ԿԱԾԱՐԵԹԻ ԲԵՐԴ

Բերդի մասին

Տավուշի մարզը լի է տասնյակից ավելի բերդերով և ամրոցներով։ Դրանցից մեկն է Կածարեթի բերդը։ Մոտ 50 մ երկարությամբ,  20 մ լայնությամբ բերդը գտնվում է Տավուշ գյուղի հարավային կողմում։ Դղյակի տակ կա վիմափոր քարայր, որը մուտք ունի միայն հյուսիսարևելյան կողմից։ Այցելուները մտնելով նախ տեսնում են մի փոքր քարայր, որից մի այլ մուտք տանում է վիմափոր մեկ այլ քարայր։ Կածարեթի բերդը մտել է 13-րդ դարում գոյություն ունեցած Վահրամյանների Գագի իշխանության կազմի մեջ։

Տավուշ գյուղ

Կենաց լեռան լանջերին է գտնվում Տավուշի չքնաղ գյուղերից մեկը՝ նույնանուն Տավուշ գյուղը, որն ունի հնադարյան պատմություն։ 14-րդ դարում Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ գյուղը ավերվում է։ Նոր վերաբնակեցումը սկսվել է 18-րդ դարում, երբ այստեղ սկսում են հաստատվել ընտանիքներ Լոռիից, Գեղարքունիքից և Արցախից։ Գյուղի մոտակայքում է գտնվում միջին դարերում հայտնի Տավուշի բերդը, որն այժմ ավերված է և Կածարեթ ամրոցը։

Լուսանկարներ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ info@armland.am