Արշավ դեպի Լիճքի ջրվեժներ
Սյունիքի մարզը լի է բնության գողտրիկ հուշարձաններով, որոնք պատրաստ են զարմացնելու յուրաքանչյուրին։ Դրանցից մեկը գտնվում Լիճք գյուղում։ Չնայած այն փաստին որ գյուղը գտնվում է 2000 մ բարձրության վրա, այն շրջապատված է այգիներով։ Ամբողջ Հայաստանում հայտնի են Լիճքի խնձորներն ու տանձերը։ Գյուղից վեր կան շատ լճեր, ջրի աղբյուրներ, ջրվեժներ, այդ իսկ պատճառով տեղացիները անվանել են «Լիճք»։ Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ դարի Ջվարավանի կոչվող եկեղեցին։
Լիճքի գանձերից են համանուն ջրվեժները։ Ջրվեժները սկիզբ են առնում Զվարագետից։ Սկիզբ առնելով Մեղրիի լեռնաշղթայի բարձրադիր լանջերից, գետը ստորին հոսանքում առաջացնում է ջրվեժների կասկադ։ Բարձրադիր ժայռերով շրջապատված ջրվեժները կարծես նյարդերի սպեղանի լինեն։ Հայացք նետելով դեպի ձեռակերտ թվացող ժայռերը, հասկանում ես որ բնությունն է արվեստի արարիչը։ Ջրվեժների կասկադը յուրօրինակ է նաև նրանով, որ յուրաքանչյուր ջրվեժի տակ կան բնական լողավազաններ, որտեղ կարող եք լողանալ։ Բարձրադիր դիրքի շնորհիվ ջուրն աննկարագրելի մաքուր է։