HY+374 44 880058 armland8@gmail.com
HY+374 44 880058 armland8@gmail.com

ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՏԵՂԱՆՔՈՒՄ, ԵՐԲ ՁԵՌՔԻԴ ՏԱԿ ՉԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

ՀԵՏԵՎԵ՜Ք ԲՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻՆ

Յուրաքանչյուր արշավական պետք է իմանա տեղանքում կողմնորոշվելու բոլոր հնարավոր տարբերակները, չէ որ անկանխատեսելի իրավիճակներ կարող են լինել յուրաքանչյուր պահին: Տեղանքում կողմնորոշվելու համապատասխան քայլերը և միջոցները իմանալու դեպքում կհասկանաք, որ բնությունը շատ լավ կարող է Ձեզ ուղղորդել տեղանքում։

tur-po-armenii

Նախ խոսենք այն մասին, թե ինչ պետք է անել նման իրավիճակից խուսափելու համար: Այսպիսով՝

  • Եթե մասնակցում եք խմբային արշավի, ապա մանրամասն լսեք խմբի ուղեկցորդի բոլոր հրահանգները
  • Ոչ մի դեպքում խմբից մի առանձնացեք, իսկ անհրաժեշտության դեպքում տեղեկացրեք խմբի ուղեկցորդներին
  • Եթե որոշել եք միայնակ ճանապարհորդել, ապա Ձեր մտադրության, երթուղու, պլանավորվող սկզբնակետի և վերջնակետի մասին տեղեկացրեք ընկերներից մի քանիսին, որպեսզի հարկ եղած ժամանակ իմանան Ձեր կոորդինատները և ցուցաբերեն համապատասխան օգնություն:
  • Արշավի գնալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք այն երթուղին, որով պլանավորում եք քայլել
  • Նայեք պլանավորվող երթուղուն մոտիկ բոլոր բնակավայրերի կոորդինատները

Եթե տեղանքում մոլորվել եք և ձեռքի տակ չկան քարտեզներ կամ հեռախոսային հավելվածներ, առաջին բանը, որ անհրաժեշտ է անել խուճապի չմատնվելն է: Փորձեք հանգստանալ և իրավիճակը դատել սառը գլխով: Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, որոնք կօգնեն առանձ ձեռքի տակ հատուկ միջոցներ ունենալու տեղանքում ճիշտ կողմորոշվել: Այժմ կներկայացնենք մի քանի միջոցներ, որոնցով կարելի է տեղանքում ճիշտ կողմնորոշվել՝

  • Եթե տեղանքում կան ծառեր, ապա ուշադիր նայեք դրանց բներին՝ հյուսիսային կողմում ծառերի բները ավելի հաճախ պատված են մամուռներով:
  • Ջերմաստիճանի բարձրացման դեպքում սարի լանջերի հյուսիսային կողմում ձյունն ավելի երկար է պահպանվում:
  • Սնկերն աճում են հիմնականում ծառերի հյուսիսային կողմում:
  • Գարնանը հարավային լանջերին խոտը աճում է ավելի արագ:
  • Հյուսիսային կիսագնդում հյուսիսի դիրքը կարելի է որոշել, տեղական ժամանակով կեսօրին կանգնելով արևին հակառակ դիրքով: Ձեր մարմնի շողքը ցույց կտա դեպի հյուսիս ուղղությունը: Հարավային կիսագնդում ամեն ինչ հակառակն է:
Shreshtasar

Սկսած Ձեր մոլորվելու պահից պետք է գործել հստակ և առանց ավելորդ խուճապի՝

  • Դադարեք առաջ շարժվել հենց այն պահին, երբ հասկանում եք, որ մոլորվել եք
  • Հանգստացեք
  • Նայեք հստակ ժամը
  • Ուսումնասիրեք տեղանքը, փորձեք հասկանալ որտեղ եք գտնվում, ինչ կա Ձեր կողքին
  • Ստուգեք աշխատում են կապի միջոցները, թե ոչ
  • Լսեք շրջապատից եկող ձայները
  • Մինչև մութն ընկնելը գտեք գիշերակացի համար հարմար վայր
  • Կրակ վառեք
  • Առաջ շարժվելու դեպքում Ձեր հետևից թողեք հետքեր

Բոլորին անվտանգ վերելքներ և վայրէջքներ

Mountain photography

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

arevmtyan-hayastan

Վանա Լճի 4 Կղզիները | Վերելք Նեմրութ Լեռ

Հայաստանյան տուրիզմի ոլորտում առաջին միքս արշավը դեպի Արևմտյան Հայաստան։ Քայլարշավ+մշակութային այց+լեռնային վերելք։
Սկսած`$365
0
Մանրամասն
verelk-abul-ler

Վերելք Աբուլ լեռ 3301մ | Արշավ Ջավախքում

Արմլենդ զբոսաշրջային ակումբը օգոստոսի 27-28-ին կազմակերպում է արշավ դեպի գեղատեսիլ Ջավախք և վերելք դեպի Աբուլ լեռ (3301մ)։
verelk-ararat-ler

Վերելք Արարատ Լեռ 2022

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$850
0
Մանրամասն
voskhojdenie na elbrus

Վերելք Էլբրուս լեռ 5642մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք Էլբրուս լեռ (5642մ): Այն Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$490
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

armland8@gmail.com