռան լանջերին է գտնվում Գեղարոտի ջրվեժը։ Այն ընկած է Արագած գյուղից 11 կմ հյուսիս- արևմուտք։ 17 մ բարձրությունից գահավիժող ջրվեժը գտնվում է Քասախ գետի Գեղարոտ վտակի վրա։ Ջրերը սառնորակ են։ Ձմռանը սառցակալում է։ Շատ նման է Թռչկանի ջրվեժին։

Արագած լեռան հյուսիսային գագաթից խառնարանով իջնում ենք հենց Գեղարոտի ջրվեժ։ Այդ արշավի ամենահետաքրքիր մասն է, երբ ականատես ես լինում, թե ինչպես է արևելյան լանջերից սկիզբ առնում Գեղարոտ գետը, որը ներքևում արագացնելով իր հոսքը, գահավիժում է ժայռերից, առաջացնելով Գեղարոտի ջրվեժը։ Վերջինս գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնական հուշարձանների ցանկում։ Ձմռանը ջրվեժը սառցակալում է, իսկ գարնան և ամռան ամիսներին գահավիժում մոտ 17 մ բարձրությունից, լինելով զբոսաշրջիկների սիրելի և զով վայրերից մեկը։

 2008 թ․-ին Գեղարոտի ջրվեժը ներառվել է բնության  պետական հուշարձանների ցանկում։

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]