HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՏԵՂԱՆՔՈՒՄ

ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Տեղանքում ճիշտ կողմնորոշվել պետք է կարողանան բոլորը, անկախ նրանից ինքդ ես արշավներ կազմակերպում, թե պարզապես մասնակից ես: Նախկին  քարտեզներին ու կողմնացույցներին այժմ փոխարինելու են եկել  հեռախոսային հավելվածներն ու նորագույն տեխնոլոգիաները: Դրանց ի հայտ գալով իհարկե հինի և փորձվածի դերն ու կարևորությունը ամենևին ետին պլան չի մղվում: Այնուամենայնիվ դրանց օգտագործումը հարմար է և պրակտիկ:

 Համացանցում այժմ կարող եք գտնել տասնյակից ավել բջջային GPS հավելվածներ, սակայն դրանցից պետք է ընտրել առավել պրակտիկները:

 Սույն հոդվածում առանձնացրել ենք այն բջջային հավելվածները, որոնք մենք օգտագործում ենք մեր արշավների ընթացքում: Բոլորն էլ հասանելի են iOS և Android համակարգերի համար:

Garmin նավիգատոր

1. Wikiloc

Հավելվածը ստեղծվել է 2006 թվականին: Այն իրենից ներկայացնում է GPS հավելված, որն իր մեջ ներառում է նաև անվճար աշխարհի ճամփորդական երթուղիները: Wikiloc  հավելվածից աշխարհում օգտվում են ավելի քան 4.5 միլիոն մարդ: Ներկայացված է բազմաթիվ լեզուներով և պարունակում է 11.6 միլիոնից ավելի երթուղիներ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Wikiloc  հավելվածը․

  • Օնլայն նավիգացիա
  • Ձեր գտնվելու վայրում առկա ճանապարհորդական երթուղիների որոնում
  • Կարող եք Ձեր GPS կորդինատներն ու երթուղիները ներբեռնել Garmin կամ Apple Watch
  • Իրական ժամանակահատվածում Ձեր ընկերները կարող են հետևել Ձեր անցած երթուղուն և տեղեկություն ստանալ գտնվելու վայրի մասին
  • Եղանակի կանխատեսում
  • Կարող եք փնտրել կոնկրետ մարդու երթուղին
  • Ձայնագրել Ձեր անցած երթուղիներն ու կիսվել ընկերների հետ

Արմլենդն ունի 140-ից ավելի քայլարշավային երթուղիներ wikiloc հավելվածում, որոնց կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով ArmLand Wikiloc:

Կարող եք ներբեռնել այստեղ՝

1․ iOS համակարգի համար

2․ Android համակարգի համար

Wikiloc
Մեր երթուղիները Wikiloc-ում
Wikiloc

2․ ViewRanger

Հեռախոսային հավելված, որը նախորդի նման հնարավորություն է տալիս ուսումնասիրել տեղանքը, կողմնորոշվել, գտնել նոր արահետներ ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ռեժիմում:

Ինչ հնարավորություն է տալիս ViewRanger հավելվածը՝

  • Օնլայն և օֆլայն նավիգացիա
  • Նոր երթուղիների որոնում
  • Ձեր անցած ճանապարհը գծելու և երթուղին պահելու հնարավորություն
  • Երթուղիով կիսվելու հնարավորություն

Կարող եք ներբեռնել այստեղ՝

1․ iOS համակարգի համար

2․ Android համակարգի համար

ViewRanger
ViewRanger
View Ranger երթուղին Apple Watch-ի վրա

3. Maps.me

Հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերի համար: Հավելվածը շատ նման է Google Maps-ին, սակայն ֆունկցիոնալության առումով ավելի գերազանցում է: Աշխատում է նաև օֆլայն ռեժիմով: Աշխատանքը սկսելուց առաջ համակարգը ներբեռնում է տվյալ քաղաքի կամ երկրի քարտեզը իր բոլոր օբյեկտներով և լիովին անխափան աշխատում է օֆլայն ռեժիմում:

Ի՞նչ հնարավորություն է տալիս Maps.me հավելվածը․

  • Օգտվել առանց համացանցի տեղանքում կողմնորոշվելու հնարավորությունից
  • Ընտրել Ձեզ անհրաժեշտ օբյեկտները և դրանց միջև կառուցել երթուղի
  • Գտնել տեղանքում առկա Ձեզ անհրաժեշտ օբյեկտը
  • Որոնում կատարել նաև ձայնային ազդանշանի օգնությամբ

Լեռնագնաց Աղասի Մարտիրոսյանը maps.me Հայաստանի քարտեզի վրա նշել է մոտ 1000-ից ավել լեռնագագաթ, որոնք Դուք կարող եք տեսնել ներբեռնելով ստորև նշված ֆայլը և տեղադրելով maps.me հավելվածի մեջ (Հայաստանի լեռնագագաթները)։

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ՝

1․ iOS համակարգի համար

2․ Android համակարգի համար

maps.me
maps.me
Երթուղու պլանավորում

4. Google Earth

Ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել տեղանքը, տեսնել տեղանքում առկա հնարավոր խոչընդոտներն ու արգելքները սպուտնիկային պատլերների միջոցով, նաև նախօրոք գծել Ձեր անցնելիք երթուղին: Ծրագիրը աշխատում է միայն օֆլայն ռեժիմում: Google Earth-ը ունի հեռախոսային հավելված, համակարգչային ծրագիր և ինտերնետային տարբերակ։ Անցեք հղումով և ներբեռնեք Ձեր համակարգչի մեջ Google Earth ծրագիրը։

Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ՝

1․ iOS համակարգի համար

2․ Android համակարգի համար

Google Earth
Mount Ara
Արա լեռը Google Earth-ում

5. AlpineQuest GPS

AlpineQuest GPS-ը հավելված է տեղագրական քարտեզներով, որը նախատեսված է ակտիվ հանգստի և արկածների սիրահարների համար, ինչպիսիք են ժայռամագլցումը, լեռնագնացությունը, առագաստանավային սպորտը և այլ նմանատիպ ակտիվ սպորտաձևերը:

Հավելվածը թույլ է տալիս ոչ միայն տեսնել ձեր դիրքը քարտեզի վրա, այլև ցանկացած ժամանակ որոշել ձեր ճշգրիտ վայրը, ցույց տալով կոորդինատները՝ բարձրության և լայնության տեղեկատվությամբ: Դուք նաև կարող եք փոխանցել այդ տվյալները այլ ծրագրերի կամ կիսվել երթուղիները համացանցում։

Այս տեսակի քարտեզներով Դուք կկարողանաք սահմանել ուղենիշներ և նշել հստակ նպատակակետեր։ Բացի այդ, AlpineQuest GPS ունի մեծ վիճակագրության, որը ցույց է տալիս ամեն ինչ՝  անցած հեռավորությունը, բացարձակ և հարաբերական բարձրությունները,  ծախսած ժամանակը և այլ ցուցանիշներ։

AlpineQuest GPS շատ օգտակար գործիք է զբոսաշրջիկների համար, արկածասերների և ընդհանրապես նրանց համար, ովքեր հաճախ են անցկացնում իրենց ժամանակը բնության մեջ՝ լեռներում։ Այն ունի պարզ և հարմար ինտերֆեյս։ Ըստ լեռնագնաց Աղասի Մարտիրոսյանի մնացած հավելվածներից Alpine Quest-ը առանձնանում է նրանով, որ ավելի հարմար է ֆունկցիոնալ առումով և քարտեզների հասանելիությամբ։

Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել միայն Android համակարգի համար

Alpine Quest GPS
Alpine Quest GPS

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՓԱՅՏԵՐ․ ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Արշավների ընթացքում փայտեր սկսել են օգտագործել դեռ շատ վաղուց: Փայտերը օգնում են  մեղմել ուսային հատվածների վրա ընկնող ծանրությունը, իջնելիս ծնկների վրա ընկնող ծանրությունը և քայլելու ընթացքում ծառայում են որպես լրացուցիչ հենարան: Նախկինում՝ շատ առաջ արշավականները օգտագործում էին դահուկային փայտիկներ: Եվրոպայում, սկսած 1950-ական թվականներից դրանք մտան մասսայական օգտագործման մեջ: Սակայն դահուկային փայտերը ունեին մեկ թերություն՝ ֆիքսված...
Ավելին
mountain kamar

ԼԵՌՆԱՅԻՆ ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆԵՐ․ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ինչպե՞ս պլանավորել էքսպեդիցիաները Անվերջ բացահայտելու երկիր Հայաստանում միշտ կարելի է գտնել նորն ու հետաքրքիրը: Նորը բացահայտելու ձգտումով շատերը ուղևորվում են էքսպեդիցինարի: Էքսպեդիցիաներ պլանավորելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը, պլանավորել նախնական երթուղին, որով պատրաստվում եք անցնել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը: Այդ հարցում իհարկե կօգնեն ժամանակակից սարքավորումները, ծրագրերն ու հեռախոսային հավելվածները:
Ավելին

10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԻ ԲԱԺԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ Լեռներն ունեն ձգողության անբացատրելի ուժ, որի շնորհիվ իրենց մոտ են կանչում հազարավոր լեռնասերների: Լեռնագնացությունը դա ապրելակերպ է, որը ստիպում է վերանայել հայացքներդ, կյանքին նայել բոլորովին այլ աչքերով ու գտնել ներդաշնակություն: Լեռան գագաթ տանող ուղղին երբեմն դժվարին է ու բարդ, բայց դա մի յուրօրինակ երկխոսություն է ինքդ քեզ հետ, որը քեզ տանում է...
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Վերելք Շարայի լեռ 2475 մ

Հունվարի 17-ին պատրաստվում ենք բարձրանալ Շարայի լեռան գագաթը:
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am