HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՒՓ | ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱ ՆԵՐՍՈՒՄ

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՒՓ

Լեռներում մարդու օրգանիզմը մշտապես գտնվում է սթրեսային վիճակում: Յուրաքանչյուր վարկյան կարող են լինել անկանխատեսելի շրջադարձներ: Արշավախմբի ուղեկցորդները մշտապես պատրաստ են նման իրավիճակներին, սակայն զգոն պետք է լինի խմբի յուրաքանչյուր մասնակից: Հնարավոր են իրավիճակներ, երբ Ձեր արշավական ընկերոջ կյանքը կարող է կախված լինել Ձեր շուտափույթ որոշումներից և ճիշտ ցուցաբերված օգնությունից: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է, որպեսզի արշավախմբի մասնակիցներից բոլորն ունենան իրենց անձնական դեղատուփը: Դեղատուփի մեջ պետք է լինեն այն մինիմալ միջոցները, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում անգնահատելի օգնություն ցուցաբերել:

Վիրակապման միջոցներ

  • Բինտ ստերիլ 7 մ x 14 սմ, 2 հատ

  • Բինտ ստերիլ 5 մ x 10 սմ, 2 հատ

  • Առաձգական բինտ, 1 հատ

  • Բամբակյա բարձիկներ 50 գր

  • Ականջի ձողիկներ, 15 հատ

  • Սպեղանի / сантавик 1 հատ

  • Ստերիլ անձեռոցիկներ

  • Ֆիկսող պլաստերներ / Фиксирующий пластырь

Հակասեպտիկ և ախտահանող միջոցներ

Անտիսեպտիկները օգտագործվում են վարակված վերքերի բուժման համար, մաշկի և լորձաթաղանթի միկրոօրգանիզմների ախտահարման ժամանակ և այլն:

  • Սպիրտ, 50 մլ
  • Зеленка, 1 ֆլ
  • Յոդ, 1 ֆլ
  • Ջրածնի պերօքսիդ, 100 մլ
  • Պանտենոլ, 1 հատ

Ցավազրկողներ, ջերմիջեցնող, սպազմը թուլացնող միջոցներ

  • Պարացետամոլը ոչ նարկոտիկ անալգետիկ է։ Այն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և աննշան հակաբորբոքային ազդեցություն: Օգտագործվում է օրական 1-2 դեղահաբով:
  • Տեմպալգինն ունի արտահայտված և երկարատև ցավազրկող, ջերմիջեցնող ազդեցություն: Օգտագործվում է 1-2 դեզահաբով, ուտելուց հետո:
  • Իբուպրոֆենն ունի հակաբորբոքային, ցավազրկող ազդեցություն: Օգտագործվում է 4-6 ժամը մեկ, 1-2 դեղահաբով ուտելուց հետո: Խորհուրդ չի տրվում աղեստամոքսային հիվանդությունների դեպքում:
  • Նո-շպան մարդու օրգանիզմում առաջացած սպազմը թուլացնելու լավ միջոց է:
  • Բարալգինը լավ միջոց է միջին և թույն ինտենսիվություն ունեցող ցավերի պարագայում:
  • Վալիդոլն օգտագործվում է սրտի հատվածում ցավերի դեպքում: Օգտագործվում է օրական 2-3 անգամ մեկական դեղահաբով:
  • Վալերիանան ունի թեթև հանգստացնող և սպազմը թուլացնող ազդեցություն:
  • Ասպիրինն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն:

 

Լեռնային հիվանդության ախտանշանների ի հայտ գալու դեպքումորպես օգնող դեղամիջոց է հանդիսանում դիակարբը:

Մրսածության դեպքում

  • Ֆերվեքսը կիրառվում է սուր շնչառական հիվանդությունների, սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում:
  • Նազոլն ազատում է հարբուխից և թույլ չի տալիս քթի լորձաթաղանթին չորանալ: Ազդեցությունը` 12 ժամ:
  • Սանորինը հարբուխը բուժելու ամենաարագ միջոցն է հակաալերգիկ բաղադրիչներով:

Ստամոքս-աղիքային խանգարումների դեպքում

  • Լոպերամիդը նախատեսված է փորլուծության հաճախականությունը նվազեցնելու համար:
  • Ցեռուկալը կարգավորում է աղեստամոքսային տրակտի մոտորիկան, ունի արտահայտված հակամանրէային ազդեցություն: Ունի հակափսխումային ազդեցություն:
  • Էսպումիզանը թույլ է տալիս նվազեցնել որովայնի շրջանում առկա լարվածությունը
  • Օմեպռազոլը նվազեցնում է ստամոքսում արտադրված թթվի քանակը։

Օմեպրազոլը օգտագործվում է գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի ախտանիշները բուժելու համար, և այլ դեպքերում, որոնք առաջացել են ստամոքսաթթվի ավելցուկից։ 

  • Սենադենն օգտագործում են փորկապության դեպքում

Տարբեր քսուկներ արտաքին օգտագործման համար

  • Բոռո պլյուսը հակասեպտիկ կրեմ է, որն ունի օգտագործման լայն շրջանակ: Ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն: Նպաստում է քերծվածքների, կտրվածքների, մակերեսային այրվածքների արագ բուժմանը: Միջատների խայթոցների ժամանակ վերացնում է քորը:
  • Լևոմիկոլն ունի հակաբորբոքային և հակամանրէային ազդեցություն, նպաստում է վերքերի արագ լավանալուն:
  • Ացիկլովիռը կանխում է հերպեսի առաջացումը

Տարբեր գործիքներ

  • Ջերմաչափ
  • Բժշկական ռետինե ձեռնոցներ
  • Պինցետ
  • Ներարկիչներ
  • Արյունահոսությունը կանխող լարան

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԱԺԴԱՀԱԿԸ ԸՆԴՈՒՆԵՑ 110 ԱՐՇԱՎԱԿԱՆԻ ԻՐ ԳԱԳԱԹԻՆ

ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ Արշավային կարճատև դադարը իր հերթին հրահրեց սարեր գնալու տենչանք, Հայաստանը նորովի ճանաչելու ու բացահայտելու ցանկություն։ Այս տարի ամռանը, տեսնելով բազմաթիվ արշավականների հոսքը դեպի լեռներ, կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանը հիմնական ասֆալտապատ ճանապարհներից այն կողմ է, սարերի, ձորերի, կիրճերի մեջ է։ Հայաստանում պետք է քայլես, զգաս, շնչես, ապրես ու վերապրես կրկին։...
Ավելին

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ՀԱՍԱՎ ԿԱԶԲԵԿԻ ԳԱԳԱԹ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻԶԱԲԵԼԼԱՅԻ ՀԵՏ Արմլենդ ակումբը սկսած 2016 թվականից իրականացնում է վերելքներ դեպի Կազբեկ լեռ:  Հենց այդ տարի իրականացրած վերելքի ժամանակ մասնակիցների մեջ էր նաև 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին: Նա մասնագիտությամբ աֆրիկագետ է, ակումբի անդամ է 2015 թվականից։  Իզաբելլայի հետ զրուցեցինք Կազբեկ լեռան վերելքի, ճանապարհին հանդիպած դժվարությունների և ընդհանրապես լեռների...
Ավելին

ԻՆՉՊԵՍ ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ Արշավական հանդերձանքի ամենակարևոր տարրերից մեկը արշավական կոշիկներն են: Որքան կարևոր է արշավական կոշիկների ճիշտ ընտրությունը,  նույնքան էլ կարևոր է դրանց ճիշտ խնամքը: Ինչպես արշավանական հանդերձանքի յուրաքանչյուր տարր, այնպես էլ արշավական կոշիկները որակյալ և ժամանակին արված խնամքի կարիք ունեն: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կազմակերպել Ձեր կոշիկների ճիշտ խնամքն ու երկարացնել...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am