HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԻՆՉՊԵՍ ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ

Արշավական հանդերձանքի ամենակարևոր տարրերից մեկը արշավական կոշիկներն են: Որքան կարևոր է արշավական կոշիկների ճիշտ ընտրությունը,  նույնքան էլ կարևոր է դրանց ճիշտ խնամքը: Ինչպես արշավանական հանդերձանքի յուրաքանչյուր տարր, այնպես էլ արշավական կոշիկները որակյալ և ժամանակին արված խնամքի կարիք ունեն:

Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կազմակերպել Ձեր կոշիկների ճիշտ խնամքն ու երկարացնել Ձեր «ճանապարհի ընկերոջ» կյանքը:

Արշավական կոշիկների խնամքը պետք է սկսել դրանք ձեռք բերելու օրվանից: Եթե Ձեր կոշիկները ջրակայուն են, դրանք արդեն ունեն ջրից պաշտպանող շերտ և հատուկ նյութերով խնամք չեն պահանջում:

  • Հին թե նոր նշանակություն չունի՝ արշավական կոշիկները պետք է մաքրել յուրաքանչյուր արշավից հետո: Արշավի ողջ ընթացքում կոշիների վրա հայտնվում են ցեխի կտորներ, քարեր, ավազ և այլն, որոնք շատ արագ ներծծում են ողջ խոնավութունը և պատճառ դառնում արշավական կոշիկների վրա ճեղքերի առաջացմանը:
  • Արշավական կոշիկները պետք է մաքրել մանրակրկիտ և գրագետ:
  • Ոչ մի դեպքում չի կարելի արշավական կոշիկները լվանալ լվացքի մեքենայով: Եթե կոշիկներն ունեն հատուկ ներդիրներ, որոնք հանվում են, ապա կարող եք լվանալ դրանք, բայց ոչ կոշիկներն ամբողջությամբ:
  • Մանրակրկիտ մաքրեք կոշիկների վրա եղած փոշին և կեղտը կոշիկները մաքրեկու համար նախատեսված հատուկ խոզանակներով կամ էլ սովորական ատամի խոզանակով:
  • Մաքրելուց առաջ արձակեք կոշկաթելերը:
  • Արշավական կոշիկները մաքրելու համար մի օգտագործեք սովորական օճառ կամ այլ մաքրող միջոցներ, որոնք նախատեսված չեն կոշիկների համար:
  • Եթե կոշիկի վրա բորբոսի հետքեր են հայտնվել, այն կարելի է վերացնել ջրի և քացախի խառնուրդի միջոցով:
  • Պարտադիր կերպով մաքրեք կոշիկների ներբանները (подошва):

Մաքրելուց զատ նաև կարևոր է ճիշտ վայրում պահել արշավական կոշիկները:  Ամենից հիանալին արշավական կոշիկները տանը՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահելն է: Հեռու պահեք դրանք արևի ճառագայթների տակ մշտապես հայտնվելուց և տաքության ցանկացած աղբյուրներից: Կոշիկները պետք է մշտապես օդափոխվեն: Այդ իսկ պատճառով մի պահեք դրանք ավտոտնակներում կամ բեռնախցիկում:

 

Ինչպես պաշտպանել ոտքերը

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$820
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am