ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ. 5 ԱՄԵՆԱՖՈՏՈԳԵՆԻԿ ԼԵՌՆԵՐԸ

 ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ

Բնությունը ստեղծում է ակնթարթային արվեստ։ Իսկ մենք վերածում ենք այդ արվեստը հիշողությունների լուսանկարների տեսքով։ Հենց մեկ լուսանկարով դու կարող ես «պատճենել» այդ պահը։ Բնությունն ու լեռները երբեք նույնը չեն լինում։ Նույն վայրը ամեն վարյկյան իրեն դրսևորում է տարբեր ձև։ Կլինեն պահեր, որոնք կարող ես այլևս երբեք չտեսնել։ Հանկարծակի մի տեղից ամպեր են հայտնվում ու վայրկյանական թափանցիկ վրձնով ճիշտ էքսպոզիցիա են ստեղծում լուսանկարի համար։ Ամեն քայլափոխի տեսարանները, լանդշաֆտը փոխվում է։ Մինչև հանում ես տեսախցիկդ էլի փոխվում է ամեն ինչ։ Բայց նկարում ես մեկ այլ ավելի շքեղ կադր։ 

Բնության խաղը

Հայաստանի Լանդշաֆտները

Մակրոաշխարհ

Հայաստանի բնությունն ու լեռներն այնքան տարբեր են իրեն գունային գամմայով, որ լուսանկարների շարքին կարող են գունային յուրահատուկ հագեցվածություն փոխանցել։ Գրեթե բոլոր լեռնագագաթները ֆոտոգենիկ են։  Ի շնորհիվ բարձրությանը, դուք կարող եք նայել հեռուն, ինչպես նաև որսալ նկարի խորությունը և լույսի ու ստվերի խաղը։ Լեռնային հովիտները, քաղաքների, գյուղերի համայնապատկերները, լեռնաշղթաները միայն կարող ենք նկարել բարձր գագաթներից։

Եղանակը լեռներում կարող է լինել շատ անկայուն և փոփոխական։ Սա մի կողմից ունի իր առավելությունները, իսկ մյուս կողմից ստեղծում է լուսանկարչի համար մի շարք բարդություններ։ Դրական կողմը կայանում է նրանում որ մեկ օրում հասցնում ես որսալ բնության տարբեր դրսևորումներ՝ անձրև, ամպրոպ, մառախուղ, պայծառ արև և ձյուն։ 

Mountain photography
Ծղուկ լեռան լանջերը
Mountain photography
Մեծ Իշխանասար
Mountain photography
Ազատի ջրամբար
Mountain photography
Սառցապատ լեռ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5000 Մ + ԼԵՌՆԵՐԻՑ

/5000 մ + լեռներ
Արարատ, Էլբրուս, Կազբեկ

Ալպինիստական լեռներում տեսարանները ավելի էպիկական են։ Դա պայմանավորված է ոչ միայն գեղեցիկ սառցե տեսարաններով, հեռվում անհասանելի թվացող սրածայր գագաթներով, սառցադաշտերով, բարձր լեռնային սավաններով, այլ նաև հաղթահարած ճանապարհի ապրումներով, զգացողություններով և բարձր լեռնային տրամադրությամբ։ Ակումբը իրականացրել է 5000 մետրից բարձր վերելքներ դեպի Արարատ, Էլբրուս և Կազբեկ։ Եվ հարկ է նշել, որ ամենատպավորիչ լուսանկարները հենց այդ վերելքներից են եղել։

Մեր Էլբրուս լեռան 2019 թ․-ի վերելքից
Mountain photography
Կազբեկ բարձրանալիս
Ararat 2020
4200 մ-ի ճամբարը

Բնության դետալներ

Միկրոաշխարհ

Ինչքան գեղեցիկ է մակրոաշխարհը, նույնքան էլ հրապուրիչ են միկրոաշխարհի օբյեկտները։ Վերջիններս այնքան գեղեցիկ են, նուրբ և նկատելի, որ հայտվում են լուսանկարչի ֆոտոխցիկում առանց որևէ վրիպումների։ 

Լեռնային լուսանկարները տարբերվում են հարթավայրային նկարներից, քանզի բարձրության հետ փոխվում է նաև տեղանքի բուսականությունը։ Այդ իսկ պատճառով կարող ենք ֆիքսել յուրօրինակ կադրեր տարբեր բարձրությունների բուսականության՝ անտառներից մինչև ալպյան մարգագետիններ։

Տեղացի բնակիչներ

Գյուղական կոլորիտ

Լեռներում շատ հաճախ հանդիպում ենք տեղացիներին իրենց տնակներում, յայլաներում և այլուր։ Հետաքրքիր են ստացվում նաև իրենց նկարներն ու գյուղական կոլորիտը, քանզի իրենց յուրաքանչյուր հայացք ունի իր խարիզման, պատմությունն ու ջինջությունը։

Mountain photography
Mountain photography

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՑԻՆ ԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

Հիմա անգամ գեղեցիկ լուսանկարների համար պետք է բարձրանալ Արագածի հարավային գագաթ, իջնել Ձորագետի կիրճ, արթնանալ արևածագին Խուստուփի լանջին և տեսնել Արարատ լեռան ստվերը մայրամուտին։ Լեռների ամենագեղեցիկ կադրերը ստացվում են արևածագին և մայրամուտին։ Այդ ժամերը լուսանկարչության մեջ կոչվում են ոսկե ժամեր, երբ արևի լույսը տեսարանները լցնում է հեքիաթային, միաժամանակ և տաք, և սառը գույներով։ Սակայն լեռները գեղեցիկ են ամենուր և բոլոր եղանակային պայմաններին։ Սակայն այնուամենայնիվ, կան լեռնային լանդշաֆտներ, որոնք պահանջում են իրենց լուսանկարելու հատուկ եղանակը։ Մենք հասկանում ենք բնությանը լուսանկարների միջոցով։ Պարզապես քայլելով գեղեցիկ վայրերով մարդու մոտ մնում են միայն հիշողություններ, իսկ լուսանկարելով՝ պահը կրկին վերապրելու ցանկություն։

Mountain photography
Մայրամուտը լեռներում

ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՄԱՐՄԻՆ

Մեկ շարքով քայլելը ոչ միայն խրախուսվում է անվտանգության, այլ նաև գեղեցիկ լուսանկարների համար։ Խումբը կարծես մեկ մարմին է դառնում, որի շարժումը հիշեցնում է գեղեցիկ պար բնության հետ։ Արշավականները մարմնավորում են լեռնագագաթներ, արշավախումբը՝ լեռնաշղթա։ Այդ իսկ պատճառով շարքով լուսանկարները ավելի խորհրդավոր են ստացվում  վեհ լեռնաշղթաների ներքո և խորհրդանշում են միասնականություն և համախմբվածություն։

5 ամենաֆոտոգենիկ լեռները

1. ԽՈՒՍՏՈՒՓԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ

Այստեղից են բացվում Խուստուփ լեռան ամենատպավորիչ տեսարանները։ Իր ամբողջ վեհությամբ Խուստուփը հենց այստեղից է բացում իր դարպասները իրեն առաջին անգամ հյուրընկալվողին։ 

khustup
Гора Хуступ
2․ ԾՂՈՒԿԻ ԼԱՆՋԵՐ

Ծղուկը նույնպես ինչպես Աժդահակը առանձնանում է իր գունային տարբեր երանգներով։ Լեռնալանջերը յուրահատուկ են իրենց նարնջագույն երանգի քարերով։ Լանջերը շատ հարմար են հեռվից խմբային լուսանկարներ անելու, ինչպես նաև խումբը քայլելու ժամանակ նկարելու համար։

 

Mountain photography
Ծղուկ լեռան լանջերը
3․ ԱԺԴԱՀԱԿԻ ԽԱՌՆԱՐԱՆ

Աժդահակի հետ նկարվելու լավագույն դիրքերից մեկը դա իր գագաթն է, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի  կապույտ խառնարանային լիճը։ Այն 1 րոպեյում հասցնում է փոխել իր երանգները երկնագույնից մինչև զմրուխտե։ Իսկ դե լանջերի բոցավառն կարմիր գույնը համադրվելով կապույտի հետ հիասքանչ ֆոն է ստեղծում նկարվողի համար։

Mountain photography
Աժդահակի խառնարանային լիճը
4․ ԱՐԱԳԱԾԸ ՀՈՐԻԶՈՆՈՒՄ

Արագածը գեղեցիկ է հորիզոնում,  երբ ուրիշ լեռներից վայելում ես 4 գագաթների խաղը հեռվից։  Հայաստանի շատ լեռնագագաթներից է բացվում Արագածը։ Մեր տեսախցիկով որսած Արագածի ամենագեղեցիկ տեսարաններից մեկն է լեռնազանգվածը Արտանիշ լեռան գագաթից։

provinces-of-armenia
Mount Aragats
5. ԱՅՐԻՔԱՐԻ ԺԱՅՌԸ

Այրիքարը առանձնանում է իր յուրօրինակ տեսքով, հիշեցնելով  «Առյուծ արքան» մուլտֆիլմի հայտնի ժայռը։ Տեղանքի ժայռերի հետաքրքիր դասավորվածութունը թույլ է տալիս ստանալ էքստրեմալ լուսանկարներ։

 

Mountain photography
Այրիքար հայտնի ժայռը

Ինչպե՞ս ստանալ հաջողված լեռնային ֆոտոշարք

ՀԱԳՆՎԵԼ ԳՈՒՆԱՎՈՐ

Լեռներում գեղեցիկ և տարբերվող լուսանկարների համար, պետք է հագնվել գունավոր, որպեսզի հեռվից կոմպոզիցիայի  մեջ նկատելի լինի մարդը և ճիշտ ստացվի լեռան և մարդու համեմատությունը լուսանկարի տեսքով։ Գունավոր հագուստը ձմեռային արշավներին սպիտակ լանջերի հետ կոնտրաստային լուսանկարներ ստանալու ատրիբուտ է։

Mountain photography
Ուրծ լեռը ձմռանը
ԸՆՏՐԵԼ ՃԻՇՏ ԴԻՐՔԵՐ

Ինչպես յուրաքանչյուրս ունենք մեզ հարմար լուսանկարվելու դիրքերը, այնպես էլ յուրաքանչյուր լեռնագագաթ ունի նույն իր հետ նկարվելու ճիշտ քարը, ծառը, թուփը։

Mountain photography
Եղնալիճ
ՄԻՇՏ ԺՊՏԱԼ

Ինչու՞ են լեռներում մարդիկ գեղեցիկ։ Քանի որ անկեղծ են։ Լեռներ գնալուց պետք է ունենալ 3 լուսանկար։ Առաջինը՝ գագաթին, երկրորդը՝ խմբային լուսանկարում և երրորդը՝ շարժման մեջ։ Բոլոր դեպքերում էլ ստացվում են ամենաանկեղծ և ամենաստացված լուսանկարները։

Mountain photography
Ժպիտը լեռներում
ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ

Թռիչք, թեթև վազք և այլ շարժումներ լուսանկարը դարձնում են ավելի կենդանի, որոնց նայելով միանգամից զգում ես լեռային ազատության շունչը։ Սակայն ամենաանվտանգ շարժումը լեռներում դա շարքով քայլելն է։ Եվ շարքի նկարները հեռվից էլ ավելի գեղեցիկ են ստացվում վերելքների ժամանակ։

Mountain photography
Վերելքի ժամանակ
ՍԻՐԵԼ ԼԵՌՆԵՐՆ ՈՒ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ վերջապես գեղեցիկ նկարները ստացվում են, երբ մենք ներդաշնակ ենք բնության հետ․․․

Mountain photography
Իլկասարը հեռվում

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ info@armland.am