Canyons in Armenia
Հոռոմայրի ստորին հուշարձանախումբ

Օձուն գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում Հոռոմայրի վանքը։ Այն պայմանականորեն բաժանված է հուշարձանախմբերի երկու մասի՝ ստորին և վերին, որոնք հաջորդաբար գտնվում են Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին՝ ուղղաձիգ կախված քարափի տակ, և ավելի բարձր, ձորաեզրի հարթության վրա։

 Հոռոմայրը հայ մատենագրության մեջ հիշատակվում  է սկսած 7-րդ դարից։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրթամշակութային նշանավոր հաստատություններից մեկը։ Ըստ ավանդության Հոռոմայրի վանք է կոչվում հույն (Հոռոմ) իշխանի անունով, որը ճգնել է այդտեղի քարայրներից մեկում կամ, որ ավելի հավանակն է, քաղկեդոնական դավանանքին (հունադավանությանը, հոռոմադավանությանը) հետևելու համար։ Ստորին հուշարձանախումբը բաղկացած է իրար կից եկեղեցի- զանգակատնից, երկու եկեղեցիներից, ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։

 Կառուցված է կոպտատաշ, ծակոտկեն ոչ խոշոր բազալտ քարերով։ Եկեղեցի-զանգակատունը վիմական արձանագրություններում անվանվում է Սբ․ Նշան։ Անունը շատ դեպքերում տարածվում է ամբողջ հուշարձանախմբի վրա։ Միակ՝ հյուսիսային մուտքի բարավորի վրա Քրիստոսի դիմաքանդակն է։ Աջ ձեռքը բարձրացրած է, իսկ ձախ ձեռքին ավետարանն է։

Սբ․ Նշան եկեղեցուց 25մ դեպի հյուսիս գտնվում է վանքի Սբ․ Աստվածածին ժամատունը։ Այն իրենից ներկայացնում է հյուսիսից հարավ ձգվածություն  ունեցող ընդարձակ սրահ։ Արևմյան կողմից որպես պտ ծառայում է ուղղաձիգ կտրված ժայռը։ Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերից, որոնք ունեն հանդիպակած դասավորություն։ 

Ստորին հուշարձանախումբը իր ունեցած անմատչելի դիրքի շներհիվ ծառայել է ապաստարան թշնամու հարձակումնեից պաշպանվելու համար։

Վերին հուշարձանախումբը բաղկացած է գավիթից և դրան երկու կողմերից կից սիմետրիկ տեղադրությամբ մեկական եկեղեցիներից։ Գավիթը գրեթե քառակուսի հատակագծով սրահ է։ Երկու եկեղեցիների մուտքերն էլ գավթի կողմից են։

 Հուշարձանախմբի արևմտյան կողմում միջնադարյան գերեզմանոց է, որտեղ կան  նաև մեր ժամանակների տապանաքարեր։

Հոռոմայրը սովորաբար ներառում ենք Դեբեդի կիրճում քայլարշավային երթուղու մեջ։

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]