Գեղամա լեռների մարգարիտը

Գեղամա լեռնաշղթայում կան յոթ տասնյակից ավելի հանգած հրաբուխներ ու ժայթքումների արդյունքում գոյացած մեծ ու փոքր խառնարանային լճեր։ Այդ բազմաթիվ լճերի մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է Ակնա լիճը։ Գտնվում է ծովի մակերևույթից 3030 մ բարձրության վրա։ Առավելագույն խորությունը կազմում է 15մ։ Օղակաձև շրջապատված է Գեղամա միստիկ լեռնագագաթներով, որոնցից շատերն իրենց արտացոլանքն են գտել լճի վճիտ ջրերում՝ Ակնասար, Նարինե, Շուշան, Շամփրասար, Քարհանք, Գեղմաղան, Աղուսար և այլն։

 2008 թ․-ից ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Ձմռանը լիճը ամբողջությամբ սառցակալում է։ Ափերն ամբողջությամբ «զավթել» են մանր գորտերը, որոնց ամեն քայլափոխին ցատկում են այս ու այն կողմ։ Լճի կենդանականա աշխարհն ամբողջությամբ դեռևս ուսումնասիրված չէ։  Ֆրանսիացի սուզակները լճի հատակն ուսումնասիրելիս հայտնաբերել են մանր գունավոր ձկներ։

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]