ՄԻ ԲԱԺԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ
Լեռներն ունեն ձգողության անբացատրելի ուժ, որի շնորհիվ իրենց մոտ են կանչում հազարավոր
լեռնասերների: Լեռնագնացությունը դա ապրելակերպ է, որը ստիպում է վերանայել հայացքներդ, կյանքին
նայել բոլորովին այլ աչքերով ու գտնել ներդաշնակություն: Լեռան գագաթ տանող ուղղին երբեմն դժվարին
է ու բարդ, բայց դա մի յուրօրինակ երկխոսություն է ինքդ քեզ հետ, որը քեզ տանում է դեպի
ինքնաճանաչողություն: Հազարավոր մարդիկ են ընտրում այդ ուղին, դարձնելով իրենց կյանքի անբաժան
մասը: Նրանցից ոմանց անցած ուղղին ոգեշնչում է շատերին, դառնալով լեռնային լավագույն գրքերի և
ֆիլմերի ստեղծման սկիզբ: Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեռնային լավագույն ֆիլմերի ընտրանին: Դրանցից
յուրաքանչյուրը մի առանձին պատմություն է, որը ցույց է տալիս մարդկային հնարավորությունների
անսահմանությունն ու դառնում ոգեշնչման աղբյուր: