Главная страница » ԷԼԲՐՈՒՍ ԼԵՌ
Հեռվից նայելիս Էլբրուսը կարելի է նմանեցնել ուղտի սապատի, քանի որ ունի միանգամից երկու գագաթ՝ արևմտյան և արևելյան։ Բարձրությունների տարբերությունը կազմում է ընդամենը մի քանի մետր։ Արևմտյանի բարձրությունը կազմում է 5642 մ , արևելյանինը՝ 5621 մ։ Հեռվից տպավորություն է ստեղծվում կարծես երկու գագաթները իրար շատ մոտ են, սակայն նրանց բաժանում է մոտ մեկ ու կես կմ երկարություն ունեցող թամբը։ Էլբրուսը կազմված է իրար հաջորդող մոխրի, լավայի և տուֆի շերտերից։ 3800 մ բարձրությունից սկսվում է հավերժական ձյան շերտը։ Այստեղ շատ են նաև սառցադաշտերը՝ 134 քառ․ կմ ընդհանուր մակերոսով։ Էլբրուսի հզոր սառցադաշտերից սկիզբ են առնում մի քանի գետեր, այդ թվում Հյուսիսային Կովկասում ամենամեծը համարվող Կուբան գետը։
Այստեղ բնորոշ է եղանակի կտրուկ փոփոխությունները։ Լավ եղանակը ակնթարթորեն կարող է փոխարինվել անձրևով։ Մինչև 2000 մետր բարձրություն ջերմաստիճանը առավելագույնը հասնում է 35 աստիճանի։ Ըստ բարձրության ջերմաստիճանը գնալով նվազում է։ Օգոստոսի երկրորդ կեսին սկսվում է աշունը, իսկ 2000 մետր և ավելի բարձրություններում հոկտեմբերից արդեն ձմեռ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -12 աստիճան է, իսկ նվազագույն ջերմաստիճանը հասնում է մինչև -40 աստիճանի։ Այդ պատճառով Էլբրուսն անվանում են «Փոքր Անտարկտիդա»։
Առաջին վերելքը Էլբրուսի արևելյան գագաթ առաջինը հասել է Կ․ Հաշիրովը, ով գլխավորում էր 1829 թ․-ի ռուսական էքսպեդիցիան։ Արշավախմբի մյուս անդամները կարողացան բարձրանալ մինչև 5300 մետր բարձրությունը։ Արևմտյան գագաթ առաջին անգամ հասան միայն 1879 թ․-ին։ Դա անգլիական արշավախումբն էր, Ֆ․ Գրովենի և Ա․ Սոտտաևի գլխավորությամբ։ Սոտտաևը դարձավ Էլբրուսի ամենահայտնի «նվաճողը»։ Լինելով որսորդ և լեռների սիրահար, նա 9 անգամ հասավ Էբրուսի գագաթ։ Հատկանշական է այն փաստը, որ վերջին վերելքի ժամանակ նա 120 տարեկան էր։
Արմլենդ ակումբը 2017թ․-ին իրականացրեց իր առաջին վերելքը դեպի Էլբրուս։ Ընտրված էր դասական՝ հարավային երթուղին։ Չորս հոգանոց խումբը բարեհաջող հասավ լեռան գագաթ։ Երկու տարի անց ակումբի շրջանակներում իրականացվեց երկրորդ վերելքը, այս անգամ արդեն 7 հոգանոց խնբով։ Խմբի մեջ էր նաև ակումբի անդամ Թերեզա Արամյանը, ով դարձավ Էլբրուսի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին։ Այդ ժամանակ նա 21 տարեկան էր։ Ակումբի հիմնադիր և լեռնային ուղեկցորդ Արտյոմ Մարտիրոսյանը նշեց, որ Էլբրուս բարձրանալ ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորն ունեն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն․
— Էլբրուսը տեխնիկական առումով բարդ լեռ չէ Կազբեկի հետ համեմատած, սակայն չպետք է մոռանալ, որ այն համարվում է աշխարհի ամենաբարձր 7 գագաթներից մեկը, իսկ յուրաքանչյուր 5000+ լեռ արդեն ունի իր դժվարությունները և յուրաքաչյուր վերելքին պետք է մոտենալ առավելագույն պատասխանատվությամբ և աչալրջությամբ։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]
Dear ArmLand, thanks a lot for Elbrus climbing event, you have realized my dream! Our team successfully climbed the highest peak of Europe on August 08, 2019. It was possible due to experience and a high professional quality of an ArmLand lead, Artyom Martirosyan.
Sincerely,
Oleg.