HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԵՐԿԳԼԽԱՆԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

Վեց աշխարհամասերի 7 ամենաբարձր գագաթների շարքում իր ուրույն տեղը գրավող «երկգլխանի» գեղեցկուհին ամեն տարի ընդունում է հարյուրավոր արկածախնդիրների, ովքեր համարձակվելով դիմակայել բոլոր սպասվող վտանգներին, որպես պարգև ստանում են գագաթից բացվող անմոռանալի տեսարանները։ 2-3 միլիոն տարի առաջ ի հայտ եկած հսկան հասցրել է նաև հայտնվել Ռուսաստանի յոթ հրաշալիքների ցուցակում։ Գիտնականները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե արդյոք Էլբրուսը հանգած հրաբուխ է։ Որոշները կարծում են, որ այն ուղղակի քնած է։ Վերջին տարբերակի իրական լինելու մասին փաստում է այն, որ լեռան ընդերքում պահպանվել են տաք զանգվածներ, որոնց շնորհիվ տարածաշրջանի որոշ հանքային աղբյուրների տաքությունը հասնում է մինչև 60 աստիճանի։ Երբեմն Էլբրուսը համարում են Եվրոպայի ամենաբարձր գագաթը, սակայն դա ճիշտ է միայն այն դեպքում, եթե Եվրոպայի և Ասիայի միջև սահմանագիծը ընդունենք Կովկասյան լեռանշղթան։ Միևնույն ժամանակ Եվրոպայում առավել տարածված է այն տեսակետը, որ Եվրոպա-Ասիա սահմանն անցնում է Կումո-Մանիչի իջվածքով և ըստ այդ սահմանազատման Էլբրուսը գտնվում է Ասիայում, իսկ Եվրոպայի ամենաբարձր գագաթը հանդիսանում է Մոնբլան լեռը։

Աշխարհագրական ընդհանուր նկարագիր

Էլբրուս լեռ | 5642 մ

Հեռվից նայելիս Էլբրուսը կարելի է նմանեցնել ուղտի սապատի, քանի որ ունի միանգամից երկու գագաթ՝ արևմտյան և արևելյան։ Բարձրությունների տարբերությունը կազմում է ընդամենը մի քանի մետր։ Արևմտյանի բարձրությունը կազմում է 5642 մ , արևելյանինը՝ 5621 մ։ Հեռվից տպավորություն է ստեղծվում կարծես երկու գագաթները իրար շատ մոտ են, սակայն նրանց բաժանում է մոտ մեկ ու կես կմ երկարություն ունեցող թամբը։ Էլբրուսը կազմված է իրար հաջորդող մոխրի, լավայի և տուֆի շերտերից։ 3800 մ բարձրությունից սկսվում է հավերժական ձյան շերտը։ Այստեղ շատ են նաև սառցադաշտերը՝ 134 քառ․ կմ ընդհանուր մակերոսով։ Էլբրուսի հզոր սառցադաշտերից սկիզբ են առնում մի քանի գետեր, այդ թվում Հյուսիսային Կովկասում ամենամեծը համարվող Կուբան գետը։

Կլիմայական պայմանները

Փոքր Անտարկտիդա

Այստեղ բնորոշ է եղանակի կտրուկ փոփոխությունները։ Լավ եղանակը ակնթարթորեն կարող է փոխարինվել անձրևով։ Մինչև 2000 մետր բարձրություն ջերմաստիճանը առավելագույնը հասնում է 35 աստիճանի։ Ըստ բարձրության ջերմաստիճանը գնալով նվազում է։ Օգոստոսի երկրորդ կեսին սկսվում է աշունը, իսկ 2000 մետր և ավելի բարձրություններում հոկտեմբերից արդեն ձմեռ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -12 աստիճան է, իսկ նվազագույն ջերմաստիճանը հասնում է մինչև -40 աստիճանի։ Այդ պատճառով Էլբրուսն անվանում են «Փոքր Անտարկտիդա»։

Վերելք Էլբրուս լեռ

Առաջին վերելքը

Առաջին վերելքը Էլբրուսի արևելյան գագաթ առաջինը հասել է Կ․ Հաշիրովը, ով գլխավորում էր 1829 թ․-ի ռուսական էքսպեդիցիան։ Արշավախմբի մյուս անդամները կարողացան բարձրանալ մինչև 5300 մետր բարձրությունը։ Արևմտյան գագաթ առաջին անգամ հասան միայն 1879 թ․-ին։ Դա անգլիական արշավախումբն էր, Ֆ․ Գրովենի և Ա․ Սոտտաևի գլխավորությամբ։ Սոտտաևը դարձավ Էլբրուսի ամենահայտնի «նվաճողը»։ Լինելով որսորդ և լեռների սիրահար, նա 9 անգամ հասավ Էբրուսի գագաթ։ Հատկանշական է այն փաստը, որ վերջին վերելքի ժամանակ նա 120 տարեկան էր։

Վերելք Էլբրուս լեռ

Աշխարհի ամենաբարձրադիր հյուրանոցը

Աշխարհի ամենաբարձրադիր հյուրանոցը Ապաստարանը գտնվում է Էլբրուսի հարավարևելյան լանջերին՝ 4130 մետր բարձրության վրա և համարվում է աշխարհի ամենաբարձր լեռնային հյուրանոցներից մեկը։ 1909 թ․-ին շվեյցարացի լեռնագնաց Ռուդոլֆ Լեյցինգերի գլխավորած 11- հոգանոց խումբը վերելք իրականացրեց Էլբրուս լեռ։ Խումբը 4130 մետր բարձրության վրա պատրաստեց ժամանակավոր վրանատեղի։ Արևելքից և հյուսիսից որպես բնական պատնեշ էին ծառայում խոշոր քարերը։ Խմբի անդամները վրանատեղիի մոտ գտնվող քարերի վրա գրեցին «Ապաստարան»։ Քսան տարի անց՝ 1929թ․ ամռանը, ռուս հայտնի լեռնագնաց Ռակովսկին այդ նույն տեղում կառուցել է խրճիթ-կացարան։ 1938թ․-ին կառուցվեց եռահարկ շինություն, որը կանգուն մնաց մոտ 60 տարի։ 1998 թ․ օգոստոսի 16-ին հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով ապաստարանը այրվեց։ 2004 թ․-ին արդեն 4100 մետր բարձրության վրա կառուցվեց նոր ապաստարան։
Վերելք Էլբրուս լեռ

Էլբրուսը պատմության էջերում

Էլբրուսը պատմության էջերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Ապաստարան»-ը դարձել էր ռազմական գործողությունների կենտրոն։ Գերմանացիները ձգտում էին դեպի Կովկաս։ 1942թ․ օգոստոսի 17-ին գերմանացի լեռնային հրաձիգները գրավեցին ապաստարանը։ Գերմանացիները բարձրացան Էլբրուսի գագաթ և գագաթին տեղադրեցին ֆաշիստական դրոշներ։ Հիտլերյան քարոզչությունն այս խորհրդանշական իրադարձությունն օգտագործում էր որպես Կովկասում հաղթանակի ցուցադրություն։ Սակայն Կովկասը չէր պատրաստվում հեշտ հանձնվել։ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի պարտությունը թևաթափ արեց Էլբուսին «տիրած» գերմանացիներին, որոնք ստիպված եղան լքել ապաստարանն ու նահանջել։

Դասական երթուղիներ

Էլբրուսի գագաթ հասնելու համար ժամանակակից դասական ուղիները այդքան էլ բարդ չեն և նույնիսկ միջին պատրաստվածություն ունեցող լեռնագնացները կարող են հասնել գագաթ։ Գոյություն ունեն 3 հիմնական ուղիներ։
1) Վերելք հարավային կողմից
Սկսվում է ստորոտից, սակայն տուրիստները ցանկության դեպքում կարող են օգտվել ճոպանուղուց, հասնելով մինչև 3750 մ բարձրության վրա գտնվող ապաստարան։ Ապաստարանում տուրիստների համար կան հանգստի բազաներ, սրճարան, բար։
2) Վերելք հյուսիսային կողմից
Այս ուղին անցնում է Էլբրուսի առաջին «նվաճողների» հետքերով։ Ի տարբերություն նախորդ երթուղու այստեղ բացակայում է տուրիստական ենթակառուցվածքը։
3) Վերելք արևելյան կողմից
Այս երթուղին առավել էքստեմալ է և անցնում է լավային հոսքով։
Վերելք Էլբրուս լեռ

ԱՐՄԼԵՆԴ ԱԿՈՒՄԲՆ ՈՒ ԷԼԲՐՈՒՍԸ

Վերելքները շարունակվում են մինչ օրս

Արմլենդ ակումբը 2017թ․-ին իրականացրեց իր առաջին վերելքը դեպի Էլբրուս։ Ընտրված էր դասական՝ հարավային երթուղին։ Չորս հոգանոց խումբը բարեհաջող հասավ լեռան գագաթ։ Երկու տարի անց ակումբի շրջանակներում իրականացվեց երկրորդ վերելքը, այս անգամ արդեն 7 հոգանոց խնբով։ Խմբի մեջ էր նաև ակումբի անդամ Թերեզա Արամյանը, ով դարձավ Էլբրուսի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին։ Այդ ժամանակ նա 21 տարեկան էր։ Ակումբի հիմնադիր և լեռնային ուղեկցորդ Արտյոմ Մարտիրոսյանը նշեց, որ Էլբրուս բարձրանալ ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորն ունեն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն․

– Էլբրուսը տեխնիկական առումով բարդ լեռ չէ Կազբեկի հետ համեմատած, սակայն չպետք է մոռանալ, որ այն համարվում է աշխարհի ամենաբարձր 7 գագաթներից մեկը, իսկ յուրաքանչյուր 5000+ լեռ արդեն ունի իր դժվարությունները և յուրաքաչյուր վերելքին պետք է մոտենալ առավելագույն պատասխանատվությամբ և աչալրջությամբ։

Վերելք Էլբրուս լեռ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Վերելք Կարմրակ լեռ 2044 մ

Մարտի 7-ին` կիրակի օրը ուղևորվում ենք Վայոց Ձորի մարզ, բացահայտելու ևս մեկ լեռնային երթուղի։ Իրականացնելու ենք էքսպեդիցիոն արշավ դեպի Կարմրակ լեռ։

Վերելք Կազբեկ լեռ 5047 մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5047 մ): Այն Կովկասյան լեռների տեխնիկապես ամենաբարդ լեռն է:
Սկսած`$390
0
Մանրամասն

Արշավ դեպի Մանթաշաբերդ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է արշավ դեպի Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի բերդ։ Գտնվում է Պայտապարի լեռներում։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն
1 Response
  1. Oleg Shcherbakov

    Dear ArmLand, thanks a lot for Elbrus climbing event, you have realized my dream! Our team successfully climbed the highest peak of Europe on August 08, 2019. It was possible due to experience and a high professional quality of an ArmLand lead, Artyom Martirosyan.

    Sincerely,

    Oleg.

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am