ՍՊԻՏԱԿ ՀՍԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԶԲԵԿԻ ՄԱՍԻՆ
Լեռներն իրենց անբացատրելի կախարդական ուժով իրենց գիրկն են կանչում հազարավոր արկածախնդիրների։ Ազատության տենչանքով, նորը բացահայտելու և չկրկնվողը տեսնելու ձգտումով լեռների այդ «քաջարի մարտիկները» շարունակում են հաղթահարել նորանոր գագաթներ, հասնել հորիզոնում նշմարվող բարձունքին ու շարունակել գնալ առաջ։ Մեծ Կովկասի լեռնաշղթայում վեր խոյացող սպիտակ հսկան դեռ վաղուց է լեռնագնացներին գերել իր խորհրդավորությամբ։ Էլբրուսից և Արարատից ցածր լինելով, այն բարդության առումով տեխնիկապես չի զիջում նախորդ երկուսին։ Տեղակայված լինելով Ռուսաստանի և Վրաստանի սահմանին, լեռը դարձել է տուրիստական պահանջված ուղղության։ Վերելքի համար ամանահարմար սեզոնը հուլիս-օգոստոս ամիսներին է, սակայն արկածախնդիրների համար սեզոնը սկսվում է դեռևս ապրիլից և շարունակվում մինչև հոկտեմբեր։