HY+374 44 880058 [email protected]
HY+374 44 880058 [email protected]

Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ախթալա գյուղը հռչակված է ոչ միայն հանրապետության պղնձահանքային արդյունաբերության զարգացման գործում  ունեցած դերով, այլև՝ տարբեր դարաշրջաններին պատկանող մշակույթի արժեքավոր հուշարձաններով։ Դրանցից են Ախթալայի ամրոցն ու վանական համալիրը։

Ամրոցը վանական համալիրի հետ միասին գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Ամբողջ տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ՝ հյուսիսային կողմից սարահարթ է։ Շրջապատված լինելով բնական ամրություններով, այն պաշտպանված է եղել նաև բրգավոր պարսպապատերով։ Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյանների տիրապետության ժամանակ։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ 10-րդ դարի պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան  Արևելցին ամրոցը հիշատակում են Պղնձահանք անունով։

 Եկեղեցին տեղադրված է ամրոցի տարածքի միջին  մասում։ Իր հորինվածքով այն եռանավ բազիլիկ տիպի գմբեթավոր կառույց է։ Ըստ վերոհիշյալ պատմիչների հիշատակությունների, վանքի գլխավոր՝ Սբ․ Աստվածածին եկեղեցին կաուցվել է ամիլսպասալար Իվանե Զաքարյանի կողմից՝ 13-րդ դարի առաջին քառորդում։ Վանական համալիրը հյուսիսային Հայաստանում քաղկեդոնական դավանանքի կենտրոնն էր և կարևոր դեր է խաղացել միջնադարյան Հայաստանի կրթամշակութային կյանքում։ Քաղքեդոնական դավանանքին հարած լինելու հանգամանքն իր կնիքն է դրել եկեղեցու հարդարանքի վրա, օժտելով այն վրացաոճությամբ։

 Պատերն արտաքինից շարված են բազալտե սրբատաշ խոշոր քարերով, իսկ ներսից՝ կոպտատաշ մանր քարերով և աղյուսով։ Ամբողջ եկեղեցին պատված է նրբագեղ որմնանկարներով, որոնք հիացնում են յուրաքանչյուրին իրենք բարձրարվեստ կերտվածքով և երանգների ապշեցուցիչ բազմազանւոթյամբ։ Որմնանկարներից հատկապես ուշագրավ են խորանի պատի Աստվածամոր պատկերը գահի վրա, Սուրբ Հաղորդության տեսարանը, արևմտյան պատի Ահեղ դատաստանի թեմաներով որմնանկարները, մույթերի վրա ամբողջ հասակով կանգնած սրբերի պատկրները և այլն։ Եկեղեցու արևմտյան ճակատի հարավային կողմին կից է ուղղանկյուն հատակագծով թաղածածկ սենյակ, որը եկեղեցուն կցվել է ավելի ուշ։ Դրա մասին են վկայում կցման տեղերում պատերի միջև փոխպայմանավորվածության բացակայությունը։ Այն ունի երկու մուտք՝ արևմտյան և հյուսիսային կողմերից։ Եկեղեցու հյուսիսային պատին հետագայում կցվել է թաղակապ ևս մի սենյակ։

 Գլխավոր եկեղեցուց մոտ 50 մետր դեպի հյուսիս- արևմուտք գտնվում է միանավ եկեղեցի, որը թվագրվում է 13-րդ դարին։ Այն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Մուտքը առանց հարդարանքի է և արևմտյան  կողմից։ Սբ․ Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում գտնվել է վանքի միաբանության կացարանի եկհարկանի շենքը, որից միայն պատերն են մնացել։ Առաջին հարկը գետնի մակարդակից ցածր է, իսկ մուտքը բացվել է երկրորդ հարկից։

Ախթալան Կյուրիկյան թագավորների դրամահատարանն էր: Այստեղ է հատվել Հայաստանի տարածքում հատված միակ հայատառ դրամը, որ պատկանում է Լոռու Կյուրիկե Բ արքային: Հետագայում, Լոռու թագավորության անկումից հետո Ախթալան դարձավ վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը: Դրամահատարանը գտնվում է հենց ամրոցի և եկեղեցու տարածքում։ Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։

Ախթալան ռազմապաշտպանական և հոգևոր հզոր կենտրոն է եղել, ինչի մասին են վկայում գյուղի 10-13-րդ դդ. բազմաթիվ ամրաշինությունները, եկեղեցիները և մատուռները։ Մայրուղի վերադառնալու ճանապարհին` աջից, ժայռակատարի վրա կտեսնեք Սբ Երրորդություն վանքը, որն ունի երկու իրար կից եկեղեցիներ, մատուռ, մեծ սրահ և ստորգետնյա սենյակներ։

 

Լուսանկարներ

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Վերելք Ակնասար և Շամփրասար լեռներ / Ակնա Լիճ

Այս շաբաթ օրը միացեք մեր արշավին՝ վերելք Ակնասար լեռ։ Վերելքից հետո կքայլենք դեպի Ակնա լիճ։

Վերելք Վարդենիս լեռ 3522 մ

Այս կիրակի միասին կուղևորվենք դեպի Վարդենիսի լեռների ամենաբարձր գագաթը՝ Վարդենիս լեռ։

Վերելք Արագած լեռ / Հյուսիսային գագաթ 4090 մ

Այս կիրակի միասին կուղևորվենք դեպի Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածի հյուսիսային գագաթը։

Ֆիթնես Արշավ Ապարանի ջրամբարում

Արմլենդ արշավային ակումբը սիրով Ձեզ հրավիրում է մասնակիցը դառնալու արշավային նոր նախագծի՝ ֆիթնես-արշավ բնության գրկում:

Վերելք Ծղուկ լեռ 3581 մ

Այս կիրակի միասին կուղևորվենք դեպի Սյունիքի բարձրավանդակ և կբարձրանանք Ծղուկ լեռը։

Արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ և Գեղարոտի կիրճ

Հուլիսի 25- ին շաբաթ օրը, կուղևորվենք Արագածոտնի մարզ՝ Գեղարոտի ջրվեժ:

Ռաֆթինգ Դեբեդի կիրճում

Հուլիսի 18-ին՝ շաբաթ օրը մեզ սպասվում է զով արշավ Դեբեդ գետում։ Գնում ենք ռաֆթինգի։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$800
0
Մանրամասն

10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔՆԵՐԸ   Լեռների մասին պատմող գրքերը բազմաթիվ են։ Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ուղևորվել հեռավոր էքսպեդիցիաների, հասնել անհասանելի թվացող բարձրունքներին, հերոսների հետ միասին զգալ ճանապարհի ողջ դժվարությունները, նրանց ապրումներն ու զգացմունքները։ Լավագույն գրքերը դրանք իսկական ալպինիստների պատմություններն են իրենց վերելքների մասին։ Յուրաքանչյուր պատմություն մի նոր բացահայտում է, որ ստիպում է վերափոխել հայացքներդ ու գնալով...
Ավելին

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ. 5 ԱՄԵՆԱՖՈՏՈԳԵՆԻԿ ԼԵՌՆԵՐԸ

 ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ Բնությունը ստեղծում է ակնթարթային արվեստ։ Իսկ մենք վերածում ենք այդ արվեստը հիշողությունների լուսանկարների տեսքով։ Հենց մեկ լուսանկարով դու կարող ես «պատճենել» այդ պահը։ Բնությունն ու լեռները երբեք նույնը չեն լինում։ Նույն վայրը ամեն վարյկյան իրեն դրսևորում է տարբեր ձև։ Կլինեն պահեր, որոնք կարող ես այլևս երբեք չտեսնել։ Հանկարծակի մի տեղից ամպեր են հայտնվում ու...
Ավելին

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ ԿԱՄ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով, հանքային աղբյուրներով, բարձրադիր ջրվեժներով։ Քառօրյա ճանապարհորդության ընթացքում մեզ հաջողվեց բացահայտել Հայաստանը նորովի։ Քայլարշավային երթուղիները տանում էին հենց այդ դժվարհասանելի բերդերն ու ջրվեժները։ Միանգամից Վարդենիսի լեռնաշղթայից դեպի հարավ բացվում է Հայաստանի ամենաառեղծվածային գեղեցիկ մասը, որը անվանել են Սյունյաց աշխարհ։ Մարզի...
Ավելին

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

[email protected]