Երեք կողմից Լոռվա խոր ձորերով ու գահավեժ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա է գտնվում Հայստանի ամրակուռ բերդերից մեկը, որը բազմիցս նեցուկ է ծառայել Հաղպատի վանքի միաբանության և շրջակա գյուղերի բնակչության համար։ Խոսքը Կայան բերդի մասին է։ Այն գտնվում է Հաղպատ և Ակներ գյուղերի միչև։
Արդեն իսկ բնական ամուր պաշտպանական համակարգ ունեցող բերդը եզերված է եղել կիսագլանաձև հզոր պարսպապատերով։ Հիմանկան մուտքը եղել է հարավային կողմից։ Ամրոցն ունի մոտ 120 մ հարավ- հյուսիս ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունը չի անցնում 20 մետրից։
Բաղկացած է երկու մասերից՝ հարավային և հյուսիսային։ Հիմանակն մասը հարավայինն ։ Այն հյուսիսայինից բաժանված է առանձին պարսպով և ավելի բարձրադիր դիրք ունի։ Հյուսիսային մասը տեղադրված է Դեբեդի կիրճի անմիջապես եզրին։ Այն արևմտյան կողմից ունեցել է իր առանձին մուտքը։ Երկարությամբ մոտ մեկուկես անագամ զիջում է հարավայինին։
Արևելյան կողմի ժայռի գլխին է գտնվում Դսեվանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Այն իրենից ներկայացնում է դրսից ուղղանկյուն, մերսից խաչաձև հատակագծով ոչ մեծ գմբեթավոր եկեղեցի։ Մուտքից վերև փորագրված շինարարական արձանագրություններից պարզ է դառնում, որ ամրոցն ու եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվնե սպասալարների քրոջ որդի՝ Հաղպատի վանահայր Հովհաննեսի կողմից 1233 թվականին։ Կայան ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի պաշտպանական կարևոր հենակետերից մեկը։