HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԱԺԴԱՀԱԿԸ ԸՆԴՈՒՆԵՑ 110 ԱՐՇԱՎԱԿԱՆԻ ԻՐ ԳԱԳԱԹԻՆ

ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ

Արշավային կարճատև դադարը իր հերթին հրահրեց սարեր գնալու տենչանք, Հայաստանը նորովի ճանաչելու ու բացահայտելու ցանկություն։ Այս տարի ամռանը, տեսնելով բազմաթիվ արշավականների հոսքը դեպի լեռներ, կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանը հիմնական ասֆալտապատ ճանապարհներից այն կողմ է, սարերի, ձորերի, կիրճերի մեջ է։ Հայաստանում պետք է քայլես, զգաս, շնչես, ապրես ու վերապրես կրկին։ Հայաստանը պետք է անցնես կիրճերի միջով ու վերևից նայես այդ կիրճերը։ Եվ հենց այսպես շատերը իրապես ճանաչեցին, հասցրեցին կրկին ու կրկին սիրահարվել Հայաստանին, տեսնել նրա բոլոր դրսևորումները և նոր ծրագրեր նախաձեռնել իր հետ։

 Երբ գնում ես լեռներ, ժամանակդ ակնթարթային է անցնում։ Այդպես էլ արշավականների աչքի առջև ամառը անցավ սարերի քամու պես։ Իսկ դե ամառվա ամենապահանջված երթուղին դարձավ Աժդահակը լեռը։ Հենց այս տարի տեղի ունեցավ Արմլենդի պատմության ամենամեծ խմբային վերելքը։ 110 հոգուց բաղկացած խումբը բարեհաջող բարձրացավ Աժդահակ լեռը և իջավ գագաթից։ 

երբ խումբը դառնում է թիմ

Արմլենդ ակումբի բոլոր ժամանակների ամենամեծ խմբային արշավը։ 110 մասնակցից բաղկացած «աժդահա» խումբը ուղևորվեց դեպի Աժդահակի գագաթ։ Ակումբի ուղեկցորդների համար դա հսկայական պատասխանատվության ստանձումն էր։ Ամեն տարի Աժդահակը գրավում է բոլորին իր կանչող գեղեցկությամբ։ Նման վերելքներից հետո մտորում ես և հասկանում, որ լեռնագնացությունը դա պարտադիր գագաթ հասնելը չէ, այլ հենց այդ թիմը։ Երբ լեռները միացնում են մարդկանց տարբեր ոլորտներից և առաջադրանք դնում իրենց առջև հաղթահարելու դժվարությունները միասին։ Ուղեկցորդի առաջադրանքը դա՝ դարձնել խումբը թիմ։  Կա թիմ, կա անվտանգություն, Դու քայլում ես շարքով և դու քայլում ես շարքում։ Երբ առջևիդ քայլողը քեզ ոգեշնչողն է, իսկ հետևիդ քայլողը՝ քեզ վստահողը։ Հենց այս սկզբունքով այս հսկա մարմինը հասավ Աժդահակի գագաթ։

Մեծ խումբ, շատ ուղեկցորդներ

Մեծ խմբերի դեպքում թիմում պետք է լինի անհրաժեշտ քանակով ուղեկցորդներ, նրանք ովքեր այդ օրը կրում էին ամենամեծ պատասխանատվությունը իրենց վրա և կորդինացնում բոլորին առջևից և հետևից։ Ուղեկցորդը կարդում է մի ամբողջ խումբ, յուրաքանչյուրին իր բնավորությամբ և տեսակով։ Լեռները թելադրում են իրենց օրենքները և դու պետք է ենթարկվես այդ չգրված օրենքներին, որպեսզի վերջիններս քեզ թույլ տան գագաթ հասնել։ 

ինչու՞ աժդահակ

Վայրի բուսականություն, հրաբխային լավայի շերտեր և անսահման գույներ։ Մենք բոլորս կարիք ունենք գույների, բնության էներգիայի։ Հենց Աժդահակը տալիս է այդ ամենը և լցնում մարդու ներաշխարհը գույներով։ Էլ ինչպես վերագրել Աժդահակը, եթե ոչ բոցավառն «միկրոմոլորակ» Հայաստանում, որտեղ չի գործում ժամանակի և տարածության օրենքները; որը բացառիկ է իր լանդշաֆտով, տեսարաններով և ունի իր «գրավիտացիոն դաշտը»։ Կարմիր մոլորակը իր վեհությամբ տեսնելու և իրապես վայելելու համապատասխան երթուղին  Պայտասար-Կարմիրկատար- Աժդահակ երթուղին է։ Գագաթի խառնարանային լիճը համալրում է Աժդահակի գունապնակը իր կապույտի գեղեցիկ երանգներով։

Լուսանկարներ

Արշավականները վերևից

Վիդեո

02․08․2020

Տեսահոլովակի հեղինակ՝ Դանիել Բաղդասարյան

29․08․2020

Տեսահոլովակի հեղինակ՝ Սերգեյ Բաբայան

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Դանիել Բաղդասարյանի, Տատյանա Ռոստոմյանի

ԻՆՉՊԵՍ ՖՈՒԴԲԼՈԳԵՐ ԼԻԼՅԱՆ ԴԱՐՁԱՎ ԼԵՌՆԱԳՆԱՑ

Ծանոթացե՛ք հայտնի ֆուդբլոգեր Լիլյա Դավթյանի հետ Նրա հետաքրքրությունը մի օր իրեն տարավ լեռներ ու ստիպեց սիրահարվել բնության այդ հրաշագեղ հսկաներին։ Լիլյան ծնվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ գյուղում։ Շատերդ երևի թե արդեն համարվում եք իր ինստագրամյան «առողջ ընտանիքի» անդամ։ Իր ուժեղ կամքը և Հայաստանը բացահայտելու մեծ ցանկությունը բերեց իրեն լեռներ։  Բարձրացել է մի շարք...
Ավելին

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՓԱՅՏԵՐ․ ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Արշավների ընթացքում փայտեր սկսել են օգտագործել դեռ շատ վաղուց: Փայտերը օգնում են  մեղմել ուսային հատվածների վրա ընկնող ծանրությունը, իջնելիս ծնկների վրա ընկնող ծանրությունը և քայլելու ընթացքում ծառայում են որպես լրացուցիչ հենարան: Նախկինում՝ շատ առաջ արշավականները օգտագործում էին դահուկային փայտիկներ: Եվրոպայում, սկսած 1950-ական թվականներից դրանք մտան մասսայական օգտագործման մեջ: Սակայն դահուկային փայտերը ունեին մեկ թերություն՝ ֆիքսված...
Ավելին
mountain kamar

ԼԵՌՆԱՅԻՆ ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆԵՐ․ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ինչպե՞ս պլանավորել էքսպեդիցիաները Անվերջ բացահայտելու երկիր Հայաստանում միշտ կարելի է գտնել նորն ու հետաքրքիրը: Նորը բացահայտելու ձգտումով շատերը ուղևորվում են էքսպեդիցինարի: Էքսպեդիցիաներ պլանավորելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը, պլանավորել նախնական երթուղին, որով պատրաստվում եք անցնել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը: Այդ հարցում իհարկե կօգնեն ժամանակակից սարքավորումները, ծրագրերն ու հեռախոսային հավելվածները:
Ավելին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

tsaghkartour

Երկօրյա արշավ Սյունիքում

Արմլենդ զբոսաշրջային ակումբը պատրաստվում է իրականացնել վերելք Խուստուփ լեռ, Սյունյաց աշխարհի ամենագեղեցիկ լեռնագագաթներից մեկը։
gegharottour

Արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ

 Հուլիսի 10-ին՝ շաբաթ օրը, կազմակերպում ենք արշավ դեպի Գեղամա լեռներում թաքնված վայրերից մեկը` Ակնա լիճ: Արշավի երկարությունը՝ մոտ 10 կմ: Սպասում ենք մեր բացահայտողներին:

Վերելք Կազբեկ լեռ 5047 մ

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5047 մ): Այն Կովկասյան լեռների տեխնիկապես ամենաբարդ լեռն է:
Սկսած`$390
0
Մանրամասն
azhdahaktour

Վերելք Աժդահակ լեռ 3597 մ

Այս կիրակի օրը միացեք մեր արշավին՝ վերելք Աժդահակ լեռ։ Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է։
mountain Ararat

Վերելք Արարատ Լեռ 5165մ | 2021

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Արարատ լեռ (5165մ): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:
Սկսած`$830
0
Մանրամասն

Կոնտակտներ


Тел. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

info@armland.am