HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԼԵՌՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ | Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ

Ի՞ՆՉ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԹԹՎԱԾՆԱՔԱՂՑԸ

Լեռներում պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Այստեղ անկանխատեսելիորեն կարող է փոխվել ոչ միայն եղանակը, այլև մարդկանց ինքնազգացողությունը։ Շատերդ լսած կլինեք լեռնային հիվանդության մասին, սակայն դրանից զատ պետք է իմանաք, թե դրա դեպքում ինչպես ճիշտ օգնություն ցուցաբերել Ձեր արշավական ընկերոջը։

Նախ պարզաբանենք, թե ինչ է իրենից ներկայացնում լեռնային հիվանդությունը։ Լեռնային հիվանդությունը դա մարդու օրգանիզմի պատասխան ռեակցիան է թթվածնի անբավարարությանը, որն ի հայտ է գալիս որոշակի բարձրության պայմաններում։ Թեթև դրսևորումներով այն կարող է դիտվել յուրաքանչյուրի մոտ, ով բարձր լեռ է բարձրանում, սակայն դրա բարդ դրսևորումները կարող են ընդհուպ մահվան հասցնել։

Ընդհանրապես սովորական պայմաններում օդում թթվածնի քանակությունը կազմում է մոտավորապես 20,9 % ։ Սա հենց թթվածնի այն քանակն է, որի դեպքում մարդն ունենում է նորմալ ինքնազգացողություն։

Ըստ բարձրության մթնոլորտային ճնշումը ընկնում է և օդում թթվածնի քանակությունը դառնում է ավելի նոսր։ Պրակտիկորեն դա նշանակում է, որ մենք մի շնչով ստանում ենք ավելի պակաս թթվածին, քան սովոր է մեր օրգանիզմը։ Օրգանիզմի առաջին ռեակցիան դա ավելի հաճախ և խորը շունչ քաշելն է։ Ցածր բարձրություններում դա աշխատում է՝ կանգնում ենք և խորը շունչ քաշում։ Սակայն 3000 մետրից բարձր սա արդեն չի աշխատում։ Եթե մարդը միանգամից, առանց օրգանիզմին սովորեցնելու հայտնվի նման բարձրության վրա, ապա հետևանքները կարող են լավ ավարտ չունենալ։

 Մարդու օրգանիզմը կարողանում է աստիճանաբար հարմարվել թթվածնի պակասին, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Այդ պրոցեսն անվանում են կլիմայավարժեցում (ակլիմատիզացիա)։ Անչափ կարևոր ենք համարում շեշտել, որ ալկոհոլի օգտագործումը կտրուկ կարող է վատթարացնել լեռնային հիվանդության ախտանշաններ ունեցող անձի վիճակը:

Mountain sickness
Լեռնային հիվանդություն

Ե՞րբ է սկսվում լեռնային հիվանդությունը

1500-2500 մետր բարձրություններում հնարավոր է օրգանիզմի ինքանզգացողության շատ քիչ նկատելի վատթարացումներ, ինչպիսիք են՝ հոգնածությունը և զարկերակային ճնշման բարձրացումը: Եթե նման բարձրության վրա մարդը մնա մեկ օր, ապա լիովին կհարմարվի և որևէ անհարմարություն չի զգա:

 Միանգամից 2500-3000 մետր բարձրանալու դեպքում լեռնային հիվանդության սինդրոմները ավելի արագ են դրսևորվում: Դա նաև կախված է մարդու ֆիզիկական պատրաստվածությունից: Եթե նման բարձրության պայմաններում ճիշտ կլիմայավարժեցում չկատարեն, ապա կարող են հայտնվել հստակ նկատելի սինդրոմներ: Հանգիստ և հավասարակշռված մարդը կարող է իրեն սկսել շատ ագրեսիվ դրսևորել, գոռալ, վիճել, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել, չկատարել ուղեկցորդի հրահանգները: Նման պարագայում շատ կարևոր է անմիջապես ստուգել մարդու սրտանոթային համակարգի ցուցանիշները: Հիպոկսիան այս դեպքում արտահայտվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ, շնչառությունը կտրուկ ուժգնանում է: Եթե նկատելի են վերը նշված սինդրոմները, ապա հստակ կարելի է ասել, որ անձի մոտ լեռնային հիվանդություն է:

3500-5800 մետր բարձրություններում թթվածնի պակասը ավելի նկատելի է դառնում, այդ պատճառով լեռնային հիվանդության դրսևորումները ավելի հաճախ են նկատվում: Նման պայմաններում հիվանդությունը կարող է ունենալ ավելի ծանր դրսևորումներ, ինչպիսիք են՝ ուղեղի և թոքերի ախտահարումը: Անձի մոտ կարող են նկատվել հալյուցինացիաներ: Շարունական ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում (օր.՝ ծանր ուսապարկով երկար ժամանակ քայլելը) հիպոկսիայի սինդրոմները կարող են ավելի ուժգնանալ: Սակայն թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է նույնիսկ օգտակար լինել:

5800 մետրից ավելի բարձրությունը արդեն համարվում է էքստրեմալ, և նման բարձրության վրա երկար մնալը մարդու առողջության համար վտանգավոր է: Նման բարձրություններում ուլտրամանուշակագույն ճառագայթները ուժգին են, լինում են շատ ուժգին քամիներ, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ: Այս փոփոխությունները շատ արագ հանգեցնում են մարդու օրգանիզմի ջրազրկմանը և հյուծմանը: Հետևաբար, նման այն մարդիկ, ովքեր պատրաստվում են նման վերելքների, պետք է ֆիզիկապես շատ լավ պատրաստված լինեն, օգտագործեն շատ հեղուկ և բարձր կալորիականություն ունեցող, օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող սնունդ:

6000 մետրից բարձր արդեն նույնիսկ ակլիմատիզացիայից հետո լեռնագնացներից շատերի մոտ նկատվում են հոգնածություն, քնի խանգարում, գլխացավ, համային զգացողության կորուստ:

8000 մետրից բարձր արդեն համարվում է «մահվան գոտի»: Նման բարձրության վրա մարդու օրգանիզմը իր կենսագործունեությունը ապահովելու նպատակով ավելի շատ էներգիա է ծախսում, քան կարող է ստանալ արտաքին աղբյուրներից (սննդից, ջրից…):

Mountain sickness
Լեռնային հիվանդություն

Լեռնային հիվանդության վրա ազդող գործոնները

Լեռնային հիվանդության ախտորոշելը որոշակիորեն բարդ է այն առումով, որ հիպոկսիայի (թթվածնաքաղցի) ժամանակ հանդիպող շատ սինդրոմներ հանդիպում են նաև այլ հիվանդությունների ժամանակ:

Լեռնային հիվանդության ի հայտ գալը շատ անհատական է: Այսինքն, նույն ֆիզիկական պատրաստվածություն ունեցող անձանցից մեկը 3000 մետր բարձրության պայմաններում արդեն կարող է ունենալ ինգնազգացողության վատթարացում, սակայն մյուս անձը՝ իրեն լիովին լավ զգալ:

Լեռնային հիվանդության ի հայտ գալու վրա ազդող մի քանի գործոններ կան, որոնք շատ ընդհանուր են, բայց այնուամենայնիվ դրանց մեջ կա որոշակի օրինաչափություն: Այդ գործոններից են՝

  1. Սեռը | Աղջիկները ավելի լավ են տանում հիպոկսիան
  2. Տարիքը | Որքան ավելի երիտասարդ է անձը, այնքան ծանր է տանում հիպոկսիան
  3. Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը և հոգեբանական վիճակը
  4. Միանգամից շատ բարձրութուն հավաքելը
  5. Նախկինում ունեցած լեռնային վերելքների փորձը
  6. Ցուրտ եղանակը ավելի շատ է նպաստում լեռնային հիվանդության զարգացմանը:

Լեռնային հիվանդության զարգացման բարդությունները ավելի արագ նկատվում են քնած ժամանակ և առավոտյան մարդու մոտ տեղի է ունենում ինքնազգացողության զգալի վատթարացում: Դրան նպաստող գործոններից են մարմնի հորիզոնական դիրքն ու շնչառական ակտիվության նվազումը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հիվանդության զարգացման սինդրոմներ նկատելու դեպքում թույլ չտալ, որպեսզի մարդը քնի այդ բարձրության վրա, այլ առաջին հնարավորության դեպքում նրան ներքև իջեցնել:

Mountain sickness
Լեռնային հիվանդություն

Լեռնային հիվանդության տարբերակումները

Ժամանակային առումով տարբերակում հիպոկսիայի սուր և քրոնիկական դրսևորման ձևեր: Քրոնիկ դրևորումները դիտվում են բարձևլեռնային շրջաններում բնակվող անձանց մոտ: Սուր լեռնային հիվանդությունը որպես կանոն դրսևորվում է մի քանի ժամում և զարգանում է շատ արագ:

Տարբերում են լեռնային հիվանդության թեթև, միջին և ծանր աստիճաններ: Թեթև աստիճանի համար բնութագրական են արագ սրտխփոցը, գլխապտույտը, հոգնածությունը: Եթե բարձրություն հավաքելը չի շարունակվում, ապա այս սիմպտոմները մի քանի օրից անհետանում են:

Միջին աստիճանի դեպքում բնութագրական են մարդու ոչ ադեկվատ պահելաձևը, մարդն ընկնում է էյֆորիայի մեջ, սակայն այդ վիճակը շատ արագ վերածվում է հոգանածության: Միջինի դեպքում սիմպտոմները ավելի ակնառու են՝ ուժեղ գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, շնչարգելություն, սրտխառնոց, ախորժակի կորուստ: Նման դեպքում, եթե անձին արագ իջեցնում են ներքև, սիմպտոմները աստիճանաբար անհետանում են:

Լեռնային հիվանդության ծանր աստիճանի դեպքում արդեն ախտահարվում է ամբողջ օրգանիզմը: Նկատվում են ուժգին գլխացավեր, օրգանիզմը ջրազրկվում է, ախորժակի կորուստ: Մարդու զննելիս կարելի է նկատել, որ լեզուն չոր է, շուրթերն ու դեմքը գունատ են: Հիպոկսիայի բարդ դրսևորման դեպքում հիվանդին ներքև իջեցնելը բավարար չէ, անհրաժեշտ է համապատասխան բուժում: Եթե անհապաղ չսկսեն համապատասխան բուժումը, հիվանդը կարող է շատ արագ մահանալ:

Mountain sickness
Լեռնային հիվանդություն

Ինչպես խուսափել լեռնային հիվանդությունից

Իհարկե ոչ մեկ չի կարող նախօրոք իմանալ, թե իր օրգանիզմը ինչպես կարձագանքի որոշակի բարձրություն հավաքելիս, նույնիսկ եթե մենք փորձառու լեռնագնացներ ենք: Սակայն կան մի քանի կանոններ, որոնք պահպանելու դեպքում հիպոկսիայի ի հայտ գալու հավանականությունը ավելի նվազում է: Դրանք են՝

  • Լավ տեղեկացվածությունը և հոգեբանական պատրաստվածությունը|  Յուրաքանչյուր լեռնագնաց նախօրոք պետք է մանրամասն տեղեկացված լինի ամբողջ երթուղու մասին, իմանա սպասվելիք վտանգների և հնրարավոր բարդությունների մասին
  • Լավ ֆիզիկական պատրաստվածությունը | Մանավանդ բարձր լեռները պահանջում են բարձր ֆիզիկական պատրաստվածություն (մասնավորապես լող և վազք)
  • Որոկյան հանդերձանքը | Վերելքներ իրականացնելիս թերևս ամենակարևորը ճիշտ ընտրված հանդերձանք ունենալն է
  • Ճիշտ ակլիմատիզացիան | Ինչպես արդեն վերը նշել ենք,մարդու օրգանիզմը հարմարվում է թթվածնի սակավությանը, եթե իրականացնում են ճիշտ կլիմայավարժեցում
Mountain sickness
Լեռնային հիվանդություն

Ինչպես օգնել մարդուն, եթե նրա մոտ նկատում ենք թթվածնաքաղցի սինդրոմներ

Եթե վերելքի ընթացում մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատթարանում է, և նկատելի են լինում լեռնային հիավանդության ախտանշաններ, ապա մարդուն պետք է իջեցնել մինչև որոշակի բարձրություն, որի դեպքում ինքնազգացողությունը կլավանա:

Լեռնային հիվանդության բարդ աստիճանի դեպքում պետք է անհապաղ իջեցնել ներքև և դրա հետ մեկտեղ ցուցաբերել անհրաժեշտ բուժում: Լեռնային հիվանդության ախտանշանների ի հայտ գալու պարագայում որոշակի դրական ազդեցություն կարող է տալ նաև 1-2 դեղահաբ ասպիրինը:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները արված են ակումբի իրականացրած ձմեռային և 5000 մ + վերելքներից։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԱԺԴԱՀԱԿԸ ԸՆԴՈՒՆԵՑ 110 ԱՐՇԱՎԱԿԱՆԻ ԻՐ ԳԱԳԱԹԻՆ

ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ Արշավային կարճատև դադարը իր հերթին հրահրեց սարեր գնալու տենչանք, Հայաստանը նորովի ճանաչելու ու բացահայտելու ցանկություն։ Այս տարի ամռանը, տեսնելով բազմաթիվ արշավականների հոսքը դեպի լեռներ, կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանը հիմնական ասֆալտապատ ճանապարհներից այն կողմ է, սարերի, ձորերի, կիրճերի մեջ է։ Հայաստանում պետք է քայլես, զգաս, շնչես, ապրես ու վերապրես կրկին։...
Ավելին

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ՀԱՍԱՎ ԿԱԶԲԵԿԻ ԳԱԳԱԹ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻԶԱԲԵԼԼԱՅԻ ՀԵՏ Արմլենդ ակումբը սկսած 2016 թվականից իրականացնում է վերելքներ դեպի Կազբեկ լեռ:  Հենց այդ տարի իրականացրած վերելքի ժամանակ մասնակիցների մեջ էր նաև 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին: Նա մասնագիտությամբ աֆրիկագետ է, ակումբի անդամ է 2015 թվականից։  Իզաբելլայի հետ զրուցեցինք Կազբեկ լեռան վերելքի, ճանապարհին հանդիպած դժվարությունների և ընդհանրապես լեռների...
Ավելին

ԻՆՉՊԵՍ ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ Արշավական հանդերձանքի ամենակարևոր տարրերից մեկը արշավական կոշիկներն են: Որքան կարևոր է արշավական կոշիկների ճիշտ ընտրությունը,  նույնքան էլ կարևոր է դրանց ճիշտ խնամքը: Ինչպես արշավանական հանդերձանքի յուրաքանչյուր տարր, այնպես էլ արշավական կոշիկները որակյալ և ժամանակին արված խնամքի կարիք ունեն: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կազմակերպել Ձեր կոշիկների ճիշտ խնամքն ու երկարացնել...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am