HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Վերելք Նազելի լեռ 3312 մ

Գեղամա լեռնաշղթան անշուշտ Հայաստանի ամենագեղեցիկ լեռնազանգվածներից է։ Ամբողջությամբ ունենալով հրաբխային ծագում այն ապշեցնում է իր ռելիեֆային առանձնահատկություններով։ Քաղաքակրթությունից հեռու այս վայրում, որտեղ տարածվում են վայրի, անվերջ թվացող մարգագետիններ, վեր են խոյանում յոթ տասնյակից ավելի հրաբխային  կոներ։ Դրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իր հմայքով ու ինքնատիպությամբ, իսկ լանջերի կարմրավուն երանգները գցում են երանության գիրկն ու մտովի տեղափոխում  մի ուրիշ աշխարհ՝ մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու մի խաղաղ անկյուն։

 Բազմաթիվ հրաբխային կոների մեջ առանձնանում է Նազելի լեռը։ Աժդահակ լեռնագագաթից 3.5 կմ հեռավորության վրա գտվող գեղեցկուհու բարձրությունը կազմում է 3312 մ։ Լեռանը հասնելու համար պետք է ամենագնաց մեքենաներով հաղթահարել  մոտ 25 կմ ճանապարհ։ Ամբողջ ճանապարհին վայելում ես Գեղամա լեռների գլխապտույտ առաջացնող տեսարանները։

 Նազելի լեռան գագաթին կա ոչ մեծ խառնարան։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Լեռան հակառակ կողմում ձեր դիմաց է բացվում է Նազելի (Բադի) լիճը։  Գագաթից լավ երևում են Գեղամա լեռնաշղթայի հմայիչ գագաթները՝ խորհրդավոր Աժդահակը, Կարմիր Կատարը, Սպիտակասարը, Վիշապասարը։ Հեռվում կարող եք տեսնել նաև կապուտաչյա գեղեցկուհուն՝ Սևանա լիճը։

Լուսանկարներ

Mount Nazeli
Վերելք Նազելի լեռ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Սիրան Թորոսյանի

Նազելի լեռան երթուղին

Powered by Wikiloc
pahakasarmountain

ՊԱՀԱԿԱՍԱՐ ԼԵՌ

Պահակասար լեռը գտնվում...
Ավելին

ՆԱԶԵԼԻ ԼԵՌ

Վերելք Նազելի լեռ...
Ավելին

ՔԱՐԿԱՏԱՐԻ ԼԵՌՆԵՐ

Արշավ Քարկատարի լեռներում․...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

aramazdmountaintour

Վերելք Արամազդ Լեռ(3392մ)

Հուլիսի 3-4-ը Արմլենդ զբոսաշրջային ակումբի հետ կհաղթահարենք հայկական լեռնաշխարհի ևս մեկ հայտնի բարձունք՝ Արամազդ լեռը:
ishkhanatsmountain

Վերելք Իշխանաց Լեռ 2209մ | Վարագի Լեռներ

Մարտի 7-ին` կիրակի օրը ուղևորվում ենք Վայոց Ձորի մարզ, բացահայտելու ևս մեկ լեռնային երթուղի։ Իրականացնելու ենք էքսպեդիցիոն արշավ դեպի Կարմրակ լեռ։

Վերելք Կազբեկ լեռ 5047 մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5047 մ): Այն Կովկասյան լեռների տեխնիկապես ամենաբարդ լեռն է:
Սկսած`$390
0
Մանրամասն

Վերելք Խուստուփ Լեռ 3201 մ / 2 օր

Արմլենդ զբոսաշրջային ակումբը պատրաստվում է իրականացնել վերելք Խուստուփ լեռ, Սյունյաց աշխարհի ամենագեղեցիկ լեռնագագաթներից մեկը։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$830
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am